ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… թռիչքային սնունդ

ՖՈՏՈ

Թռիչքային սնունդը (ավիացիոն սնունդ) ավիաթռիչքի ընթացքում ինքնաթիռում գտնվող ուղևորներին առաջարկվող սնունդն և խմիչքներն են: Սովորաբար դրա արժեքը ներառված է լինում ավիատոմսերի մեջ։ Թռիչքային սննդի ճաշացանկը կազմվում է հաշվի առնելով թռիչքի տևողությունը և ուղղությունը, վերելքի և վայրէջքի ժամանակը: Որոշ սննդատեսակներ և խմիչքներ պիտանի չեն 10 000 մետր բարձրության վրա գտնվող ինքնաթիռներում, և այդ հասարակական սննդի ծառայությունը ունի իր առանձնահատկությունները:

1910-1920-ականների սկզբին են սկսվել առաջին կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացվել փոքր արագություն և բարձրություն ունեցող պտուտակավոր ինքնաթիռներով, և նման թռիչքների ժամանակ առաջացող տուրբուլենտության պայմաններում  սնունդ ընդունելը վտանգավոր կլիներ: Օդանավում խոհանոցներ չեն եղել, թռիչքները բաժանվում էին փուլերի, և ուղևորները հնարավորություն էին ունենում թարմանալ օդանավակայանային սննդի կետերում: 1920-ական թվականներին առևտրային որոշ ավիաընկերությունները սկսել են իրենց ուղևորներին առաջարկել թեյ կամ սուրճ բուտերբրոդներով: 1930-ականներին ինքնաթիռներն ավելի հուսալի էին դարձել, ավելի ու ավելի հեռու էին թռչում, և ավելի հարմարավետ պայմաններ ստեղծում ուղևորների համար, և նրանք ազատվելով թռիչքի սթրեսից և վախից, արդեն սկսել էին հիշել սնունդի մասին, և հենց այդ պահից էլ  օդանավերում սկսել են հայտնվել պատրաստի սնունդը տաքացնելու առաջին սարքերը: Տապակած հավը առաջինն է հայտնվել թռիչքային սննդի ճաշացուցակում: Ավիաընկերությունները ակտիվորեն նաև անվճար ծխախոտ են առաջարկել ուղևորներին: Ավիաընկերություններում  օդային ուղևորների սննդի մատակարարման ոլորտում մասնագիտացված բաժանմունքների ի հայտ գալով սկսվել է թռիչքային սննդի դարաշրջանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օդային տրանսպորտը հասել է զարգացման նոր մակարդակի։ Նոր խոշոր և հարմարավետ ռեակտիվ շարժիչներով մարդատար ինքնաթիռները հնարավորություն են տվել մարդկանց աննախադեպ արագ և հարմարավետ ճանապարհորդել երկար հեռավորությունների վրա: Արդեն 1950-ականներին, օդանավային խոհանոցներ եղել են բոլոր օդանավերում: Եվրոպայի և ԱՄՆ-ի բոլոր ավիաընկերությունների տոմսերի արժեքը մոտավորապես նույնն էր, և այդ պայմաններում թռիչքային համեղ կերակուրները վերածվել են մրցակցային առավելության:

Այդ ժամանակ օդանավի բոլոր դասի  ուղևորներին կերակրվել են նույն կերպ՝ խավիար, օմարի աղցաններ և միս: Ուղևորները հաճախ ընտրել են այն ավիաընկերությունը, որտեղ սնունդն ավելի համեղ է: Ավիատոմսերի զեղչային համակարգերի ներդրմամբ` թռիչքային սննդի որակը վատթարացել է, համեղ սնունդ սկսել են ստանալ միայն առաջին կարգի ուղևորները: 1960-ականներին թռիչքային սնունդը լայնորեն մատուցվել է ստերիլ ալյումինե տարաների մեջ: Ներկայումս  սնունդը մատուցվում է Առաջին և Բիզնես դասերում ճենապակե, կամ ապակե տարողություններով, իսկ մնացած ուղևորներին միանգամյա օգտագործման պլաստմասե և ստվարաթղթե սպասքով: Առաջին դասում մատուցելիս հաճախ սփռոց է լինում: Թռիչքների ընթացքում սննդի հատուկ ընկերությունների կողմից պատրաստված սնունդը տաքացվում է տաք գոլորշու միջոցով: Ներկայումս մի կողմից, թռիչքային սննդի որակը անընդհատ բարելավվում է՝ կապված մեծ մրցակցության հետ, իսկ մյուս կողմից, ցածր գներով աշխատող ավիաընկերությունները ամեն ինչ անում են այն «պարզեցնելու» և տոմսի արժեքը էժանեցնելու համար:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular