ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Չափավորեք Ձեր ընթացքը

Երեկ՝ Խաչվերացի տոնին, բացառիկ կարևորության ուղերձ հղեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Իր ոճով՝ հստակ ու առանց ձևական մեղմության, խոսեց մեր ներքին բարքերի և հարաճուն հանրային դեգրադացիայի մասին։ Խորհուրդ կտամ՝ բոլորը լսեն։

Մենք ցանկապատի, կայանատեղիի համար պատրաստ ենք իրար սպանել։ Պատրաստ ենք դանակահարել, կրակել՝ մեքենայի ազդանշանի, հայացքի, ֆեյսբուքյան գրառման և այլ նման բաների համար։

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են։ Մենք ապրում ենք անասնական ագրեսիայի մեջ, որը միայն ուժեղանում է, և համատարած ստի մեջ։

Ես որևէ լավատեսություն չունեմ, և կանխատեսում եմ իրավիճակի վատթարացում։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված հասարակություն, որը ընդհանուր եզրեր արդեն գրեթե չունի։ Քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել։ Պարզ չէ՞, որ այս տրամադրությունները արագ կիջնեին հանրության տարբեր շերտեր։

Պարտությունը, խեղճությունը, օտարի առաջ չդադարող ստորացումը, ագրեսիան, կզցնելն ու բռնելը «քաղաքական նորմալություն» դարձնելը պարզ է, որ կբերեր հասարակության այս վիճակին։

Քրիստոնյա հայ ժողովուրդը վայրենանում է, ստի և ագրեսիայի մթնոլորտը ի զորու է ամեն ինչ ջարդել, քանդել, անապատացնել մեր երկիրը։

Ու պատահական չէ, որ էլի եկեղեցին խոսեց ու որպես առաքելություն տեսավ ագրեսիայի ու վայրենացման թեմայի մասին ահազանգելը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետև պետությունը այս գործը տապալել է, հանրային էլիտաները տապալել են, բոլոր ինստիտուտները կա´մ քանդված են, կա´մ վախեցած, կա´մ մտքից զուրկ։

Այնինչ սա ամենակարևոր խնդիրն է։ Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները, առաքելության գիտակցումով և ներուժով վերնախավերի բացակայությունը ներքին ագրեսիան հասցրել են անասնական որակների։

Երբ Հաջիևը Գանձասարում ծաղրում է մեր ամբողջ ժողովրդին, իսկ մենք պատասխանելու իրավունք չունենք, երբ երկիրը մի մեծ բանտի է վերածվում, երբ իշխանական կարևոր աշխատասենյակներից հանդարտության փոխարեն ագրեսիա է հորդում, երբ երկրի ԱԺ-ում անընդհատ խոսվում է էն մասին, թե ո´վ, ե´րբ և ո´ւմ առաջինը կծեծի, երբ երկրում Վեհափառի ու Սրբազանների են դատում, ու Մայր աթոռին քացի տալու տեսարաններ են լինում, երբ հասարակություն չունի հեղինակություններ ու տրամադրություններ ձևավորող սոլիդություն, արդյունքը լինում է սա։

Մենք լրջագույն խնդիր ունենք. Ներքին հանրային երկխոսություն սկսել։ Պատմական լիդերությունը, իմ կարծիքով, հիմա սա է։ Հասարակության շերտերը պետք է սկսեն իրար հետ խոսել՝ կենցաղային թեմաներից սկսած։ Վերջը՝ ի՞նչ ենք մենք իրարից ուզում։ Ինչքա՞ն կարելի է լինել խեղճ ու ագրեսիվ։ Ինչքա՞ն կարելի է խաբել իրար, խաբել դիմացինին, ապրել ազգային և անհատական ստի մեջ։

Ներքին համերաշխությունը ամենակարևոր գործն է, իսկ դրա տեխնոլոգիական լուծումը ներքին երկխոսությունն է։ Սա սկզբում լինելու է շատ դժվար, անդուր, ագրեսիվ դրսևորումներով, չհասկացվածության ահռելի պաշարով, բայց դա առողջացման միակ ճանապարհն է՝ հանրային, քաղաքական, պետական, անձնական առողջացման միակ ճանապարհը։ Ես ինքս պատրաստվում եմ իմ գործունեությունը այս ուղղությամբ կառուցել, քանի որ գոնե տեսանելի ապագայում չեմ հավատում դասական քաղաքական պրոցեսների արդյունավետությանը։

Նորից եմ խորհուրդ տալիս լսել Միքայել Սրբազանի երեկվա խոսքը՝ «Չափավորե´ք ձեր ընթացքը…»

Լսելուց հետո էլ մտածենք լուծումների մասին»,- գրել է Հովհաննսիյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular