ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը. «Վերադարձրեք հին Նիկոլին»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը կրկին արել է այն, ինչ ոչ ոք չէր սպասում, բայց բոլորն արդեն սովորել են դրան: Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ Քյարքի (Տիգրանաշեն), Բարխուդարլի և Յուխարի-Ասկիպարա (Վերին-Ոսկեպար) գյուղերը Հայաստանի մաս չեն կազմում, դրանք ադրբեջանական տարածք են, և վերջակետ, գրում է mpsh.ru–ն:

Հայ հասարակությունը պայթել է: Ընդդիմությունը գոռում է դավաճանության մասին: Մասնագետները զգուշացնում են, որ այդ գյուղերը հանձնելը կաթվածահար կանի հարավային Հայաստանը և կսպառնա երկրի տարածքային ամբողջականությանը:

Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում: Նա կրկին ժպտում է, ձեռքերը տարածում և խոսում «խաղաղության» մասին: Բայց այդ «խաղաղություն»–ից նոր պատերազմի հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանը «հայոց Հուդան» է: Նա համբուրում է Հայաստանի այտը և նրա տարածքները տալիս Ադրբեջանին: Դա դավաճանություն է քողարկված  դիվանագիտության ներքո: Կամ, ավելի կոշտ ասած Փաշինյանը «Հայաստանի դիվանագիտական ​​գերեզմանափորն է»։ Նրա յուրաքանչյուր զիջում ևս մեկ բահ հող է հայկական պետականության դագաղի վրա։ Եվ նա հող է լցնում այնքան ջանասիրաբար, կարծես թե հաշվիչով է վարձատրվում։

Փաշինյանը հայտարարել է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք հանդիսանում Բաքվի հետ խաղաղության համար։ Դրա հիման վրա է նա այդ գյուղերը համարում «ոչ Հայաստանի մաս»։ Բայց կա մի բայց. Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ԽՍՀՄ փլուզման ժամանակ, իսկ  քարտեզների վրա Տիգրանաշենը Խորհրդային Հայաստանի մաս էր կազմում։ Ավելին, 2021 թվականին հենց Հայաստանի ներկայիս կառավարությունն է փոփոխություններ մտցրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում իրավաբանորեն ճանաչելով Տիգրանաշենը որպես երկրի անբաժանելի մաս։ Իսկ 2026 թվականի հունիսի 7-ին այնտեղ ընտրություններ են անցկացվել։ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ Բայց նա դա անում է այնպիսի վստահությամբ, կարծես այդ օրենքները ստորագրել է ուրիշ մեկը, այլ ոչ թե ինքը։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատում». այդպես է նա անվանում իր կապիտուլյացիան։ Եթե Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, Հարավային Հայաստանը կշրջափակվի։ Սա զիջում չէ։ Սա կապիտուլյացիա է։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանում մեղադրել է Փաշինյանին Տիգրանաշենի հանձնման համար հող նախապատրաստելու մեջ։ Նա միացրել է 2022 թվականի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ անկլավների գոյության համար իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ «Իմ ելույթը կարող էր վերնագրված լինել. «Վերադարձրեք հին Նիկոլին»։ Ողջամիտ հարց է առաջացնում. գտե՞լ եք նոր հիմքեր։ Եթե այո, ապա հայտարարեք դրանց մասին, հակառակ դեպքում ի՞նչ իրավունքով եք բարձր ամբիոններից հայկականի փոխարեն օգտագործում ադրբեջանական տեղանուններ», - ասել է Վարդանյանը։

Երևանը եռում է։ Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում։ Նա նման է թմրամոլի, որը վաճառում է իր վերջին ունեցվածքը պարզապես ևս մի քիչ «խաղաղություն» ստանալու համար։ Փաշինյանը ձևացնում է, թե Տիգրանաշենը երբեք հայկական չի եղել։ Սակայն դա սուտ է, որը հեշտությամբ կարելի է ստուգել։ Նա հերքում է, որ Տիգրանաշենը պատկանում է Հայաստանին, չնայած որ իր սեփական կառավարությունն է մեկ տարի առաջ ճանաչել այդ գյուղը որպես հայկական: Կամ նա տառապում է պատմական ամնեզիայով, կամ պարզապես ստում է: Երկուսն էլ նրա քաղաքական կարիերայի համար մահապատիժ են։ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական ​​սահմանների ցանկացած փոփոխություն կարող է որոշվել միայն ազգային հանրաքվեով: Սահմանների փոփոխության վերաբերյալ հանրաքվեի բացակայության դեպքում Տիգրանաշենի հանձնումը խիստ հակասահմանադրական գործողություն է։

Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը կամավոր կերպով տարածքները հանձնում Ադրբեջանին.

Բացատրություն 1. «Խաղաղություն ցանկացած գնով» - Փաշինյանը անկեղծորեն հավատում է, որ զիջումները կհանգեցնեն Բաքվի հետ խաղաղության: 

Բացատրություն 2. «Արևմտյան ճնշում» - Փաշինյանը գործում է Բրյուսելի և Վաշինգտոնի հրամաններով, որոնք ցանկանում են «փակել Կովկասի հարցը»։ 

Բացատրություն 3. «Փրկել  սեփական կաշին» — Փաշինյանը գիտի, որ իր ռեժիմը փլուզվում է, նրա վարկանիշը ընկնում է, ընդդիմությունը ուժ է հավաքում, պետք է «փակել» Ադրբեջանի հետ հարցը, որպեսզի հետագայում հնարավոր լինի ասել. «Ես խաղաղություն բերեցի»։ Եվ մնալ իշխանության գլուխ ցանկացած գնով, նույնիսկ տարածքների գնով։ Ցինիզմ, որը վայել է ամենահայտնի դավաճանին։ 

Երեք սցենար. Ի՞նչ է սպասում Հայաստանին Տիգրանաշենի հանձնումից հետո.

Սցենար 1. «Շրջափակում և փախուստ» — Տիգրանաշենը զիջվում է Ադրբեջանին։ Բաքուն անմիջապես այնտեղ ռազմական բազա է տեղակայում, Հայաստանի հարավային միջանցքը կաթվածահար է լինում։ Սկսվում է բնակչության արտահոսքը Սյունիքից և Վայոց ձորից։ Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածք, այլ նաև մարդկանց։  

Սցենար 2. «Նոր պատերազմ» — Ադրբեջանը, զգալով Երևանի թուլությունը, նոր պահանջներ է ներկայացնում, Փաշինյանը պատրաստ չէ պաշտպանել երկիրը, Բաքուն սկսում է հայկական տարածքները «մաքրելու» գործողություն։ 

Սցենար 3. «Հեղափոխություն Երևանում» — Հայ հանրությունը դուրս է գալիս փողոց, ընդդիմությունը միավորվում է, Փաշինյանը տապալվում է, նոր կառավարությունը վերանայում է բոլոր զիջումները և ուժի դիրքերից է սկսում բանակցություններ Բաքվի հետ։ Սա միակ սցենարն է, որտեղ Հայաստանը գոյատևում է։ 

Եզրակացություն. Փաշինյանը չի փրկում Հայաստանը։ Նա փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը։ Հայաստանն վճարում է նրա ամբիցիաների համար և կշարունակի վճարել մինչև կամ Հայաստանը փլուզվի, կամ Փաշինյանը հեռանա։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, նա իր սեփական երկրի դահիճն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular