Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ Եկատերինբուրգ։ newizv.ru-ն փորձագետներին հարցրել է, թե ինչո՞ւ է Երևանը, հայտարարելով եվրոպական ուղղություն, պահպանում տնտեսական, քաղաքական և մշակույթային կապերը Մոսկվայի հետ։

Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն էր Ռուսաստան հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Փաշինյանի այցը Ռուսաստան հետևողական և լիովին սպասելի քայլ էր, newizv.ru-ին ասել է քաղաքագետ և «Դիգորիա» փորձագիտական ​​ակումբի անդամ Իրինա Դավիդյանը։ «Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է և՛ տնտեսապես, և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով։ Հաշվի առնելով դա Փաշինյանը պարզապես այլընտրանք չունի, քան շարունակել իր չեզոք կուրսը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը Եկատերինբուրգում էր «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի լիագումար նիստին մասնակցելու համար», - ասել է Դավիդյանը ավելացնելով, որ Փաշինյանի բարեկամական մտադրություններն ունեն նաև բացասական կողմեր։ «Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի վարչապետն արդեն սովոր է կրկնակի խաղ խաղալ, ինչպես դա արեց, երբ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում և միաժամանակ մեկնեց Մոսկվա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու, - նշել է Դավիդյանը,– ուղղակի Փաշինյանը պարզապես չի կարող լիովին խզել կապերը Ռուսաստանի հետ, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի իշխող կուսակցության հեղինակության փլուզմանը և նաև զգալիորեն կվնասի Հայաստանի տնտեսական վիճակին»։ 

Հայաստանի Եվրոպայի հետ տնտեսական կապերի ենթադրական խորացումը դեռևս ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանի հետ համագործակցությունը, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, Օրենսդրության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Մատյուշենկովը։ «ԵՄ-ն չի կարող անմիջապես Հայաստանին ապահովել շուկա մուտք գործելու նույն մակարդակը, ինչ ԵԱՏՄ-ն է ներկայումս ապահովում, և եվրոպական տնտեսական տարածքին լիարժեք ինտեգրումը կպահանջի առևտրի և լոգիստիկ շղթաների լայնածավալ վերակառուցում», - բացատրել է նա: 

Ռուսական շուկան մնում է հայկական սննդամթերքի, գյուղատնտեսական և մի շարք արդյունաբերական ապրանքների վաճառքի հիմնական աղբյուրը, հավելել է քաղաքագետը։ «Անկախ նրանից, թե որքան է Փաշինյանը փորձում դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, 2025 թվականի վերջին Ռուսաստանից Հայաստան ներմուծման մասնաբաժինը կկազմի 37%, իսկ արտահանումը 35%։ Ընդ որում Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանը մնում է որպես փոքր առևտրային գործընկեր կազմելով ռուսական ներմուծման մոտավորապես 1.1%-ը և ռուսական արտահանման 1.2%-ը 2025 թվականի համար, - բացատրել է Մատյուշենկովը,– նաև Էներգետիկայի, լոգիստիկայի և ֆինանսական ոլորտներում զգալի փոխկախվածությունն է մնում։ Ռուսաստանը մնում է Հայաստան էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարը, նաև Ռուսաստանում աշխատող հայ քաղաքացիների դրամական փոխանցումներն են շարունակում զգալի դեր խաղալ երկրի տնտեսությունում»։ 

Հայաստանը վաղուց է հեռացել Ռուսաստանից ընդլայնելով իր երկխոսությունը ԵՄ-ի հետ, սակայն օբյեկտիվ տնտեսական իրականությունը դեռևս թույլ չի տալիս նրան հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, ավելացրել է նա։ «Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի ներկայությունը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ 2026»-ում անհրաժեշտ էր: Չնայած եվրոպական զարգացման ուղի ընտրելու մասին Երևանի քաղաքական հայտարարություններին, իրականում Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մնում է», - նշել է Մատյուշենկովը,–առևտրատնտեսական տեսանկյունից Երևանը մոտակա և միջնաժամկետ հեռանկարում չի կարող գտնել ԵԱՏՄ երկրների հետ համեմատելի գործընկերներ, բայց քաղաքականապես Փաշինյանը ակնհայտորեն ծանրաբեռնված է նման մտադրությամբ։ Նրա պատկերացմամբ Հայաստանի ապագան պետք է հետևի Ուկրաինայի ճակատագրին, այն է կորցնել  քաղաքական և տնտեսական անկախությունը ԵՄ-ին միանալու իլյուզիվ խոստումների համար, որտեղ, ի դեպ, ոչ ոք գրկաբաց չի սպասում  Հայաստանին»։

Անհնար է պարզապես խզել կապերը Երևանի և Մոսկվայի միջև, հավելել է Դավիդյանը։ «Նման քաղաքականությունը ոչ միայն կարճատես է, այլ նաև կործանարար Հայաստանի համար։ Երկրի ռազմավարական դիրքը, ինչպես նաև պատմականորեն հաստատված կապերը վկայում են, որ այդ դաշինքը չափազանց կարևոր և նշանակալից է, - բացատրել է քաղաքագետը,– Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները սերտորեն են կապված, այսօր ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում։ Երկու երկրների միջև մշակութային փոխանակումներ են տեղի ունենում տարիներ շարունակ»։

Փաշինյանի հռետորաբանությունը ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հնչում է որպես հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ, շարունակել է Դավիդյանը։ «Իրականում, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում պարզապես անհնար է։ Եվրոպան չի կարողանում կատարել անգամ վերջերս տված խոստումները։ Օրինակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է Հայաստանի ԵՄ շուկա ավելի մեծ մուտք գործելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ամենը դեռևս չի կատարվել, - նշել է քաղաքագետը,– գիտակցելով իր հակառուսական քաղաքականության ոչ ժողովրդականությունը Փաշինյանը պարզապես վախենում է խզել կապերը Ռուսաստանի հետ, հատկապես հաշվի առնելով իր «անկայուն» դիրքը վերջերս  ընտրություններում տարած դժվարին ու կասկածելի հաղթանակից հետո»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՀրդեհ Նոր Գեղիում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկներ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Դոլի Փարթոնը Իրանն ԱՄՆ-ի հետ hրադադարի ժամանակահատվածում նոր uպառազինnւթյուն է գնել. Իրանի ԶՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանը Հունգարիայի կողմից դասակարգվում է որպես «սպառնալիք» Դոլարի և եվրոյի փոխարժեքները կայուն են Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս Հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, տղամարդը հայտնել է, որ մարված մոտ 2 մլն ռուբլու պարտքը այլ անձ էլ է պահանջելՎայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Երկամյա դադարից հետո վերականգնվել է Թավրիզ–Երևան ուղիղ չվերթը Օգոստոսի 26-ին Արեգակի վրա կարող են տեղի ունենալ ամենաբարձր դասի հզոր բռնկումներ Ուկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով «Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Արևմուտքը շանտաժի քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, դա լիովին բխում է նրա անազնիվ խաղերի տրամաբանությունից. ՌԴ ԱԳՆ Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության Հայտնի է Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Տաք օդային հոսանքները կնահանջեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա Զելենսկին Իլոն Մասկին պարգևատրել է «Ազատության» շքանշանով Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն «Մուշ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի «Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սպրիտց կոկտեյլ
Ամենադիտված