ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնի գիտության թանգարանում Գագարինի կիսանդրին է բացվել (լուսանկար)

ՖՈՏՈ

Լոնդոնի գիտության թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդը հանդիսավորությամբ բացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին և խոստացել պարբերաբար տիեզերքի՝ ռուսական կողմի հետազոտություններին նվիրված ցուցահանդեսներ անցկացնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Սա իմ գաղափարն էր՝ մեր թանգարանում Գագարինի կիսանդրին տեղադրել: Ինձ համար կարևոր է, որպեսզի մեր հավաքածուն այստեղ՝ թանգարանում, պատմի տիեզերքի ուսումնասիրության ամբողջ պատմությունը, այնինչ երբ Եվրոպայի և ԱՄՆ-ի թանգարանների մեծամասնությունում ներկայացվում են ամերիկյան տեխնոլոգիաները», - ասել է թանգարանի տնօրենը:

Բլետչֆորդի խոսքով՝ թանգարանում առկա է նաև Վալենտինա Տերեշկովային նվիրված ցուցադրություն:

«Մենք ցանկանում ենք անընդհատ հիշեցնել մարդկանց, որ ռուսական ձեռքբերումները, մանավանդ՝ 1950-1960 թվականների, տիեզերքի ժամանակակից հետազոտությունների հիմք են դարձել», - պատմել է Բլեչֆորդը՝ մեկնաբանելով Գագարինի կիսանդրին տեղադրելու գաղափարի ծագումը:

Նրա կարծիքով՝ չի կարելի հույսը դնել միայն պատմական հիշողության վրա:

«Իհարկե, իմ ծնողների տարիքի մարդիկ հիշում են Գագարինին, սակայն մենք պետք է կրկին ու կրկին հիշեցնենք երիտասարդներին: Ահա թե ինչու մեզ մոտ անցկացվում է Տերեշկովայի մասին ցուցադրություն: Մենք դպրոցականների հսկայական աուդիտորիա ունենք. նրանք գալիս և ֆիլմեր են դիտում Տերեշկովայի կյանքի մասին և իրենց համար բացահայտում այս մեծ մարդկանց: Լինի դա Գագարինը, Լեոնովը, Տերեշկովան թե Կորոլյովը՝ նրանք բոլորը մեծ պատմական դեմքեր են», - ընդգծել է Բլետչֆորդը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular