ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքագետ և Աշխարհաքաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը քննարկել է այն, թե ինչո՞ւ է Ռուսաստանը դադարել հանդուրժել «բոլորի հետ բարեկամության» մասին հայկական մանտրաները և այն, թե Երևանի համար ի՞նչ հետևանքներ կունենա երկու աթոռի վրա նստելու փորձը, գրում է life.ru–ն։

«Անցյալ շաբաթվա վերջում հանկարծակի ի հայտ եկան հայկական ծաղիկների, մրգերի, հանքային ջրի և ալկոհոլի հետ կապված խնդիրներ։ Հնարավոր է, որ դա կօգնի հայ ընտրողներին հասկանալ, թե ո՞ւմ և ի՞նչ հարցեր պետք է տան ընտրություններից առաջ։ Կա երկու տարբերակ, այնպես որ թող ընտրեն։ 

Փաշինյանը, անշուշտ, հասկանում է Ռուսաստանի հետ կտրուկ խզման ռիսկերը և կցանկանար շարունակել իր քաղաքականությունը, այն է երկու աթոռի վրա նստել ու միաժամանակ դանդաղորեն դեպի Արևմուտք շարժվել։ Սակայն Ռուսաստանը այլևս չի կարող հանդուրժել դա։

Ինչու՞: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ռուսաստանը (և ԵԱՏՄ-ն) Հայաստանին շատ ավելին են տալիս, քան ստանում են դրա դիմաց, ինչպես ասում են «սայլի վրա չէ՝ ձիու համար հեշտ է»։ Խնդիրը ռազմական և քաղաքական է. Ադրբեջանի հետ կտրուկ սառեցման և Վրաստանի հետ հեռանկարների բացակայության ֆոնին Հայաստանն է դառնում տարածաշրջանում Ռուսաստանի միակ հենակետը՝ դարպասը դեպի Իրան և այլն: Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից՝ հաջորդը կլինի Ղազախստանը, և այդ դեպքում հետխորհրդային տարածքում բոլոր ռուսական ինտեգրացիոն նախագծերը կարող են փլուզվել խաղաքարտերի տնակի պես: Կա նաև ենթակառուցվածքային խնդիր. Ռուսաստանի համար անբարենպաստ Միջին միջանցքի նախագծի գլխավոր ճյուղը կանցնի Հայաստանով, իսկ հարավային միջանցքները կարող են լրջորեն վտանգվել՝ պատանդ մնալով անբարյացակամ երկրներին:

Մեկ այլ հարց է այն, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա, գոնե այն ժամանակ, երբ նրա ձեռքերը կապված են Ուկրաինայում: Արդյո՞ք երկիրն ունի «մեղմ ուժ», և արդյո՞ք այն կիրառելի է Հայաստանում: Կամ արդյո՞ք Անդրկովկասից դուրս մղվելու գործընթացն արդեն անշրջելի է: Ամեն դեպքում, ավելի լավ է ուշ, քան երբեք, և լավ կլինի, որ «շեշտեր»–ը հիմա դրվեն, այլ ոչ թե շարունակվի աչք փակելը, երբ Հայաստանը մեզանից գողանում են՝ մեր սեփական հաշվին:

Բանն այն է, որ դեռևս կա հնարավորություն, որ հանրապետության ընտրողների մեծամասնությունը վերջապես կհասկանա և վերջ կդնի ներկայիս իշխանությունների փորձերին Հայաստանը տանելու պետականության անխուսափելի փլուզման...Դա Ռուսաստանի համար, անկասկած, լուրջ կորուստ կլինի, բայց Հայաստանի համար... Իհարկե, հայերը այդ դեպքում իրենց իշխանություններին կտան անհրաժեշտ հարցերը, բայց ավելի լավ կլինի, որ նրանք դա անեն հիմա, քանի դեռ կա անդառնալին կանխելու հնարավորություն...»

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular