ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ ֆրանսիական  AgoraVox հրատարակության  Պատրիս Բրավոյի հոդվածի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաայտարարել է, որ Երևանը պատրաստ է հրաժարվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանից։ Այդ քայլով Հայաստանի վարչապետը փորձում է հաճոյանալ Վաշինգտոնին և ճանապարհ հարթել ԱՄՆ-ի ռազմական ներկայության համար։ Սակայն կա մի նրբերանգ. Թուրքիան կարող է օգտվել Ռուսաստանի հեռանալու հանգամանքից, գրում է inosmi.ru–ն։

Ներկայումս Հայաստանում ռուսական ռազմակայանի փակման հարցը մնում է չլուծված։ Սեպտեմբերի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է քննարկել Գյումրիում ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանները։ Նրա խոսքով 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ռազմակայանը կենսական նշանակություն չունի Հայաստանի անվտանգության համար, և եթե Մոսկվան որոշի դուրս բերել այն, ապա առարկություններ չեն լինի, իսկ եթե ոչ, ապա հարցը կմնա քննարկման առարկա։ Փաշինյանն ընդգծել է իր պատրաստակամությունը բանակցելու հանրապետությունում ռազմակայանի հետագա ներկայության պայմանների շուրջ։ Նա նաև հայտարարել է, որ երկրի իշխանությունները երբեք պաշտոնապես չեն բարձրացրել Գյումրիից ռուսական ռազմակայանը դուրս բերելու հարցը նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ի սկզբանե ընդունել այդ հնարավորությունը, մինչդեռ Հայաստանը պարզապես պնդում է, որ ռազմակայանը հանրապետության համար «կենսական նշանակություն» չունի։

Նման կերպ Հայաստանի վարչապետը բառացիորեն քայլում է ածելիի սայրի վրայով։ Հայտարարելով, որ ռուսական ռազմակայանի կարիքը կենսական չէ, և միաժամանակ թույլ տալով դրա հետագա գործունեությունը Փաշինյանը երկակի քաղաքականություն է վարում։ Ի վերջո, նա հասկանում է, որ շրջապատված է թշնամական հարևաններով և առաջին հերթին Թուրքիայով, որը կարող է Հայաստանը վերածել իր «ետնաբակի»։ Իր հայտարարություններով նա փորձում է դեպի Երևան ճանապարհ հարթել Վաշինգտոնի համար, որը վաղուց է երազում ուժեղացնել իր ներկայությունը այդ տարածաշրջանում:  Դրանով է բացատրվում ռուս-հայկական հարաբերությունների հարցում Փաշինյանի որդեգրած երկիմաստ դիրքորոշումը, մի դիրքորոշում, որը վերջերս նրա համար դարձել է սովորական երևույթ։

Փաշինյանը քաջ գիտակցում է, որ եթե սխալ հաշվարկ կատարի և ռուսները հեռանան, ապա աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակի պայմաններում ինքը կարող է հայտնվել չափազանց անկայուն վիճակում։ Ի վերջո Հայաստանի հարևանները առանձնապես տրամադրված չեն բարեկամաբար աջակցել Երևանին տնտեսապես, քաղաքականապես կամ, առավել ևս, ռազմական առումով։ Ռուսական ռազմակայանի փակումը արմատապես կփոխի տարածաշրջանի ռազմաքաղաքական պատկերը։ Հայաստանը, որն այժմ կողմնորոշված ​​է բացառապես դեպի ԱՄՆ, կդառնա «գնդակ», որին տարբեր պետություններ կշարունակեին հարվածել։ Հատկապես հետաքրքիր կլինի հետևել Թուրքիայի պահվածքին հաշվի առնելով նրա վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Անկարան արդեն իսկ աչքի տակ է առել Երևանը։

Եթե Փաշինյանը հայտնվի փակուղում, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը վերածվի թուրքական նահանգի։ Դրան ՆԱՏՕ-ն դեմ չի լինի, քանի որ Թուրքիան այդ դաշինքի անդամ է։ Սակայն Թուրքիան հաճախ է գործում մարտահրավեր նետողի դիրքերից. Էրդողանը հաճախ է առճակատման գնում Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հետ, էլ չխոսենք Եվրոպայի մասին։ Անկարան դժգոհ է իրեն մոլորեցնելուց, չնայած «գայթակղիչ խոստումներին» դեպի Եվրոպա տանող դուռը մնում է փակ։ Բավականին հավանական է այն, որ Էրդողանը կարող է թիրախավորել Հայաստանը հենց որպես Եվրոպային ուղղված վրեժխնդրության քայլ։ Իսկ ահա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի կողմից հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգ չի տեսնում։ Նա նաև ընդգծել է, որ չի ցանկանում ռուսական ռազմակայանի առկայությունը կապել Թուրքիայի խնդրի հետ։ Սակայն «Թուրքիայի կողմից սպառնալիք չկա» պնդումը չի դիմանում քննադատությանը։ Սիմոնյանի գնահատականը, թե հայկական ինքնիշխանությանը Թուրքիայի կողմից սպառնացող վտանգը «զրոյական» է, մեղմ ասած, իրականությունից կտրված է թվում։ Բավական է հիշել, որ Թուրքիան տարիներ շարունակ զինում և վարժեցնում է ադրբեջանական բանակը, իսկ Ադրբեջանը բացահայտորեն անընդունելի է համարում ներկայիս այն աշխարհագրական պատկերը, որում Նախիջևանը երկրի մնացած տարածքից բաժանված է հայկական հողերով։

Անկարան չի սահմանափակվում անորոշ, վերացական սպառնալիքներով. նա այն ուժի հիմնական ռազմական հովանավորն է, որը բացահայտորեն ձգտում է վերաձևել տարածաշրջանի սահմանները։ Այսպես կոչված «Թրամփի միջանցքի» մասին բոլոր խոսակցությունները վաղ թե ուշ կարող են վերածվել իրական ռազմական բախման։ Նման սցենարի դեպքում Հայաստանը առանց Ռուսաստանի պարզապես որևէ շանս չունի. լավագույն դեպքում նա ​​կկորցնի իր տարածքի մի մասը անկախ նրանից, թե ի՞նչ է այդ մասին մտածում Հայաստանի ներկայիս կառավարությունը։

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը գործում է միջպետական ​​համաձայնագրերի հիման վրա և կոչված է կանխելու երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգները։ Նրա առկայությունը զսպման իրական գործոն է չափազանց անկայուն այդ տարածաշրջանում։ Այն պնդումները, թե ռազմակայանն անհրաժեշտ չէ և որ որևէ սպառնալիք չկա, վտանգավոր են, քանի որ դրանք Հայաստանի համար անվտանգության կեղծ զգացում են ստեղծում։ Իրականում անվտանգություն գոյություն չունի, և առանց հուսալի ռազմական աջակցության այն չի էլ կարող գոյություն ունենալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular