Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմում

ՄՇԱԿՈՒՅԹ

Մոսկվա և Սոչի, Ռուսաստանի Դաշնություն | 16–26 օգոստոսի, 2026 թ.

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմանդրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները օգոստոսի 16–26-ը մասնակցեցին Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնին և «Երիտասարդական նվագախմբերի շքերթ» սիմֆոնիկ մարաթոնին՝ հանդես գալով միջազգային բեմերում և աշխատելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների ու առաջատար մասնագետների հետ։

Հայաստանը փառատոնին ներկայացրեցին «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներ Աշոտ Մարգարյանը (16 տ., հարվածային գործիքներ), Հովհաննես Խերիմյանը (18 տ., հարվածային գործիքներ), Տիգրան Հարությունյանը (17 տ., գալարափող), Նարեկ Առաքելյանը (15 տ., թավջութակ), Ալլա Այվազյանը (16 տ., թավջութակ), Համլետ Էմինյանը (16 տ., ֆագոտ) և Լիլիթ Ստեփանյանը (17 տ., կլարնետ)։ Նրանց միացան նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուներ Արսեն Համբարձումյանը (20 տ., ջութակ) և Նվեր Բաղդասարյանը (16 տ., կոնտրաբաս)։

Մեկ նվագախումբ՝ աշխարհի տարբեր երկրներից

Փառատոնի շրջանակում երիտասարդ երաժիշտները միավորվեցին Համաշխարհային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում, որում Ռուսաստանի հետ մեկտեղ ներկայացված էին աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։

Մաեստրո Յուրի Բաշմետի ղեկավարությամբ նվագախումբը հանդես եկավ օգոստոսի 23-ին՝ Մոսկվայի «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում, և օգոստոսի 25-ին՝ Սոչիի «Սիրիուս» համերգային կենտրոնի գլխավոր համերգասրահում։

Հայ պատանի երաժիշտները հանդես եկան նաև Սարատովի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ դիրիժոր Անատոլի Սեմյոնովի ղեկավարությամբ։

Մասնագիտական փորձ՝ առաջատար երաժիշտների հետ

Համերգներին նախորդեցին ինտենսիվ փորձեր և մասնագիտական հանդիպումներ։ Երիտասարդ երաժիշտները աշխատեցին մաեստրո Յուրի Բաշմետի, դիրիժոր Անատոլի Սեմյոնովի, ինչպես նաև «Մոսկվայի սոլիստներ» կամերային անսամբլի և Ռուսաստանի առաջատար նվագախմբերի երաժիշտների հետ՝ Կիրիլ Կրավցովի, Ալեքսեյ Նայդյոնովի, Մաքսիմ Խլոպյովի, Յուրի Բաբիյի, Պյոտր Բուգրիմենկոյի, Ստանիսլավ Դավիդովի և Անդրեյ Զուբովի ղեկավարությամբ։

Փառատոնի օրերը ներառեցին նաև մշակութային և մասնագիտական շփումներ։ Տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների հետ համատեղ աշխատանքը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր փորձ, ձևավորելու մասնագիտական կապեր և ծանոթանալու միջազգային նվագախմբային աշխատանքի առանձնահատկություններին։

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է պատանի երաժիշտների համար միջազգային կրթական և կատարողական հնարավորությունների ստեղծումը։ Նման ծրագրերին մասնակցությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատելու բարձրակարգ մասնագետների հետ, հանդես գալու միջազգային բեմերում և ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Ամենադիտված