ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ Եկատերինբուրգ։ newizv.ru-ն փորձագետներին հարցրել է, թե ինչո՞ւ է Երևանը, հայտարարելով եվրոպական ուղղություն, պահպանում տնտեսական, քաղաքական և մշակույթային կապերը Մոսկվայի հետ։

Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն էր Ռուսաստան հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Փաշինյանի այցը Ռուսաստան հետևողական և լիովին սպասելի քայլ էր, newizv.ru-ին ասել է քաղաքագետ և «Դիգորիա» փորձագիտական ​​ակումբի անդամ Իրինա Դավիդյանը։ «Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է և՛ տնտեսապես, և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով։ Հաշվի առնելով դա Փաշինյանը պարզապես այլընտրանք չունի, քան շարունակել իր չեզոք կուրսը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը Եկատերինբուրգում էր «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի լիագումար նիստին մասնակցելու համար», - ասել է Դավիդյանը ավելացնելով, որ Փաշինյանի բարեկամական մտադրություններն ունեն նաև բացասական կողմեր։ «Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի վարչապետն արդեն սովոր է կրկնակի խաղ խաղալ, ինչպես դա արեց, երբ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում և միաժամանակ մեկնեց Մոսկվա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու, - նշել է Դավիդյանը,– ուղղակի Փաշինյանը պարզապես չի կարող լիովին խզել կապերը Ռուսաստանի հետ, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի իշխող կուսակցության հեղինակության փլուզմանը և նաև զգալիորեն կվնասի Հայաստանի տնտեսական վիճակին»։ 

Հայաստանի Եվրոպայի հետ տնտեսական կապերի ենթադրական խորացումը դեռևս ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանի հետ համագործակցությունը, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, Օրենսդրության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Մատյուշենկովը։ «ԵՄ-ն չի կարող անմիջապես Հայաստանին ապահովել շուկա մուտք գործելու նույն մակարդակը, ինչ ԵԱՏՄ-ն է ներկայումս ապահովում, և եվրոպական տնտեսական տարածքին լիարժեք ինտեգրումը կպահանջի առևտրի և լոգիստիկ շղթաների լայնածավալ վերակառուցում», - բացատրել է նա: 

Ռուսական շուկան մնում է հայկական սննդամթերքի, գյուղատնտեսական և մի շարք արդյունաբերական ապրանքների վաճառքի հիմնական աղբյուրը, հավելել է քաղաքագետը։ «Անկախ նրանից, թե որքան է Փաշինյանը փորձում դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, 2025 թվականի վերջին Ռուսաստանից Հայաստան ներմուծման մասնաբաժինը կկազմի 37%, իսկ արտահանումը 35%։ Ընդ որում Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանը մնում է որպես փոքր առևտրային գործընկեր կազմելով ռուսական ներմուծման մոտավորապես 1.1%-ը և ռուսական արտահանման 1.2%-ը 2025 թվականի համար, - բացատրել է Մատյուշենկովը,– նաև Էներգետիկայի, լոգիստիկայի և ֆինանսական ոլորտներում զգալի փոխկախվածությունն է մնում։ Ռուսաստանը մնում է Հայաստան էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարը, նաև Ռուսաստանում աշխատող հայ քաղաքացիների դրամական փոխանցումներն են շարունակում զգալի դեր խաղալ երկրի տնտեսությունում»։ 

Հայաստանը վաղուց է հեռացել Ռուսաստանից ընդլայնելով իր երկխոսությունը ԵՄ-ի հետ, սակայն օբյեկտիվ տնտեսական իրականությունը դեռևս թույլ չի տալիս նրան հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, ավելացրել է նա։ «Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի ներկայությունը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ 2026»-ում անհրաժեշտ էր: Չնայած եվրոպական զարգացման ուղի ընտրելու մասին Երևանի քաղաքական հայտարարություններին, իրականում Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մնում է», - նշել է Մատյուշենկովը,–առևտրատնտեսական տեսանկյունից Երևանը մոտակա և միջնաժամկետ հեռանկարում չի կարող գտնել ԵԱՏՄ երկրների հետ համեմատելի գործընկերներ, բայց քաղաքականապես Փաշինյանը ակնհայտորեն ծանրաբեռնված է նման մտադրությամբ։ Նրա պատկերացմամբ Հայաստանի ապագան պետք է հետևի Ուկրաինայի ճակատագրին, այն է կորցնել  քաղաքական և տնտեսական անկախությունը ԵՄ-ին միանալու իլյուզիվ խոստումների համար, որտեղ, ի դեպ, ոչ ոք գրկաբաց չի սպասում  Հայաստանին»։

Անհնար է պարզապես խզել կապերը Երևանի և Մոսկվայի միջև, հավելել է Դավիդյանը։ «Նման քաղաքականությունը ոչ միայն կարճատես է, այլ նաև կործանարար Հայաստանի համար։ Երկրի ռազմավարական դիրքը, ինչպես նաև պատմականորեն հաստատված կապերը վկայում են, որ այդ դաշինքը չափազանց կարևոր և նշանակալից է, - բացատրել է քաղաքագետը,– Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները սերտորեն են կապված, այսօր ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում։ Երկու երկրների միջև մշակութային փոխանակումներ են տեղի ունենում տարիներ շարունակ»։

Փաշինյանի հռետորաբանությունը ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հնչում է որպես հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ, շարունակել է Դավիդյանը։ «Իրականում, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում պարզապես անհնար է։ Եվրոպան չի կարողանում կատարել անգամ վերջերս տված խոստումները։ Օրինակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է Հայաստանի ԵՄ շուկա ավելի մեծ մուտք գործելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ամենը դեռևս չի կատարվել, - նշել է քաղաքագետը,– գիտակցելով իր հակառուսական քաղաքականության ոչ ժողովրդականությունը Փաշինյանը պարզապես վախենում է խզել կապերը Ռուսաստանի հետ, հատկապես հաշվի առնելով իր «անկայուն» դիրքը վերջերս  ընտրություններում տարած դժվարին ու կասկածելի հաղթանակից հետո»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular