ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի

ՍՊՈՐՏ

Արմավիրի մարզում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլային մրցաշարը։ Ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերն անցկացվում են նախորդ տարվա հաղթող թիմի մարզում. 2025 թվականին մրցաշարի գավաթը նվաճել էր Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տարեցտարի ընդլայնվող այս սպորտային ստուգատեսն արդեն չորրորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում հանրապետության տարբեր մարզերի պատանի ֆուտբոլիստներին։ Այս տարի առաջնությանը մասնակցեցին ՀՖՖ դպրոցական առաջնության Մ-12 տարեկանների մարզային հաղթողները՝ 11 դպրոցական թիմ Հայաստանի 10 մարզից և Երևանից:

ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը կարևորեց նման մրցաշարերի անցկացումը։

«Մեծապես կարևորում ենք նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են երեխաների շրջանում մասսայական ֆուտբոլի տարածմանն ու նոր տաղանդների բացահայտմանը: Միաժամանակ, այս մրցաշարով հարգանքի տուրք ենք մատուցում մեր լեգենդար ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկուն», — ընդգծել է Արթուր Սահակյանը:

Մրցաշարի նպատակների և պատանի մարզիկների անելիքների մասին խոսեց նաև Ռոման Բերեզովսկին։

«Մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով միավորել երեխաներին, օգնել նրանց ձեռք բերել նոր ընկերներ և ամուր կապեր հաստատել: Միաժամանակ, հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում: Իսկ դրա համար կարևոր է նվիրված լինել ֆուտբոլին, պայքարել մինչև վերջ, հավատալ սեփական ուժերին և անդադար աշխատել երազանքներն իրականացնելու համար», — նշել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը:

Մրցաշարի հատուկ հյուրն էր Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը։

«Տղաների հետ վարպետության դաս անցկացրի. նրանց բազմաթիվ վարժություններ ու առաջադրանքներ ցույց տվեցի, ապա ինքս էլ խաղացի նրանց հետ։ Թեև պրոֆեսիոնալներ չեն, բայց կան տեխնիկապես պատրաստված և հեռանկարային խաղացողներ։ Իմ խորհուրդը մեկն է՝ մեծ ֆուտբոլում հաջողելու համար նրանք պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն դաշտում և ջանասիրաբար մարզվեն։ Առանց քրտնաջան մարզումների ոչինչ չի ստացվի», — ասել է Գլուշակովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular