ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենասարսափելի և ամենավտանգավոր հիվանդությունները, որոնք մարդու կյանքն իսկապես դժողքի են վերածում. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Առավել մանրամասն Այստեղ

Այսօր գույություն ունեն բազմաթիվ  հազվադեպ հանդիպող հիվանդություններ: Սակայն գոյություն ունեն նաև  շատ վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են սկզբնական շրջանում ոչ մի կեպ չդրսևորվել, սակայն շատ արագ զարգանալ:

 

Այդ հիվանդությունների որոշ մասը ընդգրկված է ԱՀԿ-ի «հատուկ վտանգավոր ինֆեկցիաների» ցուցակի մեջ: Դա բացառիկ համաճարակային վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների որոշակի մի խումբ է:


Ձեզ ենք ներկայացնում 7 վտանգավոր ինֆեկցիաներ


1.  Նեկրոտիկ ֆասցիտ

Սա շատ ծանր բակտերիալ ինֆեկցիա է, որը տարածվում է շատ արագ ու ախտահարում է փափուկ հյուսվածքները: Այն կարող է հայտնվել սննդային թունավորումից, վիրահատական միջամտությունից, ծննդաբերությունից, քրոնիկ հիվանդություններից  հետո:


Այս ինֆեկցիան նաև անվանում են սուր մաշկային փտախտ, իսկ նրա առաջին ախտանշանները շատ են նման սովորական գրիպին:

 
 

 


Հիվանդությունը զարգանում է  ու մաշկի վրա հայտնվում են մուգ  կետեր: Այս փուլում շատ կարևոր է ստանալ բժշկական օգնություն ու սկսել հակաբիոտիկներով բուժում, հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել մահվան:


2.  Ցերեբրովասկուլյար հիվանդություններ


Դա մեկ կամ ավելի շատ գլխուղեղային արյան անոթների պաթոլոգիական ախտահարումն է: Ուղեղի որոշակի հատված արյան մատակարարման  խախտումը կամ խցանումը բերում է կաթվածի(ինսուլտ): Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումները կարող են կրել ինչպես քրոնիկ, այնպես էլ սուր բնույթ: Հենց այս հիվանդություներն են համարվում  սրտանոթային  համակարգի հիվանդությունների խմբում մահացության 2-րդ տարածված պատճառները:


3. Էբոլա տենդ

 

Դա շատ վտանգավոր վարակ է, հիվանդության դեպքում 50%-ից մինչև  90 %-ը մահանում են: Այս վիրուսի պատվաստանյութը դեռևս չի հայտնաբերվել: Հիվանդությունը փոխանցվում է արյան միջոցով: Ինկուբացիոն շրջանը տևում է 2-ից 3 շաբաթ, իսկ նախանշաների թվում հանկարծակի հայտնվող տենդն է, թուլությունը, մկանային ցավերը, գլխացավերը, կոկորդի ցավերը, փորլուծությունը, երիկամների ու լյարդի ախտահարումը, ներքին ու արտաքին արնահոսությունը: Մահը վրա է հասնում 24 ժամ հետո:


4. Այտուցային ժանտախտ

 

Դա ժանտախտի ամենահայտնի ենթատեսակն է, որը  դարձել է ավելի քան 50 միլիոն մարդու մահվան պատճառ: Հիվանդությունը առաջացնում է « Yersinia pestis» բակտերիան, ինկուբացիոն շրջանը  մի քանի ժամից մինչև 12 ժամ է տևում: Ամենավառ ախտանշաներն են՝ շատ բարձր ջերմությունն ու թևատակերում  ավշային հանգույցների մեծացումը: Եթե ժամանակին չսկսել բուժումն ապա 3-ից 5 օր հետո հիվանդը կարող է մահանալ:


5. Խոլերա


Դա սուր աղիքային ինֆեկցիա է, որը զարգանում է կեղտոտ ջրի  ու սննդակարգի մեջ «Vibrio cholerae» բակտերիաներով ախտահարված մթերքների օգտագործման արդյունքում: Առանձին դեպքերում խոլերան կարող է  մի քանի ժամվա ընթացքում դառնալ մարդու մահվան պատճառ: Ինկուբացիոն շրջանը կարճ է՝ մի քանի ժամից մինչև 5 օր: Հիվանդի մոտ այդ ընթացքում կարող է սկսել ուժեղ փորլուծություն, որը կարող է հանգեցնել ջրազրկման ու մահվան:


6. Սիբիրյան խոց


Հիվանդությունը ընթանում է կայծակնային ու շատ սուր: Բնորոշվում է ինտոքսիկացիայով, մաշկի, ավշային հանգույցներում ու ներքին օրգաններում  բորբոքումների առաջացմամբ: Հիվանդությունը դեռ հին ժամանակներից է հայտնի և բավականին տարածված է եղել նախահեղափոխական Ռուսաստանում:


Այս հիվանդությամբ կարող են վարակվել և մարդիկ և կենդանիները (խոշոր եղջերավոր անասուները, ձիերը, այծերը, ուղտերն ու այլն), ընդ որում ապացուցված է որ մարդը կարող է վարակվել կենդանիներից:


Սիբիրյան խոցի հարուցիչն է համարվում « Bacillus anthracis» բակտերին: Բակտերիայի սպորները բավականին կայուն են  ու կարող են պահպանվել տարիներով(օրինակ այն արոտավայրի  հողի մեջ, որտեղ վարակված կենդանիներ  են եղել): Ինֆեկցիան կարող է մարդու  օրգանիզմ ներթափանցել վնասված մաշկի միջոցով:


7. Տուլարեմիա


Հիվանդությունը բնորոշվում է ինտոքսիկացիայով, տենդով ու ավշային հանգույցների ախտահարմամբ: Հիվանդության հարուցիչը համարվում է «Francisella tularensis» բակտերիան: Տուլարեմիայի կրողները համարվում են նապաստակները, ճագարները, առնետներն ու մկները:


Հիվանդությունը հաճախակի մարդուն է փոխանցվում կենդանիների հետ անմիջական շփման արդյունքում(օրինակ որսի ընթացքում), կամ ջրի ու ախտահարված սննդամթերքների միջոցով, առավել հազվադեպ փոխանցվում է մոծակների, տիզերի խայթոցի հետևանքով: Հիվանդության ինկուբացիոն շրջանը մի քանի ժամից մինչև 21 օր է(միջինում 3-ից 7 օր): Գոյություն ունեն տուլարեմիայի մի քանի տեսակներ: Հաճախակի հիվանդությունը սկսում է շատ արագ, ջերմության արագ բարձրացմամբ՝ 38,5—40°С, որը ուղեկցվում է գլխացավերով, մեջքի մկաների ցավերով, գլխապտույտով և այլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular