ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք այսօր ունենք ոլորտը փլուզումից փրկելու խնդիր». Մեխակ Ապրեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն է։

— Տուրզմը համաճարագով պայմանավորված ամենատուժած ոլորտներից է։ Ինչ խնդիրների առջև եք կանգնել այս շրջանում։

— Ճիշտ եք նկատել, ես կասեի ոչ թե ամենատուժածներից, այլ ամենատուժածը, քանի որ համավարակով պայմանավորված մարդկանց տեղաշարժը արգելափակվել է, փակվել են սահմանները։ Լավ է, որ գոնե որոշ ժամանակ հետո կարողացանք ստեղծել ներքին զբոսաշրջության վերականգման պրոցես։ Դա ինչ որ չափով նպաստեց որոշ խնդիրների մեղմացման։ Բայց ոլորտում առկա խնդիրները չեն կարող լուծվել միայն ներքին զբոսաշրջությամբ։ Խնդիրներից մեկը այն է, որ տնտեսվարողների մեծամասնությունը, ընդհանրապես զրկվել են եկամուտներից, բայց ունեն պարտավորություններ։ Նրանցից շատերը ունեն վարկային պարտավորություններ և նաև ունեն աշխատատեղերը պահպանելու հրամայական։ Մենք այսօր ունենք խնդիր COVID-19-ով պայմանավորված տնտեսական բացասական խնդիրները չեզոքացնելու, ոլորտը փլուզումից փրկելու խնդիր։ Մինչև համավարակի ի հայտ գալը մենք ունեինք խնդիր  ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության մեջ և Հայաստանում, նաև մեր զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերների և զարգացումների պայմաններում  ունենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելու կարիք։

— Ինչպիսի աջակցություն պետք է լինի տուրիզմի ոլորտին, որ ոլորտը կարգավորվի։

— Ոլորտը փլուզումից փրկելու համար, ոլորտի սուբեկտների գործունեությունը պահպանելու և աշխատատեղերը չփակելու համար, այսօր մի կարևոր որոշում եղավ կառավարության կողմից, որը  այս ամբողջ միջոցառումների շրջանակներում ամենահասցեականն ու նպատակային զբոսաշրջությանն ուղղված առաջին միջոցառումն էր՝ 23-րդ միջոցառումը, որի նպատակը հենց աշխատատեղերի պահպանումն է։ Բայց այս առաջարկությունը, երբ ներկայացնում էինք կառավարություն մեր խնդրանքն էր նաև, որ պետք է զուգահեռաբար աշխատելու հնարավորություն տալ, որ միջոցառումները լինեն համալիր, փոխլրացնող և արդյունավետ։ Մի կողմից կարողանան կամաց-կամաց վերսկսել գործունեությունը, իսկ մյուս կողմից պետական աջակցությունը և աշխատավարձերը սուբսիդավորելու, համաֆինանսավորելու, դա կլիներ փայլուն արդյունք։ Այսօր ներքին զբոսաշրջության ոլորտում ներգրավված սուբեկտների համար բավականին է ստացվում այն իմաստով, որ այս միջոցառումները համալիր է։ Փոքր ինչ կարողանում են աշխատել, կարողանում են եկամուտներ գեներացնել, ինչպես նաև կարողանում են աշխատողներին վերականգնել և զուգահեռաբար պետությունն էլ աջակցություն է ցուցաբերում։ Բայց նրանք, ովքեր, որ այսօր միայն ներգրավված են միջազգային զբոսաշրջության մեջ դեռևս չեն կարողացել վերսկսել իրենց գործունեությունը և դեռևս չունեն եկամուտներ և այս պահին գտնվում են անորոշության մեջ։ Նրանք չգիտեն, թե  արդյոք կարող են աշխատողներին վերականգնել և կարող են օգտվել աշխատավարձը ֆինանսավորելու պետական աջակցությունից։ Առաջին քայլը կարծես թե արված էր, այն որ կառավարության որոշմամբ երկարաձգվեց արտակարգ դրությունը, զուգահեռաբար որոշ սահմանափակումներ թուլացվեցին և հանվեց նաև օտարերկրացիների մուտքի արգելքը։ Կարծես թե առաջին քայլն արվեց միջազգային զբոսաշրջությունը վերականգնելու ուղղությամբ, բայց այստեղ այս որոշումը փոքր ինչ բարեփոխելու անհրաժեշտություն կա, որ իրականում կարողանանք միջազգային զբոսաշրջությունը վերականգնել։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի դա անել և գոնե արտակարգ դրության ավարտից հետո միջազգային զբոսաշրջության վերականգնման համար հնարավորություններ կնձեռնենք՝ կսկսենք վերականգնել միջազգային օդային ուղևորափոխադրումները, կվերականգնվեն կանոնավոր չվերթները նաև չարտերայինը, բայց կանոնավորները շատ կարևոր են։ Ներսում նույնպես պետք է լրջորեն մտածել հայ մշակութային միջոցառումների, փառատոների կազմակերպմանը նույնպես պետք է հնարավորություն տալ։ Իհարկե այս ամեն ինչը բոլոր անվտանգ նորմերը պահպանելու պայմաններում։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular