ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղիկ Սաֆարյանը` ամառային հանգստի ու իր համար ճանապարհի լավագույն ընկերոջ մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն օրեր առաջ է վերադարձել հանգստից։ Երգչուհին թարմ ուժերով ձեռնամուխ է լինելու նոր աշխատանքների իրականացմանը։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին պատմեց ամառային հանգստի և իր խորհրդավոր գրառման մասին։

 

«Այս տարի ամառային հանգիստս շատ լավ անցավ։ Իսկապես, կարողացա կտրվել ամեն ինչից և հանգստանալ, վերալիցքավորվել և լցվել նոր գաղափարներով, որպեսզի ավելի մեծ եռանդով նվիրվեմ աշխատանքիս։ Հանգիստս մի փոքր երկար տևեց։ Մեկնեցի իմ երկրորդ բնակավայր դարձած Բարսելոնա և հանգստիս մեծ մասն անցկացրեցի հենց այնտեղ` ծովի ափին։ Ինձ համար լավագույն հանգստի տարբերակը ծովափ գնալն է։ Սիրում եմ ծովը, արևը, ծովային ուտեստները։ Սովորությանս համաձայն, չկարողացա մեկ վայրով սահմանափակվել և այդ  ընթացքում հասցրեցի մեկնել Փարիզ ու Բրյուսել։ Իհարկե, փարիզյան այցն ավելի գործնական էր, բայց ամեն դեպքում նորից վայելեցի սիրելի քաղաքը։ Բրյուսելում հիանալի ժամանակ անցկացրեցի, որից հետո արդեն վերադարձա Երևան»,– ասաց Աստղիկը։ 

 

 

Երգչուհին նշեց, որ քրոջ հետ է մեկնել հանգստի։ «Ի դեպ, շատ կարևոր է հանգստի մեկնել ճիշտ մարդու հետ, ում հետ կկարողանաս իսկապես հանգստանալ, ոչ թե անհանգստանալ։ Իմ դեպքում ինձ համար այդ «ճիշտ» մեկը քույրս է։ Նա իմ լավագույն ընկերն է։ Նրա հետ միշտ հաճելի ժամանակ եմ անցկացնում։ Սիրում եմ նաև միայնակ մեկնել հանգստի։ Միայնակ ճանապարհորդելն էլ իր հետաքրքրությունն ունի։ Շատ հաճելի է, երբ խնդիր չունես որևէ մեկին հարմարվելու, ինքդ ես պլանավորում քո անելիքները և լինում քո ժամանակի, պլանների տնօրենը։ Բայց դրա համար պետք է լինես շատ կազմակերպված, գիտակ և ուշադիր»,– ավելացրեց Աստղիկը։

 

Վերջինս ակտիվ հանգստի սիրահար է։ Սիրում է նոր տեղեր բացահայտել և ուսումնասիրել։ «Ակտիվ հանգստի հետ մեկտեղ պետք է նաև որոշ օրեր պասիվ հանգիստ ունենալ, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի, այլապես վտանգ կա, որ կարող ես հոգնել այդ հանգստից։ Լիարժեք հանգստի համար ինձ միայն հանգիստ մթնոլորտ է պետք»,– ասաց նա։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular