Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից մեկնարկող ԱԺ հերթական նիստերը խոստանում են շատ թեժ լինել։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ են դրել ամեն գնով ԱԺ-ում ստեղծել եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովը ու այդ հանձնաժողովի միջոցով եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» անել ու դրանք հրապարակել։

Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է ընդամենը երկու նախագիծ։

Առաջինը կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։ Դրանով նախատեսվում է օրենքում լրացում կատարել՝ հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Այս հարցն այսօր արդեն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։

Երկրորդ և առավել ուշագրավ հարցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն է։

ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծված է՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Այժմ խորհրդարանը պետք է որոշի դրա անդամների թիվը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի հեղինակները 39 ՔՊ-ական պատգամավորներն են։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Արայիկ Հարությունյան, Արման Եղոյան, Հասմիկ Հակոբյան, Սիսակ Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Բաբկեն Թունյան, Հակոբ Սիմիդյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Արաքսյա Վարդանյան, Լուսինե Բադալյան, Քնարիկ Հարությունյան, Սարիկ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Սերգեյ Բագրատյան, Սարգիս Խանդանյան, Ծովինար Վարդանյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Տրդատ Սարգսյան, Սյուզաննա Սայադյան, Նարեկ Ղահրամանյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նարեկ Բաբայան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Վոլոդյա Հակոբյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Ալեքսեյ Սանդիկովը։

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի նպատակն, ըստ նախագծի՝

§ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած, իշխանության ձևակերպմամբ, «ճգնաժամը»,

§ հոգևորականների բարեվարքության, խախտումների և պատժելիության դեպքերը,

§ Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության և հարկային պարտավորությունների հարցերը,

§ Եկեղեցու ինքնակառավարման համակարգում Ազգային-եկեղեցական ժողովների, Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցիչների ժողովների պատշաճ գումարման հարցերը,

§ Եկեղեցու կողմից տիրապետվող կամ տնօրինվող գույքի իրավական կարգավիճակը,

§ Եկեղեցու և պետական իշխանության տարածքային ու բարեփոխումների քաղաքականության հետ կապված հարցերը,

§ ինչպես նաև Հայաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նահանջիկ» կառույցի հետ կապված խնդիրները։

ArmLur.am-ի հրապարակման համաձայն՝ քննիչ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 11 անդամից՝ 7 ՔՊ-ական և 4 ընդդիմադիր պատգամավորից, իսկ հանձնաժողովը կգլխավորի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։

Նախատեսվում է նաև, որ հանձնաժողովը կկարողանա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան անձանցից գրավոր ու բանավոր հայտարարություններ։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը նախատեսվում է մինչև վեց ամիս։

Սա, իհարկե, իշխանությունների գլխավոր նպատակն է լինելու ԱԺ առաջիկա քառօրյանում։ Իսկ ընդդիմադիրներն էլ, ըստ մեր տեղեկությունների, հաշտ չեն լինելու այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրները նպատակ ունեն շատ կոշտ արձագանքել այս հանձնաժողովի ձևավորմանը։ Նշենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հրաժարվել են ՔՊ-ի ստեղծած հանձնաժողովում աշխատել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
Ամենադիտված