Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հավաքականի նախկին առաջատարների, մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանի և Տիգրան Բարսեղյանի հետ վարած բանակցություններին։

Մարզիչը չի թաքցրել իր հիասթափությունը նրանց կայացրած որոշումներից՝ ընդգծելով, որ ազգային հավաքականի շահը պետք է վեր լինի ֆեդերացիայի կամ առանձին անհատների հետ ունեցած ցանկացած կոնֆլիկտից ու վիրավորանքից։

— Պարոն Մելիքյան, ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Դուք բանակցում եք Հենրիխ Մխիթարյանի հետ՝ նրան ազգային հավաքական վերադարձնելու նպատակով։ Այսօր ի՞նչ փուլում են այդ խոսակցությունները, և ի՞նչ որոշում կա։

— Ես բոլորի հետ էլ բանակցել եմ, բոլորի հետ խոսել եմ, բայց, նորից եմ կրկնում, չեմ ուզում անուններ տալ։ Պարզապես բոլորից էլ հիասթափված եմ։ Տեսեք, Հենրիխ Մխիթարյանը լեգենդար տղա է, ազգ ներկայացնող հերոս ֆուտբոլիստ, և ես չեմ ցանկանում որևէ վատ բան ասել։ Բայց որպես գլխավոր մարզիչ՝ լինի դա Մխիթարյանը, Բարսեղյանը, թե մեկ ուրիշը, երբ ես նրանց չեմ տեսնում մեր հավաքականում, բայց տեսնում եմ, որ շարունակում են խաղալ իրենց ակումբներում, բնականաբար, ունենում եմ իմ հիասթափությունը։

Միևնույն ժամանակ, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել կամ պարտադրել. դա իրենց իրավունքն է, Աստված իրենց հետ։ Բայց հիասթափություն, այո՛, կա, ինչո՞ւ ոչ։ Ես շատ լավ գիտեմ, թե այսօր ինչքան դժվար ժամանակահատված է ապրում հավաքականը։ Ով հնարավորություն ունի՝ պետք է օգնի թիմին, ինչպես ժամանակին արել են իմ նշած լեգենդար ֆուտբոլիստները։ Գուցե խաղացողն ինչ-որ հարցում իրավացի է, բայց չի կարելի դա կապել ազգային հավաքականի հետ ու մերժել հրավերը։ Ես ինքս էլ ժամանակին սուր կոնֆլիկտներ եմ ունեցել ֆեդերացիայի հետ, գուցե ոչ ոք այդպիսի խնդիրներ չի ունեցել, բայց երբ հարցը հասնում է ազգային թիմին, ինձ համար դա վեր է ամեն ինչից։

Կոպիտ օրինակ բերեմ. պատկերացրեք՝ գնում ենք պատերազմ՝ մեր հողերի համար կռվելու, ու ես ասեմ՝ «այս գյուղապետի հետ ժամանակին կոնֆլիկտ եմ ունեցել, ես այս գյուղի համար չեմ կռվի»։ Բայց չէ՞ որ դա մեր հողն է։ Ես ազգային հավաքականին հենց այսպես եմ վերաբերվում։ Եթե գնում ես պատերազմի, պետք է մի կողմ դնես անձնականդ՝ ում ես սիրում, ում չես սիրում, ով է քեզ նեղացրել, դու ես ճիշտ, թե սխալ։ Ամեն ինչ մղվում է երկրորդ պլան։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։

Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար
Ամենադիտված