ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Հայերը դառնորեն կզղջան». Արդյո՞ք Երևանը կհակադրվի Թեհրանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է միանալ հակաիրանական պատժամիջոցներին, թեև որոշակի վերապահմամբ, այսինքն «եթե հանրապետությանը սպառնացող վտանգներ առաջանան»: «Կա մի սահմանագիծ, որը մենք չենք կարող հատել։ Այդ սահմանագիծը, այդ վտանգը այն է, որ Հայաստանը կարող է ինքը հայտնվել պատժամիջոցների տակ։ Մինչ այդ պահը մենք կմնանք բարեկամության տրամաբանության շրջանակներում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը, գրում է novorosinform.org–ը։ Ի՞նչ է նշանակում «բարեկամության տրամաբանությունը», և Հայաստանի դեմ ուղղված ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսում Փաշինյանը։ Նման ձևակերպումները կարող են օգտագործվել ցանկացած բան արդարացնելու համար։

Հարկ է հիշեցնել, որ Նիկոլը նախկինում էլ հրապարակավ հրաժարվել էր Ռուսաստանը ռազմավարական գործընկեր համարելուց։ Նա նշել էր հետևյալ պատճառը. Ղարաբաղի համար կռվելու ռուսների ցանկության բացակայությունը՝ չնայած ինքն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք։ Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանից ստանում է իր գազի ավելի քան 80%-ը արտոնյալ սակագներով, և օգտվում է ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, Փաշինյանն ավելի ու ավելի է ձգտում դեպի Եվրոպայի և ԱՄՆ-ի գիրկը։

«Հակաիրանական պատժամիջոցներից մինչև հակաիրանական կոալիցիա ընդամենը մեկ քայլ է։ Նրանք ցանկանում էին միանալ ԵՄ-ին, բայց հայտնվել են Մերձավոր Արևելքի «մսաղացում»։ Հակաիրանական պատժամիջոցները կարող են արագորեն վերածվել հակաչինական և հակառուսական միջոցառումների։ Այդ ամենը կկործանի այդ նորաթուխ եվրոպական պետության տնտեսությունը», — գրել է քաղաքագետ Նիկոլայ Վավիլովը։

Ընդ որում  Իրանը Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերներից է։ Նրա տարածքով են անցնում առևտրային հոսքերը, էներգակիրների մատակարարումները և տարանցիկ ուղիները։ Հետևաբար, հակաիրանական պատժամիջոցներին միանալը հարված կհասցնի առաջին հերթին հայկական տնտեսությանը։ Այս ամենի շուրջ novorosinform.org–ը զրուցել է քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքագիտական ​​ասոցիացիայի խորհրդի անդամ Վլադիմիր Շապովալովի հետ։ 

–Իրանը միշտ սահմանակից է եղել Հայաստանին և շարունակում է սահմանակից մնալ, և դա մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սուր դիմակայության պայմաններում: Ի՞նչ կարող են առաջարկել Հայաստանին Վաշինգտոնն ու եվրոպական մայրաքաղաքները։

– Ոչինչ, որը էական կլինի անվտանգության ապահովման համար։ Ավելին, Թուրքիան՝ Հայաստանի առանցքային հարևաններից մեկը, մնում է անմիջական հարևանությամբ և վերջերս կրկին ցուցադրել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Միևնույն ժամանակ, Անկարան գիտակցում է Թեհրանի նշանակությունն ու շահերը։ ԱՄՆ-ի հետ առճակատման պայմաններում նա ​​չի շտապում ավտոմատ կերպով պաշտպանել Վաշինգտոնին: էլ չխոսենք Իսրայելի մասին։ Եվ սա ևս մեկ խնդիր է ստեղծում Հայաստանի համար։ Եթե Իսրայելի հանդեպ ունեցած ընդհանուր հակադրության ֆոնին Թուրքիայի և Իրանի հարաբերությունները սկսեն կարգավորվել, ապա Երևանի դիրքը կարող է էլ ավելի խոցելի դառնալ։

– Ո՞րն է Երևանի համար գլխավոր վտանգը։

– Եթե Հայաստանը լիովին խզի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ (երկրներ, որոնց ավանդաբար ընկալել է որպես բարեկամ), ապա Թուրքիան և Ադրբեջանը (որոնց Երևանը դիտարկում է որպես մրցակից և հակառակորդ) կօգտվեն ստեղծված իրավիճակից։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև Զանգեզուրի միջանցքի կորուստ։ Աշխարհագրական և քաղաքական նման բարդ դիրք ունեցող երկրի համար այս ամենը վտանգավոր սցենար է։

Եթե Հայաստանը հույսը դնում է նրա վրա, որ Եվրոպան կկերակրի իրեն, ապա դա աղետալի հետևանքներ կունենա առաջին հերթին հենց Հայաստանի համար, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Նիկոլայ Մեժևիչը։ «Հայաստանը որպես պետություն կարող է գոյություն ունենալ միայն այնտեղ, որտեղ աշխարհագրորեն տեղակայված է։ Անհնար է պարզապես վերցնել և տեղափոխել այն Ֆրանսիա (որտեղ բնակվում է հայկական մեծ սփյուռք) կամ Միացյալ Նահանգներ: Աշխարհագրությունն այդպես չի փոխվում։ Հայաստանի խնդիրները մեծամասամբ բխում են աշխարհագրական սահմանափակումները հաղթահարելու փորձերից, նրանք,կարծես թե, հնարավոր են համարում պարզապես ցատկել դրանց վրայով։ Սակայն դա նման է բևեռային շրջանից էլ հյուսիսային տարածքում բանան աճեցնելու փորձին միայն այն պատճառով, որ կլիման աստիճանաբար տաքանում է, — նշել է Մեժևիչը,– Հայաստանը կբախվի հետևանքների, որոնք ամենաուժգին հարվածը կհասցնեն հենց իրեն։ Եվ չի կարելի ասել, թե այդ մասին Երևանին չեն զգուշացրել։ Ռուսաստանի նախագահ Պուտինը, նախկին նախագահը (ով այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը), արտաքին գործերի նախարարը և շատ ուրիշներ բազմիցս են մատնանշել Երևանի ընտրած ուղու սխալ լինելը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular