ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քա­նի դեռ կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, կա­րե­լի է սպա­սել ար­դյունք­նե­րի. որ­տե­ղի՞ց հայտն­վե­ցին գաղտ­նի փաս­տաթղ­թե­րը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

egnum.ru-ն «Ո՞վ է որոշել Հայաստանին վախեցնել Թուրքիայի «հարձակումով»» վերնագրով հոդվածում գրում է, որ շվեդական «Nordic Monitor» կայքը, որը Ստոկհոլմի Հյուսիսային ծովային հետազոտությունների և մոնիտորինգի ցանցի լրատվամիջոցն է և կարևորում է կրոնական, գաղափարական և էթնիկ ծայրահեղականության և արմատական խմբավորումների խնդիրները, հրապարակել է նյութ, որը սենսացիայի հավակնություններ ունի: 

Այդ նյութը ստորագրված է Աբդուլլահ Բոզկուրտի կողմից, որը հանդիսանում է թուրքական մայրաքաղաքային՝ ներկայումս իշխանությունների կողմից փակված «Today’s Zaman» օրաթերթի ղեկավար: 

Ենթադրաբար, նրան հաջողվել է ձեռք բերել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ մարտավարական հրամանատարության կողմից պատրաստված «Ալթայ» ծրագրի փաստաթղթերի պատճենները, որտեղ նկարագրված է «Օղուզթուրք» պայմանական անունը կրող՝ Հայաստանին օդային հարվածներ հասցնելու սցենարը:

Ինչպես պնդում է հեղինակը, այս գործողության մանրամասները նկարագրող որոշ էջեր անհետացել են, և դա հայտնաբերվել է 2016 թվականի մայիսի 4-ին Անկարայի «Ակինջի» ռազմաբազայում փաստաթղթերի ստուգման ժամանակ, իսկ այդ մասին գրությունը, որն ուղղվել է գլխավոր շտաբին, թվագրված է 2016 թվականի մայիսի 23-ով: 

«Nordic Monitor»-ը չի հայտնում, թե ինչպես են այդ էջերը անհետացել «գաղտնի պլաններից»: Անմիջապես նշենք այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 2016 թվականին, երբ ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում սկսվել է «քառօրյա պատերազմը», իսկ հուլիսի կեսերին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: 

Ներկայումս թուրքական իշխանությունները պնդում են, որ հեղաշրջման փորձը իրականացվել է, այսպես կոչված, «զուգահեռ պետության» կառույցների կողմից, չնայած նաև խոստովանում են, որ այդ պատմության մեջ դեռ կան շատ չբացահայտված սյուժեներ: Եթե իրադարձությունները դասավորենք ժամանակագրական հաջորդականությամբ, ապա գծագրվում է հետևյալ ինտրիգային պատկերը: 

Առաջին անգամ Թուրքիայում իշխանափոխության հնարավորության մասին բացահայտորեն նշվել է 2016 թվականի փետրվարի 22-ին «The Wall Street Journal» պարբերականում, և այդ հաղորդագրությունն արագորեն վերատպել են թուրքական մեծ թվով լրատվամիջոցներ: 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում նման ենթադրությունները հերքվել են: Այնուամենայնիվ, թուրքական «Hurriyet» հրատարակությունը մի շարք հոդվածներում պնդել է, որ երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության շրջանում ակտիվացել են «խորքային պետության» կողմնակիցները, և հեղաշրջում կարող է տեղի ունենալ 2016 թվականի գարնանը: 

Մարտի կեսերից սկսած՝ գրեթե ամեն օր առաջատար ամերիկյան, իսրայելական և բրիտանական լրատվամիջոցները մշտապես կանխատեսել են Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հնարավորությունը: 

Բայց դրա փոխարեն ապրիլի սկզբին սկսվել է ղարաբաղյան պատերազմը, որը ներկայումս էլ շատ առումներով խորհրդավոր է թվում: 

Կարո՞ղ էին արդյոք այդ պահին հեղաշրջում իրականացնողները դիմել սադրանքի և օդային հարվածներ հասցնել Հայաստանին, որպեսզի կտրուկ բարդացնեն ռուս-թուրքական հարաբերությունները և խաթարեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև առկա երկխոսությունը: 

Նման զարգացումը բացառելն անհնար է: Եվ այդ համատեքստում Բոզկուրտի մեջբերած փաստաթուղթը, կարծես, հավանական է թվում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանային իրադարձությունները հետագայում, եթե ղարաբաղյան պատերազմը երկարաձգվեր: 

Հիմքեր կան հավատալու, որ Մոսկվան ի սկզբանե վերահսկում էր իրավիճակը: 

Չնայած դժվար թե մոտ ժամանակներում պարզ դառնա, թե Մոսկվայում ինչ է ասել Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը իր հայ և ադրբեջանցի գործընկերներին, բայց դրանից հետո հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 Թուրքիան ստացել է համապատասխան նախազգուշացում, որից հետո հատուկ հանձնաժողով է ուղարկվել «Ակինջի» ռազմաբազա, որտեղ էլ 2016 թվականի մայիսի 4-ին հայտնաբերել է նշված պլանից մի քանի էջերի կորուստ: Ինչ-որ մեկը մաքրել է հետքերը: 

Այս ամենը նշեցինք նրա համար, որպեսզի նկատի առնվի, որ այն փաստաթղթերը, որոնք հայտնվել են Բոզկուրտի տրամադրության տակ, որպես ամբողջություն տեղավորվում են 2016 թվականի ապրիլ-մայիս ժամանակահատվածում տարածաշրջանում իրական և սպասվող իրադարձությունների համատեքստում: 

Կա մի վարկած ևս, ըստ որի, ղարաբաղյան պատերազմից հետո Էրդողանը սկսել է հավատալ, որ իր դեմ դավադրություն է հյուսվում և սկսել է նախպատրաստվել դրա բացահայտմանը՝ տարատեսակ խոչընդոտներ ստեղծելով: Այնուամենայնիվ, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: 

Ինչպե՞ս է կարողացել Բոզկուրտը նման գաղտնի փաստաթուղթ ձեռք բերել, ովքե՞ր են նպաստել դրան:

 Ինչո՞ւ են որոշ ուժեր հենց հիմա որոշել հրապարակել այդ տեղեկատվությունը, որը փորձում են մուտքագրել ոչ միայն հայ-ադրբեջանական առճակատման, այլ նաև հայթուրքական հարաբերությունների դաշտ:

 Ի՞նչ ազդանշան է ուղարկվում, ո՞ւմ ուղղությամբ: Բանն այն է, որ «Nordic Monitor»-ի տեղեկատվությունը չունի միայն ճանաչողական նպատակ և ուղղված է նրանց, ովքեր ունեն ներուժ և հետաքրքրված են իրադարձությունների որոշակի զարգացումով Թուրքիայում և Ադրբեջանում: 

Հնարավոր է նաև, որ այս ամենի հետևում կանգնած է Անկարան, որը յուրօրինակ ձևով է փորձում վերացնել պատմական և քաղաքական խնդիրները ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի հետ՝ բոլոր նետերը ուղղելով դեպի դավադրության կազմակերպիչներ: Ո՞վ կպատասխանի այս հարցերին: Ուղղակի քանի դեռ կան գործողություններ, կարելի է սպասել արդյունքների:

 

Կամո Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular