ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների շուրջ վեճը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է Ադրբեջանի, Թուրքիայի և իրենց աջակցող Արևմուտքի շահերից ելնելով։ Այդ մասին iz.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է նախկին ընդդիմադիր պատգամավոր Արման Աբովյանը։

«Բաքուն և Անկարան ցանկանում են մեր երկիրը ենթարկեցնել իրենց կամքին, ստեղծել մի տեսակ Արևմտյան Ադրբեջան Հայաստանի փոխարեն։ Տիգրանաշենը կարևոր նշանակություն ունի. եթե Բաքուն վերահսկողություն ստանձնի այդ կետի նկատմամբ, կկարողանա կիսել Հայաստանը երկու մասի։ Ինչո՞ւ է այս հարցը ծագել հիմա։ Իշխող կուսակցությունը հաջողությամբ հաղթահարել է հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները և կարողացել պահպանել իշխանությունը։ Հիմա նրանք կարծում են, որ ունեն ցանկացած որոշում կայացնելու մանդատ», - բացատրել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանից Իրան տանող ճանապարհին գտնվող Տիգրանաշեն գյուղը երկրի տարածքի մաս չի կազմում։ Նրա խոսքով Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատում անցկացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի ԽՍՀՄ փլուզման ժամանակ նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական։

«Ըստ դրանց Արծվաշենը հայկական տարածք է, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի-Ասկիպարան ոչ։ Սակայն կան այլ տարածքներ, որտեղ քարտեզները չեն համապատասխանում իրականությանը, օրինակ Ջերմուկում, Վայոց ձորի այլ շրջաններում, ինչպես նաև Տավուշում։ Հարցը պետք է լուծվի, բայց առանց ռազմական տարբերակի», - ասել է Փաշինյանը։

Հուլիսի 9-ին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները չեն կարող հրաժարվել քննարկել նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավները, այդ թվում Արծվաշեն գյուղը, որը Հայաստանի ինքնիշխան տարածք է, բայց ներկայումս վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Նա առաջարկել էր հարցի լուծման երկու տարբերակ. պահպանել տարածքը դե յուրե սեփականատիրոջ հետ կամ փոխանակել հավասար տարածքներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular