ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… չուչխելի

ՖՈՏՈ

Շատերի սիրված քաղցրավենիքն է հարավային շրջաններում տարածված չուչխելին՝ ընկույզով խաղողի երշիկը: Բավական է գնալ այնպիսի տեղ, որտեղ ավելի տաք է, և անպայման այն անմիջապես պահանջված և սիրված է դառնում: Ըստ ամենայնի, այդ ուտեստի համը ամբողջությամբ ընկալվում է հենց բուն տաք բնակլիմայական գոտում:

Ըստ ընդունված տեսակետի  չուչխելին վրացական կամ հայկական աղանդեր է: Ի դեպ, կովկասցիները մշտապես անհաշտ վեճերի մեջ են, թե ո՞ւմ է իրականում այս կամ այն ուտեստը պատկանում: Ոչ միայն վրացիներն ու հայերն են հավակնում չուչխելու ստեղծման իրավունքը, այլ նաև օսերը և աբխազները, բացի դա Կովկասի այլ ժողովուրդներ ևս ասելու բան ունեն այդ մասին:

Նշենք, որ այդ քաղցրությունը առատ է նաև Կիպրոսում, Թուրքիայում և Մերձավոր Արևելքում: Ընդ որում այն դեպքում, եթե  դա անվանենք չուչխելի այլ ոչ թե սուդջուխ, որը ավելի մոտ է վրացերենին: Ավելին, 2011թվականին Վրաստանը կարողացել է արտոնագիր ձեռք բերել չուչխելիի համար: Չաչաի, խաչապուրիի, սուլուգունիի և այլ ավանդական ուտեստների և խմիչքների հետ միասին, չուչխելին դարձել է վրացական ազգային հարստություն: Չուչխելի անունը գալիս է մեգրելական բարբառի երկու բառերից: Չհուրը նշանակում է ցուրտ, իսկ չխերը ՝ տաք: Չնայած, եթե մտածենք  պատրաստման գործընթացի մասին, ապա ամենայն հավանականությամբ այդ բառերի վանկերը պետք է վերադասավորվել: Ի վերջո, չուչխելի պատրաստելիս նախ եփումե են խաղողի հյութը, ապա հետո հովացնում այդ երշիկները: Բայց, ըստ երևույթին, դա այդպկերպ ասելու դեպքում հնչեղ չէր լինի:

Այսպիսով, չուչխելին վրացական ազգային քաղցրավենիք է: Այն պատրաստվում է լարի կամ թելի վրա շարած ընկույզից և խաղողի հյութի ժելե հիշեցնող հատուկ զանգվածից, այսպես կոչված, տատարայից, հայերենում շիրայից, որը եփում են խաղողի հյութը ալյուրի և շաքարի հետ խառնելուց հետո եփելով: Պատրաստի չուչխելին, դեռ նոր պատրաստված և կպչուն, փաթաթում են կտորի մեջ և թողնում հասունանա գրեթե երեք ամիս չոր և լավ օդափոխվող սենյակում, քանի որ  չուչխելին չպետք է կորցնի իր փափկությունը և ծածկված լինի մակերեսին աճած շաքարի թեթև սպիտակ ծաղկմամբ, ինչը լավ, պատշաճ կերպով պատրաստված չուչխելիի նշան է:

Չուչխելիի ստեղծման մասին, իհարկե, ճշգրիտ պատմական տվյալներ չկան, բայց կան տարբեր լեգենդներ: Ենթադրաբար, չուչխելիի առաջացումը եղել է  Բագրատիոնների տոհմից Դավիթ 4-րդ Շինարար թագավորի օրոք: Եվ դա եղել է 11-12-րդ դարերին: Արշավանքների մեկնող վրացի զինվորները իրենց հետ միշտ տարել են այդ համեղ և սննդարար քաղցրավենիքը, հաշվի առնելով դրա պահպանման երկար ժամկետը:

Կա լեգենդ մի վրացի տղայի մասին, որը ապաստան է գտել վանականների մոտ: Մի անգամ, երբ պատրաստվում էր տոնական (խաղողի հյութով) շիլա, այդ անփույթ տղան պատահաբար կաթսայի մեջ է գցել ընկույզի կախանը: Նա համարձակություն է ունեցել խոստովանելու իր սխալը խիստ ավագ վանականին: Վերջինս էլ հրամայել է (կամ կատակով, կամ լրջորեն), որ քանի որ վերջինս փչացրել է սնունդը, այժմ ստիպված կլինի ուտել այն: Տղան խաղողի հյութով ծածկված կախանը կախել է ծառին, և երբ այս հովացել և կարծրացել է՝ փորձել է այն: Նա իր կյանքում երբեք չի համտեսել ավելի համեղ բան: Դրանից հետո վանականները սկսել են եկեղեցական չուչխելի պատրաստել:

Այնուամենայնիվ բազմաթիվ հարավային երկրներ ունեն չուչխելիի նման աղանդերներ: Կովկասյան որոշ երկրներում չուչխելին  կոչվում է «դժանդժուխա», Աբխազիայում «ադժինդժուխ»: Հայաստանում և Հունաստանում այդ աղանդերը կոչվում է սուջուխ (ճիշտ այնպես, ինչպես չոր երշիկը): Թուրքիայի բարբառներից մեկում ադժիլի լավաշ (ընկույզի երշիկ) կամ օրչիկ: Պարսկական երկրներում օգտագործվում է լավաշակ արջիլի (մրգային ընկույզ) անվանումը: Խոհարարական համաժողովներց մեկում Սիրիայից մի տղա գրել է, որ իրենք այդ քաղցրավենիքը մալբանն են անվանում: Իսկ ինչ-որ մեկը, նույնպես այդ շրջաններից, երևի թե Հալեպից, ասել է, որ Ալ Քադի շուկայում չուչխելին անվանում են  շեյթանի՝ սատանայի սեռական օրգանը նշող բառով: Հուսանք, որ նա կատակել է: Չնայած ո՞վ գիտի, :

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular