Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բնակիչների մեծ մասը երկրի առանցքային գործընկեր է համարում Ռուսաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
fondsk.ru-ն իր «Ռուսաստանը և Հայաստանը 2019 թվականին» վերնագրով հոդվածում գրում է, որ հակառակ բացասական կանխատեսումներին՝ Մոսկվայի և Երևանի համար ռազմա-քաղաքական համագործակցությունը մնում է առաջնահերթություն: 

2019 թվականի վերջում հայտնի է դարձել, որ հայկական բանակը ստացել է «Тор-М2КМ» զենիթա-հրթիռային համակարգեր, ինչպես նաև Հայաստան է հասել առաջին մոդիֆիկացված Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակը: 

Բացի դա, ավելի վաղ հայկական բանակը ստացել էր «Оса-АК» համակարգեր: 

Այս ամենը խոսում է այն մասին, որ վերջին տարիներին հայկական բանակը ենթարկվել է խորը նորարարացման, իսկ վարչապետի՝ Նոր տարվա շնորհավորական ճառում կարևոր թեզիս էր հայ կ ա կան բա ն ա կում առ կ ա «1980-ականների սպառազինության» ամոթալի էջը փակելը: 

Այս ամենը իրականացվել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության արդյունքում ռուսական զենքի զեղչային գնով ձեռք բերման և Հայաստանին տրամադրվող ռուսական վարկերի շնորհիվ: Հայռուսական ռազմական համագործակցության առանցքային էլեմենտ է շարունակում մնալ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հնարավորություն է տալիս Հայաստանի զինված ուժերին ապահով զգալ արևմտյան ուղղությունից (Թուրքիա) և կենտրոնանալ արևել յան ուղղությամբ (Ադրբեջան, ներառյալ Նախիջևան): 

Ընդ որում, այդ ռազմաբազա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո հայտնի է դարձել, որ ռազմաբազան կրկնակի ավելացնելու է իր հզորությունը: 

Չպետք է մոռանալ նաև, որ 2019 թվականին հայ խաղաղապահները ռուս խաղաղապահների հետ միասին մարդասիրական առաքելություն են իրականացրել Սիրիայում: 

Այս ամենը խոսում է Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ստրատեգիական բնույթի և այն մասին, որ կանխատեսումը, թե իշխանափոխությունից հետո Երևանը դեմքով կշրջվի դեպի Արևմուտք, չի իրականանում: 

Ըստ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանի, «ներկայումս հասարակությունը կառավարությունից սպասում է այնպիսի կոնկրետ գործողությունների, որոնց արդյունքները զգալի կլինեն առօրյա կյանքում»: Իհարկե, որոշ արդյունքներ առկա են: 

Ըստ ակադեմիկոս Սերգեյ Գլազևի, անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 34 %-ով, ներդրումները՝ 57%-ով, իսկ արտահանումը՝ 67%-ով, և այդ ամենը արդյունք է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության: 2020 թվականին «Գազպրոմը» շարունակում է գազ մատակարարել Հայաստանին 2019 թվականի գնով՝ 165 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց: 

Բանակցություններ են ընթանում Մեծամորի ատոմակայանի արդիականացման ուղղությամբ: Հաճախակի են երկկողմանի հանդիպումները: Այնուամենայնիվ, ինչքան էլ երկրների ղեկավարները հաճախ հանդիպեն, միևնույն է, նրանք չեն կարող լուծել բոլոր հարցերը: 

Ըստ Արման Ղուկասյանի, «փորձագետների մեծ մասը, գնահատելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, նշում են, որ իշխանությունների գործողությունները այդ ուղղությամբ համակարգված չեն և հակասական են, նրանք ի սկզբանե չեն որոշել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հաճախ հայտարարությունները հակասում են բուն պրակտիկ գործողություններին, որը մասնավորապես արտահայտվում է հայ-ռուսական համագործակցության ոլորտում»: 

Հայաստանի բնակիչների մեծ մասը երկրի առանցքային գործընկեր է համարում Ռուսաստանին, և այդ իսկ պատճառով կառավարության գործունեությունը գնահատվել է և գնահատվելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների պահպանման և խորացման համատեքստում: 

Բացի առկա համագործակցության ձևաչափերից, ձևավորվում են նաև շփման այլ լրացուցիչ հարթակներ (օրինակ՝ Կ. Զատուլինի «Լազարևյան ակումբը»), որոնք հնարավորություն են տալիս «կենացների դիվանագիտությունից» անցնել իրական խնդիրների քննարկման: 

Հայկական իշխանության սևեռվածությունը «նախկինների» դեմ պայքարին» (մասնավորապես նախկին նախագահ Քոչարյանի կալանքը, որը ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ) և որոշ որոշումների ոչ միանշանակությունը հաճախ բերում են որոշակի հարցերի լուծման դանդաղեցման: 

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, շարունակվում է Հայաստանի ներքաղաքական տուրբուլենտությունը, չի ինստիտուցիոնալացվում նոր էլիտան, դժվարությամբ են համախմբվում բազմաբնույթ քաղաքական խմբերը: 

Խորհրդարանի առաջնահերթ դերի սահմանադրորեն ամրագրվածությամբ հանդերձ, որոշումների ընդունման իրական համակարգը մնում է «սուպերվարչապետական», որն էլ խնդիրներ է առաջացնում թեկուզ և հենց այն պատճառով, որ աշխարհում ոչ մի տեղ վարչապետը կամ նախագահը չեն կարող միայնակ լուծել բոլոր հարցերը: 

Պետք է հաշվի առնել նաև այն, որ որոշ մարդիկ խորհրդարան և կառավարություն են մտել բառիս բուն իմաստով փողոցից, կամ էլ ՀԿ-ների շարքերից, որն էլ հենց արտահայտվում է արտաքին քաղաքական ուղղվածության ոճում: 

Օրինակ՝ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության խորհրդարանական դիվանագիտությունը ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան ուղղություններով հիմնարար քննադատության հիմքեր ունի:

 Այդ պատաճառով էլ հաճախակի են լինում կասկածելի տեղեկատվական արտահոսքերը, որոնք անմիջապես օգտագործում են ոչ բարի կամեցողները: Այնուամենայնիվ, արդեն 2020 թվականի համար նախատեսված է Փաշինյանի այցը Մոսկվա Մեծ հայրենականում հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար, որին կհետևի Պուտինի պաշտոնական այցը Երևան: 

Ըստ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն խանգարել երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը և՛ դաշնակցային, և՛ ստրատեգիական համագործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով: 

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն էլ կարծում է, որ «…ներկայումս լիարժեք կենսունակ է երևում ռուսական ընկերությունների ռազմական արտոնագրային արտադրությունների կազմակերպումը Հայաստանում, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը»:

 Ցանկացած դեպքում երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում կզարգանա, որն էլ հենց դրական դինամիկա կհաղորդի հայռուսական հարաբերություններին և կնպաստի խաղաղությանը Կովկասում:

 

Կամո Խաչիկյան

Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանել է ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են
Ամենադիտված