Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի պրոտեկտորիատը Լեռնային Ղարաբաղի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

news-front.info-ն գրում է, որ այնպես է պատահում, որ ինչ-որ մեկը ձեռքին ունենալով լիակատար հաղթաթղթեր, հավատալով իր անխուսափելի հաղթանակին, վերջին պահին պարտվում է խաղը ինչ-որ աննշան բացթողման պատճառով: Անգամ նույնիսկ եթե նա փորձառու խաղամոլ է, կարող է պարզվել, որ միևնույն է, նա պարտվելու է: Ավելին պարտվելու է մեկին, որը անգամ այդ երեկո չի նստել թղթախաղի սեղանի մոտ, այլ միայն դիտել է խաղի ընթացքը պարզապես այն պատճառով, որ նա նախընտրում է խաղալ բազմաքայլանոց շախմատ արագ թղթախաղի փոխարեն:

Կրկին Ռուսաստանի ղեկավարությունը ցույց տվեց մտածողության իրական կայսերական մասշտաբ և ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ պատասխանատվության: Այսուհետ, Լեռնային Ղարաբաղում, որը դարերով հայերն ու ադրբեջանցիները չէին կարողանում բաժանել, փաստացի, ստեղծվել է  Ռուսաստանի պրոտեկտորիատ: Հասկանալի է, որ Բոհեմիայից և Մորավիայից հետո «պրոտեկտորիատ» բառը  ինչ-որ մեկին կարող է տհաճ թվալ, բայց չպետք է վախենալ այդ բառից: Ավելին, այդ բառը հիանալի կերպով է արտացոլում ներկայիս առաջացած փոփոխությունների էությունը: Ժամանակին Ռուսաստանի պրոտեկտորիատներ էին Ռեչ Պոսպոլիտան և Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ Բոհեմիան և Մորավիան պարզապես եղել են դասական խամաճիկային պետություններ, և այստեղ մեծ տարբերություններ կան: Ամենահետաքրքիրն այն է, որ Կրեմլի ներկայիս որոշումը «նորություն» չէ: Ամեն նոր բան միայն մոռացված հինն է: Ժամանակին, 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտով, որը մաս էր կազմում Ռուսաստանի և Բրիտանիայի միջև մղվող այսպես կոչված «Մեծ խաղ»-ի, ստորագրվել է Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որով որպես հաղթող պետություն այլ տարածքների հետ միասին Ռուսաստանին է անցել նաև Ղարաբաղի խանությունը: Անգամ վերջին իրադարձություններին կարճ հայացք նետելը կասկած չի թողնում, որ պատմությունն, ըստ էության, կրկնվում է: Միայն թե հիմա Մեծ Պարսկաստանի փոխարեն Ռուսաստանը գործ ունի դրա մի բեկորի հետ ի դեմս Ադրբեջանի, որը կառավարվում է ծովի այն կողմը՝ Վաշինգտոնից և Լոնդոնից Ստամբուլի տարանցմամբ: Նշված «Մեծ խաղ»-ը ներկայումս էլ շարունակվում է: Առայժմ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը որոշված է հինգ տարով, բայց ռուսները այնտեղ կլինեն երկար ժամանակ, որոշակի զգուշությամբ ասելու դեպքում անգամ կարելի է ասել հավերժ: Բանն այն է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ այնպիսի «շքեղություն», ինչպիսին են սեփական սահմաններին տարբեր «տաքության» հակամարտությունները: Ընդհանրապես, «ղարաբաղյան կեյս»-ը, ինչպես սիրում են հիմա ասել նորօրյա երիտասարդ քաղաքագետները, հետաքրքիր է առաջին հերթին մակերեսային եզրակացությունների անհամապատասխանություններով և հետագա հետևանքների խորությամբ: Ի՞նչ է տեսնում հիմա «Մեծ խաղ»-ի անփորձ փորձագետը: Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ, այդ թվում  ռազմական, և բրիտանական հատուկ ծառայությունների հուշող շշուկի ներքո, կարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղում և ստացավ տարածքների մեծ մասը: Թուրքիան ուժեղացրեց իր ազդեցությունը ոչ միայն Բաքվում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում և վերահսկողություն սահմանեց Կովկասով անցնող առևտրային ուղիներ վրա: Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը պարտված, ճնշված և նվաստացած է: Բրիտանիան Զանգեզուրով (Հայաստանի Սյունիքի մարզ) ստացավ այսպես կոչված Նախիջևանի միջանցքը:

Ըստ որոշ լուրերի, անգլո-սաքսոնները աչք են գցել Զանգելանի ոսկու վրա, իսկ British Petroleum-ը նախատեսում է Կասպյան նավթի պաշարները տարանցել նորաստեղծ միջանցքով: Ընդհանուր առմամբ, Բրիտանիան նորից շահած է դուրս եկել: Մի խոսքով, Ռուսաստանի համար այս տեսանկյունից դիտելիս ամեն ինչ շատ հուսահատեցնող է թվում: Սա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հերթական բացթողումն է և մեծ շախմատի խաղատախտակի վրա ռազմավարական նշանակություն ունեցող բջջի կորուստը Մեծ Բրիտանիայի օգտին: Ամեն ինչ այդպես է, բայց և այդպես չէ: Ռուսաստանը լուծեց ղարաբաղյան հակասությունների ներկա խառնաշփոթը մեկ կամային որոշմամբ, գործնականում Ալեքսանդր Մեծի պես, որը չսկսեց արձակել լեգենդար Գորդական հանգույցը, այլ կտրեց այն սրով: Արցախում ռուս խաղաղապահների և ռուս սահմանապահների տեղակայումը, և որ ամենակարևորն է, Լաչինի և Նախիջևանի միջանցքների մուտքի և ելքի վերահսկումը արմատապես է փոխում ամբողջ դասավորվածությունը:

Թուրքերը, որոնք շատ բան են արել այս պատերազմում, ստիպված են բավարարվել ոչ թե Ղարաբաղում, այլ Ադրբեջանում  դիտորդների նվաստացուցիչ տեղակայմամբ, և, որ ամենակարևորն է, Ղարաբաղի տարածքում հայտնվելու ամբողջական արգելքով: Սա առաջին հերթին:

Բրիտանացիները, որոնք երազում էին տարածքից հեռացնել ռուսներին, ստիպված են դիտել, թե ինչպես Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում, այլ նաև էլ ավելի է ամրապնդվում (հիմնականում ռազմական) տարածքում և դրանով իսկ ձեռք է բերում ողջ Անդրկովկասի վերահսկողության ռազմավարական կետ: Չմոռանանք նաև Գյումրիում արդեն գոյություն ունեցող ռուսական ռազմաբազայի մասին: Սա երկրորդ հերթին:

Ըստ էության, չնայած Ադրբեջանը մեծ հրճվանքով տոնում է հաղթանակը, պարզվում է, որ հիմնական պարտվողն է: Երազելով Ղարաբաղում խորվաթական սցենարի մասին՝ նա փաստացի, ստացավ երկրորդ Հարավային Օսիա: Բաքուն հիմա էլ չի վերահսկում Ղարաբաղը ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ, բայց հիմա այլևս չի էլ կարող երազել այն նորից նվաճելու մասին: Սա երրորդ հերթին:

Ինչ վերաբերում է հենց Արցախի բնակիչներին և Հայաստանի այն հայերին, որոնք  կնքված պայմանագիրը ընկալում են որպես կապիտուլացիա, ապա նրանց կարելի է խորհուրդ տալ չշտապել հուզական եզրահանգումներ անել: Ներկայիս ռազմական պարտությունը Հայաստանը և ամբողջ հայ ժողովուրդը կարող է հեշտությամբ վերածվել ռազմավարական հաղթանակի: Բավական է վերջապես դադարել լսել քեռի Սորոսի դրածոներին և ընդունել մեկ պարզ ճշմարտություն. այս աշխարհում Հայաստանը կարող է գոյատևել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում, իսկ իդեալականն է ընդհանուր պետության բաղկացուցիչ մաս կազմելը: Ստեփանակերտը դե ֆակտո արդեն գնացել է այդ ճանապարհով: Ժամանակն է, որ Երևանը ևս ռազմավարական որոշում կայացնի և դրանում կարելի է ապավինել միայն հայ ժողովրդի դարավոր իմաստնությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի
Ամենադիտված