ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս արտադրողները բավարարում են լոլիկի, վարունգի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի ներքին պահանջարկը, ուստի Հայաստանից այդ ապրանքների ներմուծման արգելքը չի ազդի շուկայի վրա, ՏԱՍՍ-ին ասել է Կուբանիի ջերմոցների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Կոնովալովը, գրում է finance.mail.ru–ն։

«Դժվար է ասել, թե որքան մասնաբաժին է զբաղեցնում Հայաստանը Ռուսաստան լոլիկի, վարունգի և այլ բանջարեղենի մատակարարման մեջ, չնայած նրանք ունեն մեծ ջերմոցային համալիրներ։ Փաստն այն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը ներքին արտադրության միջոցով դարձել է ինքնաբավ  իր սեփական կարիքների առնվազն 80%-ով։ Եվ հիմա, տարվա այս ժամանակահատվածում, մենք, հավանաբար, 100% ինքնաբավ ենք։ Հետևաբար, ներմուծման սահմանափակումը, հավանաբար, էական ազդեցություն չի ունենա», - ասել է Կոնովալովը։

Նա բացատրել է, որ Ռուսաստանը մշակում է իր սեփական ջերմոցային բանջարեղենի արտադրության համակարգը հաշվի առնելով տարբեր տարածաշրջանների առանձնահատկությունները։ Դա իրականացվում է տարբեր արտադրական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տալիս պիկային բերքահավաքը բաշխել Կրասնոդարի երկրամասի՝ բանջարեղենի խոշորագույն ներքին մատակարարի, և այլ շրջանների միջև ապահովելով, որ ռուսները հասանելիություն ունենան թարմ տեղական բանջարեղենին գրեթե ամբողջ տարվա ընթացքում։

Հատապտուղ արտադրողները նույնպես նմանատիպ իրավիճակում են։ «Հայաստանը հիմնականում ոչ սեզոնային ելակի մատակարար է, մատակարարում է Ռուսաստանի ընդհանուր սպառման 1%-ից էլ պակասը։ Սա հիմնականում տեղի է ունենում ձմռան ամիսներին և վաղ գարնանը։ Ներկայումս հայկական ելակը էական ազդեցություն չունի ռուսական շուկայի վրա ո՛չ ծավալի, ո՛չ էլ գնի առումով», - ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հատապտղագործների միության գլխավոր տնօրեն Իգոր Բուգորսկին։

Նա հավելել է, որ ներկայումս հիմնական ներմուծումը գալիս է Թուրքիայից, Ադրբեջանից և Ղրղզստանից։ «Ռուսաստանը ևս ամեն տարի ավելացնում է արտադրության ծավալները։ Պակաս չի սպասվում», - ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ է մտցնել Հայաստանից որոշակի հատապտուղների և թարմ բանջարեղենի, այդ թվում լոլիկի, վարունգի, պղպեղի, համեմունքների և ելակի ներմուծման վրա: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular