ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից մեկնարկող ԱԺ հերթական նիստերը խոստանում են շատ թեժ լինել։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ են դրել ամեն գնով ԱԺ-ում ստեղծել եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովը ու այդ հանձնաժողովի միջոցով եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» անել ու դրանք հրապարակել։

Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է ընդամենը երկու նախագիծ։

Առաջինը կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։ Դրանով նախատեսվում է օրենքում լրացում կատարել՝ հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Այս հարցն այսօր արդեն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։

Երկրորդ և առավել ուշագրավ հարցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն է։

ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծված է՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Այժմ խորհրդարանը պետք է որոշի դրա անդամների թիվը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի հեղինակները 39 ՔՊ-ական պատգամավորներն են։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Արայիկ Հարությունյան, Արման Եղոյան, Հասմիկ Հակոբյան, Սիսակ Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Բաբկեն Թունյան, Հակոբ Սիմիդյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Արաքսյա Վարդանյան, Լուսինե Բադալյան, Քնարիկ Հարությունյան, Սարիկ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Սերգեյ Բագրատյան, Սարգիս Խանդանյան, Ծովինար Վարդանյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Տրդատ Սարգսյան, Սյուզաննա Սայադյան, Նարեկ Ղահրամանյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նարեկ Բաբայան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Վոլոդյա Հակոբյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Ալեքսեյ Սանդիկովը։

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի նպատակն, ըստ նախագծի՝

§ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած, իշխանության ձևակերպմամբ, «ճգնաժամը»,

§ հոգևորականների բարեվարքության, խախտումների և պատժելիության դեպքերը,

§ Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության և հարկային պարտավորությունների հարցերը,

§ Եկեղեցու ինքնակառավարման համակարգում Ազգային-եկեղեցական ժողովների, Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցիչների ժողովների պատշաճ գումարման հարցերը,

§ Եկեղեցու կողմից տիրապետվող կամ տնօրինվող գույքի իրավական կարգավիճակը,

§ Եկեղեցու և պետական իշխանության տարածքային ու բարեփոխումների քաղաքականության հետ կապված հարցերը,

§ ինչպես նաև Հայաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նահանջիկ» կառույցի հետ կապված խնդիրները։

ArmLur.am-ի հրապարակման համաձայն՝ քննիչ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 11 անդամից՝ 7 ՔՊ-ական և 4 ընդդիմադիր պատգամավորից, իսկ հանձնաժողովը կգլխավորի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։

Նախատեսվում է նաև, որ հանձնաժողովը կկարողանա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան անձանցից գրավոր ու բանավոր հայտարարություններ։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը նախատեսվում է մինչև վեց ամիս։

Սա, իհարկե, իշխանությունների գլխավոր նպատակն է լինելու ԱԺ առաջիկա քառօրյանում։ Իսկ ընդդիմադիրներն էլ, ըստ մեր տեղեկությունների, հաշտ չեն լինելու այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրները նպատակ ունեն շատ կոշտ արձագանքել այս հանձնաժողովի ձևավորմանը։ Նշենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հրաժարվել են ՔՊ-ի ստեղծած հանձնաժողովում աշխատել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular