ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, Ուկրաինայի վերականգնման և էներգետիկ անվտանգության հարցեր։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտնել է Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրները պետք է հնարավորինս արդյունավետ համագործակցեն միմյանց հետ՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա։ Զելենսկին ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ ինքը պետք է Եվրոպային, և որ ոչ ոք չի կարող կորած լինել Եվրոպայի համար։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկել են դիվանագիտական բոլոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։«Կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ իմանան, որ մենք արժանապատիվ խաղաղություն ենք ցանկանում, և որ յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի հանուն խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն Վաշինգտոնի, Պեկինի, Եվրոպայի մայրաքաղաքների, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի գործընկերների, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մայրաքաղաքների հնարավորությունները, որոնք ազդեցություն ունեն համապատասխան գործընթացների վրա։ Զելենսկին հայտնել է, որ վերջին երկու օրերին Սերբիայի նախագահի հետ քննարկվել են նաև կոնկրետ քայլեր, որոնք կարող են ամրապնդել երկու երկրների ենթակառուցվածքները։

Խոսքը, մասնավորապես, նավահանգիստների և երկաթուղային ուղիների, ինչպես նաև տնտեսության զարգացման, Ուկրաինայի վերականգնման աշխատատեղերի մասին է։

«Մենք աշխատում ենք ամեն ինչ մինչև այս տարվա վերջ ավարտելու ուղղությամբ, որպեսզի պատրաստվենք առևտրային համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։Ուկրաինայի նախագահն առանձին անդրադարձել է առաջիկա ձմռանը և Ուկրաինայի էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում գրեթե չեն մնացել ամբողջական ջերմաէլեկտրակայաններ, իսկ հակառակորդը կենտրոնացած է մարդկանց կյանքը հնարավորինս դժվարացնելու վրա։

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրելու, ուստի մեր էներգետիկ համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սերբիայի նախագահին կառուցողական երկխոսության և Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցության նոր փաթեթի համար, որը ներառում է առողջապահության և էներգետիկայի ոլորտները։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկվել են նաև Սերբիայի հարաբերությունները Եվրամիության հետ։«Մենք ուրախ կլինենք, եթե Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհն արագանա։ Կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ դա անհրաժեշտ է Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular