ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմում

ՄՇԱԿՈՒՅԹ

Մոսկվա և Սոչի, Ռուսաստանի Դաշնություն | 16–26 օգոստոսի, 2026 թ.

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմանդրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները օգոստոսի 16–26-ը մասնակցեցին Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնին և «Երիտասարդական նվագախմբերի շքերթ» սիմֆոնիկ մարաթոնին՝ հանդես գալով միջազգային բեմերում և աշխատելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների ու առաջատար մասնագետների հետ։

Հայաստանը փառատոնին ներկայացրեցին «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներ Աշոտ Մարգարյանը (16 տ., հարվածային գործիքներ), Հովհաննես Խերիմյանը (18 տ., հարվածային գործիքներ), Տիգրան Հարությունյանը (17 տ., գալարափող), Նարեկ Առաքելյանը (15 տ., թավջութակ), Ալլա Այվազյանը (16 տ., թավջութակ), Համլետ Էմինյանը (16 տ., ֆագոտ) և Լիլիթ Ստեփանյանը (17 տ., կլարնետ)։ Նրանց միացան նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուներ Արսեն Համբարձումյանը (20 տ., ջութակ) և Նվեր Բաղդասարյանը (16 տ., կոնտրաբաս)։

Մեկ նվագախումբ՝ աշխարհի տարբեր երկրներից

Փառատոնի շրջանակում երիտասարդ երաժիշտները միավորվեցին Համաշխարհային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում, որում Ռուսաստանի հետ մեկտեղ ներկայացված էին աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։

Մաեստրո Յուրի Բաշմետի ղեկավարությամբ նվագախումբը հանդես եկավ օգոստոսի 23-ին՝ Մոսկվայի «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում, և օգոստոսի 25-ին՝ Սոչիի «Սիրիուս» համերգային կենտրոնի գլխավոր համերգասրահում։

Հայ պատանի երաժիշտները հանդես եկան նաև Սարատովի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ դիրիժոր Անատոլի Սեմյոնովի ղեկավարությամբ։

Մասնագիտական փորձ՝ առաջատար երաժիշտների հետ

Համերգներին նախորդեցին ինտենսիվ փորձեր և մասնագիտական հանդիպումներ։ Երիտասարդ երաժիշտները աշխատեցին մաեստրո Յուրի Բաշմետի, դիրիժոր Անատոլի Սեմյոնովի, ինչպես նաև «Մոսկվայի սոլիստներ» կամերային անսամբլի և Ռուսաստանի առաջատար նվագախմբերի երաժիշտների հետ՝ Կիրիլ Կրավցովի, Ալեքսեյ Նայդյոնովի, Մաքսիմ Խլոպյովի, Յուրի Բաբիյի, Պյոտր Բուգրիմենկոյի, Ստանիսլավ Դավիդովի և Անդրեյ Զուբովի ղեկավարությամբ։

Փառատոնի օրերը ներառեցին նաև մշակութային և մասնագիտական շփումներ։ Տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների հետ համատեղ աշխատանքը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր փորձ, ձևավորելու մասնագիտական կապեր և ծանոթանալու միջազգային նվագախմբային աշխատանքի առանձնահատկություններին։

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է պատանի երաժիշտների համար միջազգային կրթական և կատարողական հնարավորությունների ստեղծումը։ Նման ծրագրերին մասնակցությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատելու բարձրակարգ մասնագետների հետ, հանդես գալու միջազգային բեմերում և ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular