Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, Ուկրաինայի վերականգնման և էներգետիկ անվտանգության հարցեր։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտնել է Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրները պետք է հնարավորինս արդյունավետ համագործակցեն միմյանց հետ՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա։ Զելենսկին ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ ինքը պետք է Եվրոպային, և որ ոչ ոք չի կարող կորած լինել Եվրոպայի համար։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկել են դիվանագիտական բոլոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։«Կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ իմանան, որ մենք արժանապատիվ խաղաղություն ենք ցանկանում, և որ յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի հանուն խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն Վաշինգտոնի, Պեկինի, Եվրոպայի մայրաքաղաքների, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի գործընկերների, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մայրաքաղաքների հնարավորությունները, որոնք ազդեցություն ունեն համապատասխան գործընթացների վրա։ Զելենսկին հայտնել է, որ վերջին երկու օրերին Սերբիայի նախագահի հետ քննարկվել են նաև կոնկրետ քայլեր, որոնք կարող են ամրապնդել երկու երկրների ենթակառուցվածքները։

Խոսքը, մասնավորապես, նավահանգիստների և երկաթուղային ուղիների, ինչպես նաև տնտեսության զարգացման, Ուկրաինայի վերականգնման աշխատատեղերի մասին է։

«Մենք աշխատում ենք ամեն ինչ մինչև այս տարվա վերջ ավարտելու ուղղությամբ, որպեսզի պատրաստվենք առևտրային համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։Ուկրաինայի նախագահն առանձին անդրադարձել է առաջիկա ձմռանը և Ուկրաինայի էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում գրեթե չեն մնացել ամբողջական ջերմաէլեկտրակայաններ, իսկ հակառակորդը կենտրոնացած է մարդկանց կյանքը հնարավորինս դժվարացնելու վրա։

«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրելու, ուստի մեր էներգետիկ համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սերբիայի նախագահին կառուցողական երկխոսության և Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցության նոր փաթեթի համար, որը ներառում է առողջապահության և էներգետիկայի ոլորտները։

Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկվել են նաև Սերբիայի հարաբերությունները Եվրամիության հետ։«Մենք ուրախ կլինենք, եթե Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհն արագանա։ Կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ դա անհրաժեշտ է Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը
Ամենադիտված