ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հավաքականի նախկին առաջատարների, մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանի և Տիգրան Բարսեղյանի հետ վարած բանակցություններին։

Մարզիչը չի թաքցրել իր հիասթափությունը նրանց կայացրած որոշումներից՝ ընդգծելով, որ ազգային հավաքականի շահը պետք է վեր լինի ֆեդերացիայի կամ առանձին անհատների հետ ունեցած ցանկացած կոնֆլիկտից ու վիրավորանքից։

— Պարոն Մելիքյան, ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Դուք բանակցում եք Հենրիխ Մխիթարյանի հետ՝ նրան ազգային հավաքական վերադարձնելու նպատակով։ Այսօր ի՞նչ փուլում են այդ խոսակցությունները, և ի՞նչ որոշում կա։

— Ես բոլորի հետ էլ բանակցել եմ, բոլորի հետ խոսել եմ, բայց, նորից եմ կրկնում, չեմ ուզում անուններ տալ։ Պարզապես բոլորից էլ հիասթափված եմ։ Տեսեք, Հենրիխ Մխիթարյանը լեգենդար տղա է, ազգ ներկայացնող հերոս ֆուտբոլիստ, և ես չեմ ցանկանում որևէ վատ բան ասել։ Բայց որպես գլխավոր մարզիչ՝ լինի դա Մխիթարյանը, Բարսեղյանը, թե մեկ ուրիշը, երբ ես նրանց չեմ տեսնում մեր հավաքականում, բայց տեսնում եմ, որ շարունակում են խաղալ իրենց ակումբներում, բնականաբար, ունենում եմ իմ հիասթափությունը։

Միևնույն ժամանակ, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել կամ պարտադրել. դա իրենց իրավունքն է, Աստված իրենց հետ։ Բայց հիասթափություն, այո՛, կա, ինչո՞ւ ոչ։ Ես շատ լավ գիտեմ, թե այսօր ինչքան դժվար ժամանակահատված է ապրում հավաքականը։ Ով հնարավորություն ունի՝ պետք է օգնի թիմին, ինչպես ժամանակին արել են իմ նշած լեգենդար ֆուտբոլիստները։ Գուցե խաղացողն ինչ-որ հարցում իրավացի է, բայց չի կարելի դա կապել ազգային հավաքականի հետ ու մերժել հրավերը։ Ես ինքս էլ ժամանակին սուր կոնֆլիկտներ եմ ունեցել ֆեդերացիայի հետ, գուցե ոչ ոք այդպիսի խնդիրներ չի ունեցել, բայց երբ հարցը հասնում է ազգային թիմին, ինձ համար դա վեր է ամեն ինչից։

Կոպիտ օրինակ բերեմ. պատկերացրեք՝ գնում ենք պատերազմ՝ մեր հողերի համար կռվելու, ու ես ասեմ՝ «այս գյուղապետի հետ ժամանակին կոնֆլիկտ եմ ունեցել, ես այս գյուղի համար չեմ կռվի»։ Բայց չէ՞ որ դա մեր հողն է։ Ես ազգային հավաքականին հենց այսպես եմ վերաբերվում։ Եթե գնում ես պատերազմի, պետք է մի կողմ դնես անձնականդ՝ ում ես սիրում, ում չես սիրում, ով է քեզ նեղացրել, դու ես ճիշտ, թե սխալ։ Ամեն ինչ մղվում է երկրորդ պլան։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular