ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամԷդուարդ Շարմազանովը գրում է. «Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի։

Սանահինում է ամփոփված «Թագավոր Հայոց» եւ «Հայոց Շահնշահ» Զաքարե Զաքարյանը։

Մի մարդ,ով մերժեց դավաճանությունն ու ուրացումը, վառ պահեց ազգային ու պատմական

հիշողությունը,չհրաժարվեց հայրենիքը ազատագրելու գաղափարից՝ Հայաստանը մաքրելով օտար նվաճողներից։
Նա հանդիսացավ ամբողջական Հայաստանի խորհրդանիշը.ոչ պատմական ու ոչ իրական,այլ՝ ամբողջական։
Հայաստանում իշխող վարչակարգը առաջ է մղում Զաքարե Զաքարյանին խորթ «իրական Հայաստանի» տեսլականը,որը նպատակ ունի ջնջել հայի պատմական հիշողությունը։

Մտածում եմ,եթե Զաքարե Զաքարյանն էլ քպ-ականնըրի նման մտածեր,1045-ի Անիի անկումից հետո 1199 -ին չէր ազատագրի Անի մայրաքաղաքը եւ թուրք- սելջուկներից չէր մաքրի մեր հայրենիքի մի մեծ հատված՝ Այրարատը,Արագածոտնը,Արցախը,Շիրակը,Սյունիքն ու Կարսը։

Զաքարեն ոչ միայն չուրացավ սեփական ազգին ու եկեղեցուն,այլ նաեւ մեծ եկեղեցաշինական գործունեություն է ծավալել ու նախաձեռնել է Լոռու/1205/ եւ Անիի/1207/ եկեղեցական ժողովները։

Նրան այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։
Ի տարբերություն նիկոլիստների,Զաքարեն չի խզել կապը պատմական անցյալի հետ։

Ամբերդի ազատագրումից հետոո թողած արձանագրության մեջ,վկայակոչվում է Զաքարյանների սերումը հայկական Արծրունիներից,իսկ 1210 -ի Հաղպատի արձանագրությամբ հաստատվում է Զաքարյանների կապը Բագրատիւնիների հետ։

Նա ազատագրել է ոչ միայն Անին,այլ նաեւ

1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտն ու Արճեշը։

Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։

Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Զաքարյանի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։

Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։

Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։

Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։

Կրել է Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը, անվանվել «թագավոր Հայոց»,«կեսար», «ինքնակալ»։
Վրաստանի դաշնակից պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։

Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։

Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։
Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։

Զաքարեն պատմական հիշողության ու հայոց վրեժի կրող է եղել։

Նա 1200-ականների սկզբին,500 տարի անց ,հայ նախարարների վրեժն է լուծել օտար նվաճողներից։
Հայտնի է ,որ 703-705թթ. օտար նվաճողները խաբեությամբ Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցում այրում են շուրջ 500 հայ նախարարների։

Նույնկերպ 500 տարի անց Արդեբիլի էմիրի եւ օտար նվաճողների հետ վարվում է Զաքարե Զաքարյանը՝ վրեժ լուծելով հայ ազգի թշնամիներից։

Հասկանու՞մ եք,5 դար անց …

Իսկ Նիկոլը 5 տարի էլ չդիմացավ եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։
Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում,իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում։

Զաքարեն երբեք չհակադրեց պատմական ու իրական Հայաստանը, նրա համար կար մեկ Հայաստան՝ Աստծուց տրված հայրենիք։

Ճանաչեք Հայաստանն ու հայ ազգի իրական հերոս-արքաներին,որոնց մեջ իր արժանի տեղն ունի Զաքարե Զաքարյանը։

Այցելեք Սանահին Զաքարե Զաքարյանի շիրիմին ու ստացեք մեր նախնիների ոգու ուժը,որպեսզի չդառնաք ապազգային ու հակապետական պրոպագանդայի զոհը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular