ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դուք գիտեի՞ք, որ թուրքական հեռուստասերիալների այս հայտնի անձինք հայեր են

ՎԻԴԵՈ

1960-70-ականն թվականներին թուրքական կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել մի շարք հայազգի դերասաններ: Ժամանակի հայտնի ֆիլմերում և թատերական ներկայացումներում հաճախ գլխավոր դերեր խաղացած թուրքական կինոյի ամենասիրված դերասանների հայկական ծագման մասին այսօր էլ շատերը չգիտեն: Թուրքական կինոյի սիրված հորեղբայրը` Նուբար Թերզյանը խաղացել է 400-ից ավել հայտնի ֆիլմերում` մարմնավորելով նպարավաճառի, կաթնագործի կամ խիստ հոր կերպարներ: Թերզյանը եղել է նաև Ստամբուլի հարգված պարոններից մեկը:

8054_medium

1980 թվականին թուրքական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Քնից առաջ» հաղորդումը շատերի հիշողության մեջ է մնացել: Թուրք երեխաների սիրելի հեքիաթասաց մորաքույրը հայազգի Ադիլե Նաշիթն էր: Վերջինս բազմիցս հաջողությամբ մարմնավորել է ընտանիքի մոր կերպարը` մնալով կինոսերների հիշողության մեջ որպես սիրող մայր:

8055_medium

Թուրքական կատակերգական ֆիլմերում խաղացած Սամուել Հակոբ Ալուչյանը իր դերասանական կարիերան սկսելուց առաջ աշխատել է Դիարբեքիրի երաժշտական դպրոցում, հեղինակել է մի շարք հայտնի երգեր:

8056_medium

Միշտ խիստ և նենգ մարդկանց կերպարներ մարմնավորած Քենան Պարսը` Գրիգոր Ջեզվերջյանը միևնույն ժամանակ թուրքական կինոարվեստին ծառայել է որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Սև-սպիտակ ֆիլմերի հիշվող կերպարներից է դերասան և Վահի Օզը ռեժիսոր Վահի Օզը (Օզինյան): Ահմեդ Դանել Թոփաթանը խաղացել է 200 ավել ֆիլմերում:

8057_medium

Սելիմ Նաշիթ Թուրքական կինոյում «հայր» մականունը ստացած Սելիմ Նաշիթը, որը խաղացել է շուրջ 60 ֆիլմում, միևնույն ժամանակ դերասանուհի Ադիլե Նաշիթի մեծ եղբայրն է: Թոթո Քարաջան Հայտնի թուրք ռոք երաժիշտ Ջեմ Քարաջայի մայրը և դերասան Մեհմեդ Քարաջայի կինը` Թոթո Քարաջան (Իրմա ՖAելեգյանը) 1960 թվականին Ստամբուլի թատրոնի հիմնադիրներից է:

8058_medium

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular