ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր ուսումնական տարվա առթիվ՝ Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ուղղությամբ սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության՝ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառման նշանաբանով։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։

«Նախաձեռնությունը նորություն չէ, այլ ամենամյա, ավանդույթ դարձած միջոցառում է, որն ունի բազմաթիվ նպատակներ։ Ամենակարևորը երեխաների անվտանգության ապահովումն է, ՃՏՊ-ների կանխարգելումը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ուսումնական և այլ հաստատությունների հարակից տարածքներում հասարակական կարգի պահպանությունը։ Միջոցառման շրջանակում Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ուժերով ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն, որը սկսվելու է առավոտյան 08։00-ից մինչև 09։30, այնուհետև 12։00-ից մինչև դասերի ավարտը»,-ասաց Գեորգի Խաչատրյանը։

Նա հավելեց, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու այն դպրոցներին, որոնք գտնվում են ճանապարհների անմիջական հարևանությամբ։

«Ուսումնական հաստատություններին հարող տարածքներում, որտեղ կան ճանապարհային գծանշումներ, լուսացույցներ և հետիոտնային անցումներ, փողոցների հատումը կազմակերպվելու է խմբերով՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մոտեցումը կիրառվելու է նաև աշակերտների թվաքանակով պայմանավորված մեծ դպրոցներում, որտեղ մարդկային հոսքերի և տրանսպորտային միջոցների շարժն առավել ինտենսիվ է ու խցանման տեսանկյունից առավել ռիսկային։ Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ արդեն իսկ ուժեղացրել ենք ծառայություններն առևտրի կենտրոններում, խոշոր տոնավաճառներում՝ հաշվի առնելով գնումների ծավալների աճը։ Այստեղ նույնպես նպատակը հասարակական կարգի ապահովումն է, խցանումների բացառումը և մարդկային հոսքերի կարգավորումը»,-նշեց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառումը միայն Ոստիկանության կողմից անվտանգային ծառայությունների կազմակերպման և իրականացման մասին չէ, այլև միտված է երեխաների անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։

«Երեխաներն առավել խոցելի են այն իրավիճակում, երբ առկա է մեծահասակների անուշադրություն կամ անտեղյակություն, հետևաբար սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական հաստատություններում դպրոցահասակների և ծնողների շրջանում իրականացվելու են «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ՝ իրազեկելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների մասին։ Մենք կարևորում ենք նաև երեխաների մասնակցությունը նման ձևաչափերի քննարկումներին, որովհետև գործնական վարժանքները երեխաներին կօգնեն տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել»,-ասաց փոխգնդապետ Խաչատրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 1-ից Ոստիկանությունն ակտիվացնելու է հանրակրթական ուսումնական հաստատություններում նաև այլ ուղղություններով իրազեկման աշխատանքները՝ առավելապես երեխաներին հետաքրքրող թեմաների վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք ընդգծել այն կարևոր գաղափարը, որ երեխայի անվտանգությունը միայն մեկ անձի կամ կառույցի պատասխանատվությունը չէ։ Չնայած այն հանգամանքին, որ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառումն իրականացվելու է ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում, բայցևայնպես երեխաների անվտանգությունը չի սահմանափակվելու միայն դպրոցներով, ընդգրկելու է նաև այլ հասարակական վայրերն ու զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներով պայմանավորված համացանցը։ Պետք է համատեղենք ուժերը՝ ցուցաբերելով առավելագույն զգոնություն և պատասխանատու վերաբերմունք»,-ավելացրեց Խաչատրյանը։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular