Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր ուսումնական տարվա առթիվ՝ Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ուղղությամբ սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության՝ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառման նշանաբանով։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։

«Նախաձեռնությունը նորություն չէ, այլ ամենամյա, ավանդույթ դարձած միջոցառում է, որն ունի բազմաթիվ նպատակներ։ Ամենակարևորը երեխաների անվտանգության ապահովումն է, ՃՏՊ-ների կանխարգելումը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, ուսումնական և այլ հաստատությունների հարակից տարածքներում հասարակական կարգի պահպանությունը։ Միջոցառման շրջանակում Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ուժերով ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն, որը սկսվելու է առավոտյան 08։00-ից մինչև 09։30, այնուհետև 12։00-ից մինչև դասերի ավարտը»,-ասաց Գեորգի Խաչատրյանը։

Նա հավելեց, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու այն դպրոցներին, որոնք գտնվում են ճանապարհների անմիջական հարևանությամբ։

«Ուսումնական հաստատություններին հարող տարածքներում, որտեղ կան ճանապարհային գծանշումներ, լուսացույցներ և հետիոտնային անցումներ, փողոցների հատումը կազմակերպվելու է խմբերով՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Այս մոտեցումը կիրառվելու է նաև աշակերտների թվաքանակով պայմանավորված մեծ դպրոցներում, որտեղ մարդկային հոսքերի և տրանսպորտային միջոցների շարժն առավել ինտենսիվ է ու խցանման տեսանկյունից առավել ռիսկային։ Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ արդեն իսկ ուժեղացրել ենք ծառայություններն առևտրի կենտրոններում, խոշոր տոնավաճառներում՝ հաշվի առնելով գնումների ծավալների աճը։ Այստեղ նույնպես նպատակը հասարակական կարգի ապահովումն է, խցանումների բացառումը և մարդկային հոսքերի կարգավորումը»,-նշեց Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառումը միայն Ոստիկանության կողմից անվտանգային ծառայությունների կազմակերպման և իրականացման մասին չէ, այլև միտված է երեխաների անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։

«Երեխաներն առավել խոցելի են այն իրավիճակում, երբ առկա է մեծահասակների անուշադրություն կամ անտեղյակություն, հետևաբար սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական հաստատություններում դպրոցահասակների և ծնողների շրջանում իրականացվելու են «Օրինապահ հետիոտն» խորագրով միջոցառումներ՝ իրազեկելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների մասին։ Մենք կարևորում ենք նաև երեխաների մասնակցությունը նման ձևաչափերի քննարկումներին, որովհետև գործնական վարժանքները երեխաներին կօգնեն տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել»,-ասաց փոխգնդապետ Խաչատրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 1-ից Ոստիկանությունն ակտիվացնելու է հանրակրթական ուսումնական հաստատություններում նաև այլ ուղղություններով իրազեկման աշխատանքները՝ առավելապես երեխաներին հետաքրքրող թեմաների վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք ընդգծել այն կարևոր գաղափարը, որ երեխայի անվտանգությունը միայն մեկ անձի կամ կառույցի պատասխանատվությունը չէ։ Չնայած այն հանգամանքին, որ «Զգուշացեք, երեխաներ» միջոցառումն իրականացվելու է ուսումնական հաստատություններում և հարակից տարածքներում, բայցևայնպես երեխաների անվտանգությունը չի սահմանափակվելու միայն դպրոցներով, ընդգրկելու է նաև այլ հասարակական վայրերն ու զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներով պայմանավորված համացանցը։ Պետք է համատեղենք ուժերը՝ ցուցաբերելով առավելագույն զգոնություն և պատասխանատու վերաբերմունք»,-ավելացրեց Խաչատրյանը։  

Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, դա լիովին բխում է նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից. ՌԴ ԱԳՆ Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության Հայտնի է Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Տաք օդային հոսանքները կնահանջեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն «Մուշ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի «Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սպրիտց կոկտեյլԿերան երեխուս. վրաերթի զոհ դարձած զինվորի ծնողները պահանջում են պատժել «հանցավոր հրաման» տվողներին Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 14 վագոն բեռ «Փորձագետ. Ո՞վ կարող է Ռուսաստանի փոխարեն ստանձնել Հայաստանի երկաթուղիները»ՌԴ ԱԳՆ. Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հարցով չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Երկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Հայաստանը ցինիկաբшր օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Հավանական է՝ ՊՆ հաղորդագրության հասցեատերը հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանն է․ Աբրահամյան Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է «Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը. «Վերադարձրեք հին Նիկոլին»»Օմանի հետ Հորմուզի կառավարման շուրջ բանակցությունները կտևեն մինչև 60 օր. Իրանի ԱԳՆ ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան, Վանաձոր, Սպիտակ քաղաքների մի շարք հասցեներում, Վարդաբլուր, Քաղցրաշեն բնակավայրերում Փրկարարները ոտքի վնասվածք ստացած քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Էլինա Ավանեսյանը պարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման փուլում Բացվել է Արզնիի առողջարանը. պատմության այս օրը (օգոստոս 26)Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների ԵԱ բրոնզե մեդալակիր ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի հերթական պահեստի և խոշոր նավթավերամշակման գործարանի վրա Այս իշխանությունները երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին փորձելու են բոլոր խոչընդոտներին մեկուսացնել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ
Ամենադիտված