Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ին միանալ. Փաշինյանը խնդրել է Պուտինին լուծել արտահանման հետ կապված խնդիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերություններում վաղուց գոյություն ունեցող «թյուրըմբռնումները»: Հաղորդվել է, որ զրույցը նախաձեռնել էր հայկական կողմը, գրում է nsn.fm–ը:

Հիմնական հարցը եղել է Հայաստանի ԵԱՏՄ շարունակական անդամակցությունը, ինչպես նաև երկրի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը: Քննարկվել են նաև տնտեսական հարցեր: Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին լուծել խնդիրը կապված Հայաստանից արտահանման սահմանափակումների հետ: Կրեմլը հայտնել է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հայտարարել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին երկրի Եվրամիությանը միանալու վերաբերյալ: Նշվել է, որ այդ դեպքում կորոշվի երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Գարնանն էլ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ կապեր հաստատելու Հայաստանի ջանքերին, չնայած երկու մաքսային միությունների մաս կազմելը գործնականում անհնար է։ Ամռան սկզբին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ կազմում և կաշխատի «հանգիստ, առանց վեճերի, առանց սթրեսի» մինչև այդ կազմակերպության և Եվրամիության միջև ընտրությունը դառնա անխուսափելի։ Այնուհետև նա ընդգծել էր, որ այդ որոշումը պետք է կայացնի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։

Եվրամիությունը կարող է պահանջել, որ Հայաստանը մոտ ապագայում հանրաքվե անցկացնի միությանը միանալու վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ երկիրը կմիանա ԵՄ-ին նույնիսկ 50 տարի անց, այդ համատեքստում nsn.fm- հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնտեսագետ և փորձագետ Հրանտ Միքայելյանը։ «Ես ուզում եմ ընդգծել, որ հանրաքվեի ֆոնին ժողովրդին ուղղված բոլոր կոչերը կեղծ են, քանի որ իշխանությունները ընտրել են քաղաքական ուղղություն, իսկ ժողովուրդը կանգնած է կատարված փաստի առջև։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն, ո՞ւմ ռեսուրսներն են օգտագործվելու ցանկալի արդյունքն ապահովելու համար և ինչպե՞ս է ձևակերպվելու հարցը։ Արդյունքները ցույց չեն տա, թե իրականում ի՞նչ է մտածում ժողովուրդը։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հեռանկար չունի. դա պարզապես քարոզչություն է։ Նման հեռանկար չկա ո՛չ հիմա, ո՛չ կլինի վաղը, ո՛չ էլ 20 կամ 50 տարի հետո։ Իրականում ԵՄ-ն Հայաստանին մղում է դեպի Թուրքիայի հետ ինտեգրում էներգետիկ, տնտեսական և լոգիստիկ ոլորտներում, ինչը Ռուսաստանին դուրս է մղում տարածաշրջանից, սակայն ընտրողներին ներկայացվում է այլ պատմություն», - պնդել է նա։

Հայ քաղաքագետ և Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է դրա հետ։ Նա nsn.fm-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ընտրություն չունի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու միջև, քանի որ Երևանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակի դիմումը նույնիսկ հնարավոր չէ, որ լինի այս տասնամյակում։ «ԵՄ-ին միանալը որոշակի ընթացակարգ է։ Իրավական մասից բացի, կան նաև քաղաքական հաարցեր, այսինքն Բրյուսելը պետք է համաձայնի դրա հետ։ Հետևաբար, դա խանութում երկու բաժակի միջև ընտրություն կատարելու նման չէ», - զգուշացրել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը համոզված է, որ Փաշինյանը «վաղուց է ընտրել իր քաղաքական դիրքորոշումը»։ Նախկին սենատոր Անդրեյ Կլիմովը nsn.fm-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնի խամաճիկ է այնպես, ինչպես Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ «Փաշինյանը որևէ նոր բան չի մտածել. նա անում է այն ամենը, ինչ արել է վերջին տարիներին փորձելով, մեղմ ասած, վերափոխել Հայաստանի քաղաքական համակարգը ոչ այնքան ռուսամետի։ Նա հասկանում է, որ մեծ ուժ չունի դա անելու համար, և չի ցանկանում ուժեղ կերպով հրահրել դրան բնակչությանը, որը հակված չէ փոխել ուղղությունը։ Այդ մարդկանց ձեռքը դնելու և բոնուսներ ստանալու համար նա անընդհատ մեկ բան է ասում Կրեմլում միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը որպես արևմտամետ առաջնորդ։ Իմ անձնական կարծիքն այն է, որ Փաշինյանը վաղուց է ընտրել իր դիրքորոշումը. նա երբեք ռուսամետ քաղաքական գործիչ չի եղել, դա հիմա պարզապես մարտավարական առումով է կարևոր նրա համար», - ընդգծել է նա։

Չնայած նոր ուղղություն ընտրելուն չնայած Հայաստանը պատրաստ չէ խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Ընդ որում Մոսկվան բազմիցս է հայտարարել կառուցողական գործընկերության իր պատրաստակամության մասին: Փաշինյանը ակնհայտորեն մտահոգված է Հայաստանից արտահանման իրավիճակով, քանի որ անձամբ է այդ հարցը բարձրացրել  Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ: 

Միևնույն ժամանակ, Կովկասի ինստիտուտի տնտեսագետ և փորձագետ Հրանտ Միքայելյանը nsn.fm-ի հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է արագ լուծել իր արտադրանքի վերաբերյալ բողոքները, սակայն, ըստ նրա, համաշխարհային որակի չափանիշները փոխելու համար մի քանի տարի կպահանջվի։ «Մենք տեսնում ենք, որ այս բոլոր արգելքները տեղի են ունենում քաղաքական հարաբերությունների դինամիկայի հետ զուգահեռ։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները փորձել են լուծել այս խնդիրը, ապա այո։ Հենց որ հայտնվեցին առաջին սահմանափակումները, նրանք հայտարարեցին, որ կխստացնեն նաև վերահսկողությունը և կսկսեն ստուգումներ։ Բայց մենք հասկանում ենք, որ դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենալու։ Նրանք կփորձեն շտկել այն ամենը, ինչը կարելի է արագ շտկվել։ Բայց պարզ է, որ ապրանքների չափորոշիչները փոխելու համար մի քանի տարի կպահանջվի», - ասել է նա։

Ավելի վաղ Հրանտ Միքայելյանը «Radiotochka NSN» Telegram ալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի կարողանա գտնել մրգերի և բանջարեղենի գնորդներ Ռուսաստանին փոխարինելու համար, և դա Թուրքիայի մրցակցության պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԵՄ-ին միանալ. Փաշինյանը խնդրել է Պուտինին լուծել արտահանման հետ կապված խնդիրըԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Թուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Անտառային հրդեհներից պաշտպանության օր. պատմության այս օրը (9 օգոստոս)Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ»
Ամենադիտված