Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի

ՍՊՈՐՏ

Արմավիրի մարզում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլային մրցաշարը։ Ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերն անցկացվում են նախորդ տարվա հաղթող թիմի մարզում. 2025 թվականին մրցաշարի գավաթը նվաճել էր Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Տարեցտարի ընդլայնվող այս սպորտային ստուգատեսն արդեն չորրորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում հանրապետության տարբեր մարզերի պատանի ֆուտբոլիստներին։ Այս տարի առաջնությանը մասնակցեցին ՀՖՖ դպրոցական առաջնության Մ-12 տարեկանների մարզային հաղթողները՝ 11 դպրոցական թիմ Հայաստանի 10 մարզից և Երևանից:

ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը կարևորեց նման մրցաշարերի անցկացումը։

«Մեծապես կարևորում ենք նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են երեխաների շրջանում մասսայական ֆուտբոլի տարածմանն ու նոր տաղանդների բացահայտմանը: Միաժամանակ, այս մրցաշարով հարգանքի տուրք ենք մատուցում մեր լեգենդար ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկուն», — ընդգծել է Արթուր Սահակյանը:

Մրցաշարի նպատակների և պատանի մարզիկների անելիքների մասին խոսեց նաև Ռոման Բերեզովսկին։

«Մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով միավորել երեխաներին, օգնել նրանց ձեռք բերել նոր ընկերներ և ամուր կապեր հաստատել: Միաժամանակ, հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում: Իսկ դրա համար կարևոր է նվիրված լինել ֆուտբոլին, պայքարել մինչև վերջ, հավատալ սեփական ուժերին և անդադար աշխատել երազանքներն իրականացնելու համար», — նշել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը:

Մրցաշարի հատուկ հյուրն էր Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը։

«Տղաների հետ վարպետության դաս անցկացրի. նրանց բազմաթիվ վարժություններ ու առաջադրանքներ ցույց տվեցի, ապա ինքս էլ խաղացի նրանց հետ։ Թեև պրոֆեսիոնալներ չեն, բայց կան տեխնիկապես պատրաստված և հեռանկարային խաղացողներ։ Իմ խորհուրդը մեկն է՝ մեծ ֆուտբոլում հաջողելու համար նրանք պետք է հնարավորինս շատ ժամանակ անցկացնեն դաշտում և ջանասիրաբար մարզվեն։ Առանց քրտնաջան մարզումների ոչինչ չի ստացվի», — ասել է Գլուշակովը։

Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Շուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից»Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն «Հայաստանի կառավարությունը ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա կաթողիկոսին փոխարինելու նպատակով»Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն լավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ. պատմության այս օրը (հոկտեմբեր 19)Կանադայի ռազմական բազայում բռնկված հրդեհից հետո երեսունինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ «Ռեալ»-ը հաղթել է «Սևիլիա»-ին. Մբապեն՝ դուբլի հեղինակ ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը
Ամենադիտված