ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ բաստուրմա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաստուրման, կամ չորմիսը հատուկ եղանակով մշակված և չորացրած միս է։ Հայերը պարծենում են այդ իրենց ազգային ուտեստով և համոզված են, որ բաստուրման հենց իրենց «ուտեստ-հնաբնակներից» է, բայց դա իրականում այդպես չէ։ Հենց սկզբից նշենք, որ «բաստուրմա» բառը ինքնստիքյան թուրքական ծագում ունի, օրինակ չուվաշերեն «պուստարմա» նշանակում է «սեղմել, մամլել»։ Այնպես որ այդ նախուտեստը համարվում է մոնղոլ-թաթարական խոհանոցի արտադրանք։ Ի սկզբանե բաստուրմա պատրաստելու համար քոչվոր ցեղերի մոտ հումք է ծառայել ձիու միսը։ Դեռևս Չինգիզխանի առաջին արշավանքի ժամանակ մոնղոլ-թաթարները օգտագործել են բաստուրմայի նմանությամբ ուտեստ, որը կոչվել է բորց։ Մոնղոլ-թաթարները քոչվորներ են: Նրանց ամբողջ կյանքն անցնում էր ձիու վրա, ինչն էլ ազդում էր սննդակարգի վրա, այսինքն սնունդը պետք է լիներ պարզ և առավելագույնս հարմարեցված կյանքի ոչ նստակյաց պայմաններին:

Արշավանքներից առաջ զինվորները կտրել են գառան կամ ձիու մսի հաստ կտորներ և այն դրել ձիու մեջքին, իսկ վրայից թամբ դրել, ապա հեծնել են ձիերին և ճանապարհ ընկել: Ճանապարհորդության երկար ամիսների ընթացքում միսը թամբի տակ աղ է ներծծել, քանի որ ձին ձիավարելուց քրտնում է, իսկ քրտինքը բավականին աղեր է պարունակում: Բացի դա թամբը և ձիավորը կարծես թե մամլել են միսը՝ ջրազրկելով այն։ Արդյունքում միսը ամիսների ընթացքում չի փչացել, այլ միայն չորացել է և պիտանի է եղել ուտելու համար։ Մյուս կողմից, կան վկայություններ այն մասին, որ բաստուրման պատմականորեն օգտագործվել է Բյուզանդիայում, մասնավորապես Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում, նախքան թուրքերի Փոքր Ասիա հասնելը: Սա, մասնավորապես, Քլիֆորդ Ռայթի կարծիքն է:

Ընդհանրապես, քանի որ մամլած միս պատրաստելու գաղափարը բավականին ակնհայտ է և հարմար ինչպես տափաստանային քոչվորների, այնպես էլ լեռնային շրջաններում արոտավայրերում անասնապահությամբ զբաղվող հովիվների համար (Անատոլիայի հույներ և հայեր), երկու վարկածներն էլ կարող են ճիշտ լինել: Նշենք, որ 19-ից 20-րդ դարերում դարերում բաստուրման տարածված է եղել նախկին Օսմանյան կայսրության տարածքներում, ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնյա ժողովուրդների շրջանում: Այնումենայնիվ նշենք, որ հենց հայերի ջանքերի շնորհիվ է բաստուրման դարձել ուտեստ։

Հայերը «բարելավել» են բաստուրման, այսինքն «բնական ձիու քրտինքի» աղի փոխարեն սկսել են օգտագործել սովորական սեղանի աղ և հում միսը համեմել են տարբեր համեմունքներով, քանի որ լեռներում աճում են բազմատեսակ խոտաբույսերը: Բանն այն է, որ քոչվորները համեմունքներ չեն ունենում: Համեմունք աճեցնելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսական մոտեցում, բայց տափաստանային պայմաններում դա անհնար է: Հայերը ստեղծել են բաստուրմայի պատրաստման նախ տնայագործական, ապա գործարանային արտադրություն և հետո էլ այդ սննդատեսակը դարձրել բիզնեսի առարկա։ Արդյունքում հայերը ներկայումս արժանիորեն հպարտանում են այդ իրենց ազգային հարստությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular