ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական С-400-ի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի կողմից ռուսական С-400  զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը, կհանգեցնի Անկարայի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցներ կիրառմանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների որակական փոփոխությանը: Նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուեսս Միթչելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Թուրքական կառավարության հետ ամենաբարձր մակարդակով բազմաթիվ շփումների ժամանակ մենք հստակորեն ասել ենք, որ հետեւանքներ կլինեն, առաջին հերթին,  CAATSA- ի 231 բաժնում գրվածի վերաբերյալ: Մենք դա անելու ենք, եւ երբ որոշենք որ գործարքը տեղի է ունեցել, մենք CAATSA-ի 231-րդ բաժնի համաձայն պատժամիջոցներ կկիրառենք», - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, C-400-ի գնման մասին Անկարայի մտադրությունը մեկնաբանելով, ասել է նա:

CAATSA-ն պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք է, որը 2017-ին ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այն տարատեսակ լրացուցիչ սահմանափակումներ է կիրառում ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ:

«Մենք նաեւ ասել ենք, որ C-400-ի գնումը անխուսափելիորեն ազդեցություն կունենա ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների վրա, ներառյալ (հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման նախագծի վրա) F-35-ի», - հիշեցրել է ամերիկացի դիվանագետը:

Նրա խոսքով С-400-ի վերաբերյալ որոշումը որակապես այնպես կփոխի թուրք-ամերիկյան հարաբերությունները, որ դրանք շատ դժվար կլինի կարգավորել: ԱՄՆ-ի իշխանությունները Մոսկվայի եւ Անկարայի գործարքն ավարտված են համարելու, երբ «տեխնոլոգիաների փոխանցում» տեղի ունենա:

 «Թուրքիան լուրջ արտաքին եւ ներքին մարտահրավերների հետ է բախվում: Մենք տրամադրված ենք այդ մարտահրավերների առնչությամբ աշխատել նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, միաժամանակ հստակ ասելով, որ մեր երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները պետք է լուծվեն», - ասել է Միթչելը: Նա նաեւ անդրադարձել է նախկինում ձերբակալված ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի ազատման խնդրին:

 «Բացի այդ, մենք նախագահ Էրդողանին կոչ ենք անում անհապաղ կատարել իր վերջին խոստումը՝ չեղյալ համարել արտակարգ դրության ռեժիմը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ են տալիս Թուրքիայի քաղաքացիներին արտահայտել իրենց տարբեր կարծիքները եւ ամրապնդել ժողովրդավարությունը Թուրքիայում», - ասել է դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular