ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ին միանալ. Փաշինյանը խնդրել է Պուտինին լուծել արտահանման հետ կապված խնդիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններում վաղուց գոյություն ունեցող «թյուրըմբռնումները»: Հաղորդվել է, որ զրույցը նախաձեռնել էր հայկական կողմը, գրում է nsn.fm–ը:

Հիմնական հարցը եղել է Հայաստանի ԵԱՏՄ շարունակական անդամակցությունը, ինչպես նաև երկրի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը: Քննարկվել են նաև տնտեսական հարցեր: Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին լուծել խնդիրը կապված Հայաստանից արտահանման սահմանափակումների հետ: Կրեմլը հայտնել է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հայտարարել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին երկրի Եվրամիությանը միանալու վերաբերյալ: Նշվել է, որ այդ դեպքում կորոշվի երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Գարնանն էլ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ կապեր հաստատելու Հայաստանի ջանքերին, չնայած երկու մաքսային միությունների մաս կազմելը գործնականում անհնար է։ Ամռան սկզբին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ կազմում և կաշխատի «հանգիստ, առանց վեճերի, առանց սթրեսի» մինչև այդ կազմակերպության և Եվրամիության միջև ընտրությունը դառնա անխուսափելի։ Այնուհետև նա ընդգծել էր, որ այդ որոշումը պետք է կայացնի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։

Եվրամիությունը կարող է պահանջել, որ Հայաստանը մոտ ապագայում հանրաքվե անցկացնի միությանը միանալու վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ երկիրը կմիանա ԵՄ-ին նույնիսկ 50 տարի անց, այդ համատեքստում nsn.fm- հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնտեսագետ և փորձագետ Հրանտ Միքայելյանը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ հանրաքվեի ֆոնին ժողովրդին ուղղված բոլոր կոչերը կեղծ են, քանի որ իշխանությունները ընտրել են քաղաքական ուղղություն, իսկ ժողովուրդը կանգնած է կատարված փաստի առջև։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն, ո՞ւմ ռեսուրսներն են օգտագործվելու ցանկալի արդյունքն ապահովելու համար և ինչպե՞ս է ձևակերպվելու հարցը։ Արդյունքները ցույց չեն տա, թե իրականում ի՞նչ է մտածում ժողովուրդը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հեռանկար չունի. դա պարզապես քարոզչություն է։ Նման հեռանկար չկա ո՛չ հիմա, ո՛չ կլինի վաղը, ո՛չ էլ 20 կամ 50 տարի հետո։ Իրականում ԵՄ-ն Հայաստանին մղում է դեպի Թուրքիայի հետ ինտեգրում էներգետիկ, տնտեսական և լոգիստիկ ոլորտներում, ինչը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, սակայն ընտրողներին ներկայացվում է այլ պատմություն», - պնդել է նա։

Հայ քաղաքագետ և Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է դրա հետ։ Նա nsn.fm-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ընտրություն չունի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու միջև, քանի որ Երևանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակի դիմումը նույնիսկ հնարավոր չէ, որ լինի այս տասնամյակում։ «ԵՄ-ին միանալը որոշակի ընթացակարգ է։ Իրավական մասից բացի, կան նաև քաղաքական հաարցեր, այսինքն Բրյուսելը պետք է համաձայնի դրա հետ։ Հետևաբար, դա խանութում երկու բաժակի միջև ընտրություն կատարելու նման չէ», - զգուշացրել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը համոզված է, որ Փաշինյանը «վաղուց է ընտրել իր քաղաքական դիրքորոշումը»։ Նախկին սենատոր Անդրեյ Կլիմովը nsn.fm-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնի խամաճիկ է այնպես, ինչպես Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ «Փաշինյանը որևէ նոր բան չի մտածել. նա անում է այն ամենը, ինչ արել է վերջին տարիներին փորձելով, մեղմ ասած, վերափոխել Հայաստանի քաղաքական համակարգը ոչ այնքան ռուսամետի։ Նա հասկանում է, որ մեծ ուժ չունի դա անելու համար, և չի ցանկանում ուժեղ կերպով հրահրել դրան բնակչությանը, որը հակված չէ փոխել ուղղությունը։ Այդ մարդկանց ձեռքը դնելու և բոնուսներ ստանալու համար նա անընդհատ մեկ բան է ասում Կրեմլում միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը որպես արևմտամետ առաջնորդ։ Իմ անձնական կարծիքն այն է, որ Փաշինյանը վաղուց է ընտրել իր դիրքորոշումը. նա երբեք ռուսամետ քաղաքական գործիչ չի եղել, դա հիմա պարզապես մարտավարական առումով է կարևոր նրա համար», - ընդգծել է նա։

Չնայած նոր ուղղություն ընտրելուն չնայած Հայաստանը պատրաստ չէ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Ընդ որում Մոսկվան բազմիցս է հայտարարել կառուցողական գործընկերության իր պատրաստակամության մասին: Փաշինյանը ակնհայտորեն մտահոգված է Հայաստանից արտահանման իրավիճակով, քանի որ անձամբ է այդ հարցը բարձրացրել  Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: 

Միևնույն ժամանակ, Կովկասի ինստիտուտի տնտեսագետ և փորձագետ Հրանտ Միքայելյանը nsn.fm-ի հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է արագ լուծել իր արտադրանքի վերաբերյալ բողոքները, սակայն, ըստ նրա, համաշխարհային որակի չափանիշները փոխելու համար մի քանի տարի կպահանջվի։ «Մենք տեսնում ենք, որ այս բոլոր արգելքները տեղի են ունենում քաղաքական հարաբերությունների դինամիկայի հետ զուգահեռ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները փորձել են լուծել այս խնդիրը, ապա այո։ Հենց որ հայտնվեցին առաջին սահմանափակումները, նրանք հայտարարեցին, որ կխստացնեն նաև վերահսկողությունը և կսկսեն ստուգումներ։ Բայց մենք հասկանում ենք, որ դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենալու։ Նրանք կփորձեն շտկել այն ամենը, ինչը կարելի է արագ շտկվել։ Բայց պարզ է, որ ապրանքների չափորոշիչները փոխելու համար մի քանի տարի կպահանջվի», - ասել է նա։

Ավելի վաղ Հրանտ Միքայելյանը «Radiotochka NSN» Telegram ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարողանա գտնել մրգերի և բանջարեղենի գնորդներ Ռուսաստանին փոխարինելու համար, և դա Թուրքիայի մրցակցության պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular