Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամԷդուարդ Շարմազանովը գրում է. «Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի։

Սանահինում է ամփոփված «Թագավոր Հայոց» եւ «Հայոց Շահնշահ» Զաքարե Զաքարյանը։

Մի մարդ,ով մերժեց դավաճանությունն ու ուրացումը, վառ պահեց ազգային ու պատմական

հիշողությունը,չհրաժարվեց հայրենիքը ազատագրելու գաղափարից՝ Հայաստանը մաքրելով օտար նվաճողներից։
Նա հանդիսացավ ամբողջական Հայաստանի խորհրդանիշը.ոչ պատմական ու ոչ իրական,այլ՝ ամբողջական։
Հայաստանում իշխող վարչակարգը առաջ է մղում Զաքարե Զաքարյանին խորթ «իրական Հայաստանի» տեսլականը,որը նպատակ ունի ջնջել հայի պատմական հիշողությունը։

Մտածում եմ,եթե Զաքարե Զաքարյանն էլ քպ-ականնըրի նման մտածեր,1045-ի Անիի անկումից հետո 1199 -ին չէր ազատագրի Անի մայրաքաղաքը եւ թուրք- սելջուկներից չէր մաքրի մեր հայրենիքի մի մեծ հատված՝ Այրարատը,Արագածոտնը,Արցախը,Շիրակը,Սյունիքն ու Կարսը։

Զաքարեն ոչ միայն չուրացավ սեփական ազգին ու եկեղեցուն,այլ նաեւ մեծ եկեղեցաշինական գործունեություն է ծավալել ու նախաձեռնել է Լոռու/1205/ եւ Անիի/1207/ եկեղեցական ժողովները։

Նրան այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։
Ի տարբերություն նիկոլիստների,Զաքարեն չի խզել կապը պատմական անցյալի հետ։

Ամբերդի ազատագրումից հետոո թողած արձանագրության մեջ,վկայակոչվում է Զաքարյանների սերումը հայկական Արծրունիներից,իսկ 1210 -ի Հաղպատի արձանագրությամբ հաստատվում է Զաքարյանների կապը Բագրատիւնիների հետ։

Նա ազատագրել է ոչ միայն Անին,այլ նաեւ

1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտն ու Արճեշը։

Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։

Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Զաքարյանի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։

Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։

Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։

Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։

Կրել է Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը, անվանվել «թագավոր Հայոց»,«կեսար», «ինքնակալ»։
Վրաստանի դաշնակից պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։

Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։

Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։
Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։

Զաքարեն պատմական հիշողության ու հայոց վրեժի կրող է եղել։

Նա 1200-ականների սկզբին,500 տարի անց ,հայ նախարարների վրեժն է լուծել օտար նվաճողներից։
Հայտնի է ,որ 703-705թթ. օտար նվաճողները խաբեությամբ Նախիջեւանի Խրամ գյուղի եկեղեցում այրում են շուրջ 500 հայ նախարարների։

Նույնկերպ 500 տարի անց Արդեբիլի էմիրի եւ օտար նվաճողների հետ վարվում է Զաքարե Զաքարյանը՝ վրեժ լուծելով հայ ազգի թշնամիներից։

Հասկանու՞մ եք,5 դար անց …

Իսկ Նիկոլը 5 տարի էլ չդիմացավ եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։
Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում,իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում։

Զաքարեն երբեք չհակադրեց պատմական ու իրական Հայաստանը, նրա համար կար մեկ Հայաստան՝ Աստծուց տրված հայրենիք։

Ճանաչեք Հայաստանն ու հայ ազգի իրական հերոս-արքաներին,որոնց մեջ իր արժանի տեղն ունի Զաքարե Զաքարյանը։

Այցելեք Սանահին Զաքարե Զաքարյանի շիրիմին ու ստացեք մեր նախնիների ոգու ուժը,որպեսզի չդառնաք ապազգային ու հակապետական պրոպագանդայի զոհը»։

Փարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել
Ամենադիտված