ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11 խորհուրդ Իոսիֆ Բրոդսկուց` կյանքի դժվար պահերի համար

ՖՈՏՈ

Իոսիֆ Բրոդսկու աշխարհայացքը մեծ դժվարությամբ կարելի է լավատեսական համարել, սակայն մեծ բանաստեղծը և փիլիսոփան լավ գիտեր, որ կյանքի դժվար իրավիճակների դեմ  պետք  է և կարելի է պայքարել:

Ձեզ ենք ներկայացնում Բրոդսկու  լեկցիաներից, հարցազրույցներից  և ստեղծագործություններից մեջբերումներ, որոնք ձեզ կօգնեն հաղթահարել դժվարին պահերը:

1.        Ապրելը հեշտ է. Պետք է ուղղակի հասկանալ, որ կան մարդիկ, որոնք քեզանից լավն են: Դա շատ է հեշտացնում կյանքը:

2.        Անկախությունը կորցնելը շատ ավելի վատ է, քան անմեղությունը կորցնելը:

3.        Որքան էլ ծանր լինի ձեր իրավիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին. պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնի փուլին, մանկությանը և այլն: Այն պահին երբ դուք մեղքը գցում եք ինչ-որ ուրիշ բանի վրա, դուք քայքաում եք ձեր վճռականությունը` ինչ-որ բան փոխելու:

4.        Աշխարհը, թերևս, այլևս փրկել հնարավոր չէ, բայց առանձին մարդուն փրկել միշտ կարելի է:

5.        Աշխատեք ուշադրություն  չդարձնել նրանց վրա, ովքեր ձեր կյանքը դարձնում են դժբախտ:  Այդպիսիք շատը կլինեն: Դիմացեք նրանց, քանի դեռ չեք կարող խուսափել նրանցից, բայց երբ  հնարավորություն առաջան ազատվել նրանցից, ապա  շտապ մոռացեք նրանց:

6.        Չարից պաշտպանության լավագույն ձևը ծայրահեղ ինդիվիդուալիզմն է, մտածողության օրիգինալությունը, նույնիսկ, եթե կուզեք, էքսցենտրիկությունը: Այսինքն այնպիսի մի բան, որը հնարավոր չէ կեղծել,  խաղալ կամ նմանակել: Այնպիսի բան, որը ի վիճակի չէ կեղծել անգամ փորձառու խաբեբան:

7.        Միայնությունը սովորեցնում է երևույթների էությունը, քանի որ դրանց էությունը նույնպես միայնությունն է:

8.        Կյանքում, իմ վարքում ես միշտ համարել եմ, որ ինչպես ստացվում է, այնպես էլ ստացվում է: Հետագայում, եթե քերականորեն նման ժամանակ ընդհանրապես գոյություն ունի, ամեն ինչ կընկնի իր տեղը:

9.        Մարդիկ վաղուց հաղթահարել են այն ժամանակները, երբ  ուժեղն էր ճիշտ:  Դրա համար աշխարհում չափից դուրս շատ են թույլերը: Միակ ճիշտ բանը` բարությունն է: Չարից, զայրույթից, ատելությունից, նույնսիկ եթե  դրանք համարվում են ճշմարիտ, որևէ մեկը չի շահում: Գոյության պայմանները շատ բարդ են, որպեսզի դրանք էլ ավելի բարդացվեն:

10.     Սեփական փորձից գիտեմ, որ որքան քիչ ինֆորմացիա  է ստանում քո ուղեղը, այնքան ավելի վառ է աշխատում երևակայությունը:

11.     Մի եղեք հիմար.  Եղեք այն, ինչ ուրիշները չեն եղել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular