ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու առողջության 5 հիմնական թշնամիները

ՖՈՏՈ
Life.Panorama.am/Գիտնականները պնդում են, որ վերջին 80 տարիների ընթացքում սպերմատոզոիդները քանակը սերմնահեղուկում (իսկ դա տղամարդու վերարտադրողական առողջության հիմնական ցուցանիշն է) պակասել է 2-3 անգամ: Դրա պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է: Կանայք այս առումով ավելի դիմացկուն են արտաքին գործոնների ազդեցության հանդեպ, քանի որ նրանց սեռական բջիջները գոյանում են արգանդում: Բացի վատ էկոլոգիայից ուժեղ սեռը ունի նաև այլ թշնամիներ:
 
Ծխախոտ. Մեկ գլանակում պարունակվում է մոտավորապես 5 հազար վնասակար նյութ, որոնց մեծ մասը իջեցնում են սպերմատոզոիդների բեղմնավորման ֆունկցիան: Բացի այդ, ինչպես նշում են գիտնականները, ամեն 5-րդ տղամարդու մոտ իմպոտենցիա է նկատվում: Նիկոտինը և ծխախոտի ծուխը առաջին հեևրթին վնասում են անոթները:
 
Գարեջուր. Թույլ ալկոհոլային խմիչքը տղամարդկանց համար վնասակար չէ: Բանը նրանում է, որ գարեջրում պարունակվող ֆիտոէստրոգենը ճնշում է տղամարդկային տեստոստերոն հորմոնը կանացի էստրոգեն հորմոնով: Դրա արդյունքը կարող է տարբեր լինել, որոնցից մեկը շագանակագեղձի գործունեության խաթարումն է: 
 
Միայնություն. Ռեգուլյար սեքսը օգտակար է  սրտի և հոգեբանական վիճակի համար: Իսկ գերմանացի բժիշկ Վերներ Հաբերմելը ապացուցել է, որ սիրո ակտը բարձրացնում է ադրենալինը և կարտիզոլ հորմոնը: Բայց պետք չէ նաև մոռանալ, որ պատահական սեռական կապերը հղի են տարբեր հիվանդություններով: Եթե դրանք ժամանակին չնկատվեն և չբուժվեն, ապա դրանց հետևանքերը ավելի սարսափելի կլինեն, օրինակ, շագանակագեղձի բորբոքում և այլն; Իզուր չէ, որ դրանով ավելի շատ տառապում են ամուրիները, քան ամուսնացած տղամարդիկ:
 
Բազմոց: Հիպոդինամիան բերում է արյան շրջանառության խանգարման փոքր կոնքի շրջանում, ինչը շատ վտանգավոր է շագանակագեղձի համար: Առողջ տղամարդուն կարելի է նկատել մկանոտ որովայնով և ոտքերով, քանի որ հենց դրանք են կանխարգելում պրոստատիտը: Տղամարդկանց համար,  ովքեր ստիպված են նստակյաց կյանք վարել, օգտակար է օրը մի քանի անգամ կքանիստի վարժություններ կատարել:
 
Ավտոմեքենա. Բացի հիպոդինամիայից, տղամարդկանց, ովքեր սովոր են ամենուր գնալ ավտոմեքենայով, սպառնում են այլ տհաճություններ: Օրինակ, նստատեղերի  տաքացումը կարող է վատ անդրադառնալ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ապացուցված է, որ ամորձիների ջերմաստիճանի ավելացումը 1 աստիճանով բերում է սպերմատոզոիդների կոնցենտրացիայի նվազման 14 տոկոսով (նախկին մակարդակը վերականգնվում է 2-3 ամիսների ընթացքում): Ի դեպ, նույն պատճառով պետք չէ չարաշահել շոգեբաղնիքը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular