ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բնակիչների մեծ մասը երկրի առանցքային գործընկեր է համարում Ռուսաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
fondsk.ru-ն իր «Ռուսաստանը և Հայաստանը 2019 թվականին» վերնագրով հոդվածում գրում է, որ հակառակ բացասական կանխատեսումներին՝ Մոսկվայի և Երևանի համար ռազմա-քաղաքական համագործակցությունը մնում է առաջնահերթություն: 

2019 թվականի վերջում հայտնի է դարձել, որ հայկական բանակը ստացել է «Тор-М2КМ» զենիթա-հրթիռային համակարգեր, ինչպես նաև Հայաստան է հասել առաջին մոդիֆիկացված Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը: 

Բացի դա, ավելի վաղ հայկական բանակը ստացել էր «Оса-АК» համակարգեր: 

Այս ամենը խոսում է այն մասին, որ վերջին տարիներին հայկական բանակը ենթարկվել է խորը նորարարացման, իսկ վարչապետի՝ Նոր տարվա շնորհավորական ճառում կարևոր թեզիս էր հայ կ ա կան բա ն ա կում առ կ ա «1980-ականների սպառազինության» ամոթալի էջը փակելը: 

Այս ամենը իրականացվել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում ռուսական զենքի զեղչային գնով ձեռք բերման և Հայաստանին տրամադրվող ռուսական վարկերի շնորհիվ: Հայռուսական ռազմական համագործակցության առանցքային էլեմենտ է շարունակում մնալ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հնարավորություն է տալիս Հայաստանի զինված ուժերին ապահով զգալ արևմտյան ուղղությունից (Թուրքիա) և կենտրոնանալ արևել յան ուղղությամբ (Ադրբեջան, ներառյալ Նախիջևան): 

Ընդ որում, այդ ռազմաբազա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո հայտնի է դարձել, որ ռազմաբազան կրկնակի ավելացնելու է իր հզորությունը: 

Չպետք է մոռանալ նաև, որ 2019 թվականին հայ խաղաղապահները ռուս խաղաղապահների հետ միասին մարդասիրական առաքելություն են իրականացրել Սիրիայում: 

Այս ամենը խոսում է Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ստրատեգիական բնույթի և այն մասին, որ կանխատեսումը, թե իշխանափոխությունից հետո Երևանը դեմքով կշրջվի դեպի Արևմուտք, չի իրականանում: 

Ըստ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանի, «ներկայումս հասարակությունը կառավարությունից սպասում է այնպիսի կոնկրետ գործողությունների, որոնց արդյունքները զգալի կլինեն առօրյա կյանքում»: Իհարկե, որոշ արդյունքներ առկա են: 

Ըստ ակադեմիկոս Սերգեյ Գլազևի, անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 34 %-ով, ներդրումները՝ 57%-ով, իսկ արտահանումը՝ 67%-ով, և այդ ամենը արդյունք է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության: 2020 թվականին «Գազպրոմը» շարունակում է գազ մատակարարել Հայաստանին 2019 թվականի գնով՝ 165 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց: 

Բանակցություններ են ընթանում Մեծամորի ատոմակայանի արդիականացման ուղղությամբ: Հաճախակի են երկկողմանի հանդիպումները: Այնուամենայնիվ, ինչքան էլ երկրների ղեկավարները հաճախ հանդիպեն, միևնույն է, նրանք չեն կարող լուծել բոլոր հարցերը: 

Ըստ Արման Ղուկասյանի, «փորձագետների մեծ մասը, գնահատելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, նշում են, որ իշխանությունների գործողությունները այդ ուղղությամբ համակարգված չեն և հակասական են, նրանք ի սկզբանե չեն որոշել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հաճախ հայտարարությունները հակասում են բուն պրակտիկ գործողություններին, որը մասնավորապես արտահայտվում է հայ-ռուսական համագործակցության ոլորտում»: 

Հայաստանի բնակիչների մեծ մասը երկրի առանցքային գործընկեր է համարում Ռուսաստանին, և այդ իսկ պատճառով կառավարության գործունեությունը գնահատվել է և գնահատվելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների պահպանման և խորացման համատեքստում: 

Բացի առկա համագործակցության ձևաչափերից, ձևավորվում են նաև շփման այլ լրացուցիչ հարթակներ (օրինակ՝ Կ. Զատուլինի «Լազարևյան ակումբը»), որոնք հնարավորություն են տալիս «կենացների դիվանագիտությունից» անցնել իրական խնդիրների քննարկման: 

Հայկական իշխանության սևեռվածությունը «նախկինների» դեմ պայքարին» (մասնավորապես նախկին նախագահ Քոչարյանի կալանքը, որը ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ) և որոշ որոշումների ոչ միանշանակությունը հաճախ բերում են որոշակի հարցերի լուծման դանդաղեցման: 

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, շարունակվում է Հայաստանի ներքաղաքական տուրբուլենտությունը, չի ինստիտուցիոնալացվում նոր էլիտան, դժվարությամբ են համախմբվում բազմաբնույթ քաղաքական խմբերը: 

Խորհրդարանի առաջնահերթ դերի սահմանադրորեն ամրագրվածությամբ հանդերձ, որոշումների ընդունման իրական համակարգը մնում է «սուպերվարչապետական», որն էլ խնդիրներ է առաջացնում թեկուզ և հենց այն պատճառով, որ աշխարհում ոչ մի տեղ վարչապետը կամ նախագահը չեն կարող միայնակ լուծել բոլոր հարցերը: 

Պետք է հաշվի առնել նաև այն, որ որոշ մարդիկ խորհրդարան և կառավարություն են մտել բառիս բուն իմաստով փողոցից, կամ էլ ՀԿ-ների շարքերից, որն էլ հենց արտահայտվում է արտաքին քաղաքական ուղղվածության ոճում: 

Օրինակ՝ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության խորհրդարանական դիվանագիտությունը ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան ուղղություններով հիմնարար քննադատության հիմքեր ունի:

 Այդ պատաճառով էլ հաճախակի են լինում կասկածելի տեղեկատվական արտահոսքերը, որոնք անմիջապես օգտագործում են ոչ բարի կամեցողները: Այնուամենայնիվ, արդեն 2020 թվականի համար նախատեսված է Փաշինյանի այցը Մոսկվա Մեծ հայրենականում հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար, որին կհետևի Պուտինի պաշտոնական այցը Երևան: 

Ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը և՛ դաշնակցային, և՛ ստրատեգիական համագործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով: 

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն էլ կարծում է, որ «…ներկայումս լիարժեք կենսունակ է երևում ռուսական ընկերությունների ռազմական արտոնագրային արտադրությունների կազմակերպումը Հայաստանում, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը»:

 Ցանկացած դեպքում երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում կզարգանա, որն էլ հենց դրական դինամիկա կհաղորդի հայռուսական հարաբերություններին և կնպաստի խաղաղությանը Կովկասում:

 

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular