«Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը. «Վերադարձրեք հին Նիկոլին»»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը կրկին արել է այն, ինչ ոչ ոք չէր սպասում, բայց բոլորն արդեն սովորել են դրան: Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ Քյարքի (Տիգրանաշեն), Բարխուդարլի և Յուխարի-Ասկիպարա (Վերին-Ոսկեպար) գյուղերը Հայաստանի մաս չեն կազմում, դրանք ադրբեջանական տարածք են, և վերջակետ, գրում է mpsh.ru–ն:
Հայ հասարակությունը պայթել է: Ընդդիմությունը գոռում է դավաճանության մասին: Մասնագետները զգուշացնում են, որ այդ գյուղերը հանձնելը կաթվածահար կանի հարավային Հայաստանը և կսպառնա երկրի տարածքային ամբողջականությանը:
Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում: Նա կրկին ժպտում է, ձեռքերը տարածում և խոսում «խաղաղության» մասին: Բայց այդ «խաղաղություն»–ից նոր պատերազմի հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանը «հայոց Հուդան» է: Նա համբուրում է Հայաստանի այտը և նրա տարածքները տալիս Ադրբեջանին: Դա դավաճանություն է քողարկված դիվանագիտության ներքո: Կամ, ավելի կոշտ ասած Փաշինյանը «Հայաստանի դիվանագիտական գերեզմանափորն է»։ Նրա յուրաքանչյուր զիջում ևս մեկ բահ հող է հայկական պետականության դագաղի վրա։ Եվ նա հող է լցնում այնքան ջանասիրաբար, կարծես թե հաշվիչով է վարձատրվում։
Փաշինյանը հայտարարել է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք հանդիսանում Բաքվի հետ խաղաղության համար։ Դրա հիման վրա է նա այդ գյուղերը համարում «ոչ Հայաստանի մաս»։ Բայց կա մի բայց. Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ԽՍՀՄ փլուզման ժամանակ, իսկ քարտեզների վրա Տիգրանաշենը Խորհրդային Հայաստանի մաս էր կազմում։ Ավելին, 2021 թվականին հենց Հայաստանի ներկայիս կառավարությունն է փոփոխություններ մտցրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում իրավաբանորեն ճանաչելով Տիգրանաշենը որպես երկրի անբաժանելի մաս։ Իսկ 2026 թվականի հունիսի 7-ին այնտեղ ընտրություններ են անցկացվել։ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ Բայց նա դա անում է այնպիսի վստահությամբ, կարծես այդ օրենքները ստորագրել է ուրիշ մեկը, այլ ոչ թե ինքը։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատում». այդպես է նա անվանում իր կապիտուլյացիան։ Եթե Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, Հարավային Հայաստանը կշրջափակվի։ Սա զիջում չէ։ Սա կապիտուլյացիա է։
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանում մեղադրել է Փաշինյանին Տիգրանաշենի հանձնման համար հող նախապատրաստելու մեջ։ Նա միացրել է 2022 թվականի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ անկլավների գոյության համար իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ «Իմ ելույթը կարող էր վերնագրված լինել. «Վերադարձրեք հին Նիկոլին»։ Ողջամիտ հարց է առաջացնում. գտե՞լ եք նոր հիմքեր։ Եթե այո, ապա հայտարարեք դրանց մասին, հակառակ դեպքում ի՞նչ իրավունքով եք բարձր ամբիոններից հայկականի փոխարեն օգտագործում ադրբեջանական տեղանուններ», - ասել է Վարդանյանը։
Երևանը եռում է։ Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում։ Նա նման է թմրամոլի, որը վաճառում է իր վերջին ունեցվածքը պարզապես ևս մի քիչ «խաղաղություն» ստանալու համար։ Փաշինյանը ձևացնում է, թե Տիգրանաշենը երբեք հայկական չի եղել։ Սակայն դա սուտ է, որը հեշտությամբ կարելի է ստուգել։ Նա հերքում է, որ Տիգրանաշենը պատկանում է Հայաստանին, չնայած որ իր սեփական կառավարությունն է մեկ տարի առաջ ճանաչել այդ գյուղը որպես հայկական: Կամ նա տառապում է պատմական ամնեզիայով, կամ պարզապես ստում է: Երկուսն էլ նրա քաղաքական կարիերայի համար մահապատիժ են։ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական սահմանների ցանկացած փոփոխություն կարող է որոշվել միայն ազգային հանրաքվեով: Սահմանների փոփոխության վերաբերյալ հանրաքվեի բացակայության դեպքում Տիգրանաշենի հանձնումը խիստ հակասահմանադրական գործողություն է։
Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը կամավոր կերպով տարածքները հանձնում Ադրբեջանին.
Բացատրություն 1. «Խաղաղություն ցանկացած գնով» - Փաշինյանը անկեղծորեն հավատում է, որ զիջումները կհանգեցնեն Բաքվի հետ խաղաղության:
Բացատրություն 2. «Արևմտյան ճնշում» - Փաշինյանը գործում է Բրյուսելի և Վաշինգտոնի հրամաններով, որոնք ցանկանում են «փակել Կովկասի հարցը»։
Բացատրություն 3. «Փրկել սեփական կաշին» — Փաշինյանը գիտի, որ իր ռեժիմը փլուզվում է, նրա վարկանիշը ընկնում է, ընդդիմությունը ուժ է հավաքում, պետք է «փակել» Ադրբեջանի հետ հարցը, որպեսզի հետագայում հնարավոր լինի ասել. «Ես խաղաղություն բերեցի»։ Եվ մնալ իշխանության գլուխ ցանկացած գնով, նույնիսկ տարածքների գնով։ Ցինիզմ, որը վայել է ամենահայտնի դավաճանին։
Երեք սցենար. Ի՞նչ է սպասում Հայաստանին Տիգրանաշենի հանձնումից հետո.
Սցենար 1. «Շրջափակում և փախուստ» — Տիգրանաշենը զիջվում է Ադրբեջանին։ Բաքուն անմիջապես այնտեղ ռազմական բազա է տեղակայում, Հայաստանի հարավային միջանցքը կաթվածահար է լինում։ Սկսվում է բնակչության արտահոսքը Սյունիքից և Վայոց ձորից։ Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածք, այլ նաև մարդկանց։
Սցենար 2. «Նոր պատերազմ» — Ադրբեջանը, զգալով Երևանի թուլությունը, նոր պահանջներ է ներկայացնում, Փաշինյանը պատրաստ չէ պաշտպանել երկիրը, Բաքուն սկսում է հայկական տարածքները «մաքրելու» գործողություն։
Սցենար 3. «Հեղափոխություն Երևանում» — Հայ հանրությունը դուրս է գալիս փողոց, ընդդիմությունը միավորվում է, Փաշինյանը տապալվում է, նոր կառավարությունը վերանայում է բոլոր զիջումները և ուժի դիրքերից է սկսում բանակցություններ Բաքվի հետ։ Սա միակ սցենարն է, որտեղ Հայաստանը գոյատևում է։
Եզրակացություն. Փաշինյանը չի փրկում Հայաստանը։ Նա փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը։ Հայաստանն վճարում է նրա ամբիցիաների համար և կշարունակի վճարել մինչև կամ Հայաստանը փլուզվի, կամ Փաշինյանը հեռանա։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, նա իր սեփական երկրի դահիճն է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am