Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Չափավորեք Ձեր ընթացքը

Երեկ՝ Խաչվերացի տոնին, բացառիկ կարևորության ուղերձ հղեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Իր ոճով՝ հստակ ու առանց ձևական մեղմության, խոսեց մեր ներքին բարքերի և հարաճուն հանրային դեգրադացիայի մասին։ Խորհուրդ կտամ՝ բոլորը լսեն։

Մենք ցանկապատի, կայանատեղիի համար պատրաստ ենք իրար սպանել։ Պատրաստ ենք դանակահարել, կրակել՝ մեքենայի ազդանշանի, հայացքի, ֆեյսբուքյան գրառման և այլ նման բաների համար։

Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են։ Մենք ապրում ենք անասնական ագրեսիայի մեջ, որը միայն ուժեղանում է, և համատարած ստի մեջ։

Ես որևէ լավատեսություն չունեմ, և կանխատեսում եմ իրավիճակի վատթարացում։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված հասարակություն, որը ընդհանուր եզրեր արդեն գրեթե չունի։ Քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել։ Պարզ չէ՞, որ այս տրամադրությունները արագ կիջնեին հանրության տարբեր շերտեր։

Պարտությունը, խեղճությունը, օտարի առաջ չդադարող ստորացումը, ագրեսիան, կզցնելն ու բռնելը «քաղաքական նորմալություն» դարձնելը պարզ է, որ կբերեր հասարակության այս վիճակին։

Քրիստոնյա հայ ժողովուրդը վայրենանում է, ստի և ագրեսիայի մթնոլորտը ի զորու է ամեն ինչ ջարդել, քանդել, անապատացնել մեր երկիրը։

Ու պատահական չէ, որ էլի եկեղեցին խոսեց ու որպես առաքելություն տեսավ ագրեսիայի ու վայրենացման թեմայի մասին ահազանգելը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետև պետությունը այս գործը տապալել է, հանրային էլիտաները տապալել են, բոլոր ինստիտուտները կա´մ քանդված են, կա´մ վախեցած, կա´մ մտքից զուրկ։

Այնինչ սա ամենակարևոր խնդիրն է։ Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները, առաքելության գիտակցումով և ներուժով վերնախավերի բացակայությունը ներքին ագրեսիան հասցրել են անասնական որակների։

Երբ Հաջիևը Գանձասարում ծաղրում է մեր ամբողջ ժողովրդին, իսկ մենք պատասխանելու իրավունք չունենք, երբ երկիրը մի մեծ բանտի է վերածվում, երբ իշխանական կարևոր աշխատասենյակներից հանդարտության փոխարեն ագրեսիա է հորդում, երբ երկրի ԱԺ-ում անընդհատ խոսվում է էն մասին, թե ո´վ, ե´րբ և ո´ւմ առաջինը կծեծի, երբ երկրում Վեհափառի ու Սրբազանների են դատում, ու Մայր աթոռին քացի տալու տեսարաններ են լինում, երբ հասարակություն չունի հեղինակություններ ու տրամադրություններ ձևավորող սոլիդություն, արդյունքը լինում է սա։

Մենք լրջագույն խնդիր ունենք. Ներքին հանրային երկխոսություն սկսել։ Պատմական լիդերությունը, իմ կարծիքով, հիմա սա է։ Հասարակության շերտերը պետք է սկսեն իրար հետ խոսել՝ կենցաղային թեմաներից սկսած։ Վերջը՝ ի՞նչ ենք մենք իրարից ուզում։ Ինչքա՞ն կարելի է լինել խեղճ ու ագրեսիվ։ Ինչքա՞ն կարելի է խաբել իրար, խաբել դիմացինին, ապրել ազգային և անհատական ստի մեջ։

Ներքին համերաշխությունը ամենակարևոր գործն է, իսկ դրա տեխնոլոգիական լուծումը ներքին երկխոսությունն է։ Սա սկզբում լինելու է շատ դժվար, անդուր, ագրեսիվ դրսևորումներով, չհասկացվածության ահռելի պաշարով, բայց դա առողջացման միակ ճանապարհն է՝ հանրային, քաղաքական, պետական, անձնական առողջացման միակ ճանապարհը։ Ես ինքս պատրաստվում եմ իմ գործունեությունը այս ուղղությամբ կառուցել, քանի որ գոնե տեսանելի ապագայում չեմ հավատում դասական քաղաքական պրոցեսների արդյունավետությանը։

Նորից եմ խորհուրդ տալիս լսել Միքայել Սրբազանի երեկվա խոսքը՝ «Չափավորե´ք ձեր ընթացքը…»

Լսելուց հետո էլ մտածենք լուծումների մասին»,- գրել է Հովհաննսիյանը:

ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվելԴիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Հայ քաղաքագետը կասկածում է, որ ռուսական ռազմաբազան կհեռանա հանրապետությունիցՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ Փորձագետը զգուշացրել է Հայաստանին եվրաինտեգրման ծանր հետևանքների մասինԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Հայկական ջարդ. Փաշինյանը ոչնչացնում է այն ամեն ինչը, ինչը խանգարում է Ռուսաստանի հետ խզմանըԵրևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Ամենադիտված