ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն անմիջապես աչքի է ընկել մի շատ էական հանգամանքով․ ակնհայտորեն գործող իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու են այս ընտրությունները կրկին թեժացնելու, ընդդիմությանը հասցեագրված վիրավորանքներով ընտրողների ձայները ստանալու, նրանց բյուրեղացնելու, շարունակելու «սև և սպիտակ», «նախկիններ-ներկաներ» կեղծ նարատիվները և այդ կերպ փորձելու ապահովել իրենց հաղթանակը։

«Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից։ Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անմիջապես անցել է ընդդիմադիրներին վիրավորելուն։ «Եկել ասում են՝ մենք լինելու ենք վարչապետ։ Գլուխդ պատին ես տալու։ Դուք ով եք, ձեզնից ինչ եք ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա։ Դուք քանի քաղաքացու հետ եք հանդիպել։ Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞ք։ Գլուխներդ պատին եք տվել։ Ով կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարող է առնի, իր քիթումռութը ջարդվելու է, քաղաքացու պատին է հագնելու, իրենց ոտերն են ջարդվելու քաղաքացու պատին։ Էդ ո՞վ է ձեզ հավաստիացրել, որ կարաք գաք, Հայաստանում դվիժենի անեք։ Դուք արդեն փոսում եք»,- ասել է Փաշինյանը։

Չի մոռացել նաև Ռոբերտ Քոչարյանին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ վերջինս քարոզարշավին չի մասնակցում։ «Որ մինչև հիմա ասում էինք՝ առաջին նախագահ, հիմա պատմությունը փոխվել ա, ընկալումը փոխվել ա։ Էդ մարդը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդել ա դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք, և հիմի էլ իրանք տրաքում են, գիտե՞ք ինչից՝ որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք»,- ասել է Փաշինյանը։

Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է իր արարքների հետևանքները և մյուս հանդիպումներում, ինչպես նաև այսօր Կապանում կայանալիք հանրահավաքում, շատ ավելի կոշտ տոներով է հայտարարություններ անելու։ Դա հստակ մարտավարություն է, որը մի կողմից նպատակ ունի ընտրողին ցույց տալ, թե իշխանությունը տիրապետում է իրավիճակին, բոլորովին ահաբեկված չէ ընդդիմության գոյությունից, այլև վստահ է իր ուժերի վրա։

Ի՞նչ պետք է անի այս պայմաններում ընդդիմությունը։ Շատ ավելի կոշտ և քաղաքական բառապաշարով արձագանքի Փաշինյանին։ Այլևս անցել են քաղաքակիրթ հակադարձումների ու փաստարկների ժամանակները։ Պետք է հստակ և ամենայն կոշտությամբ պատասխանել գործող իշխանություններին, բացատրել, թե ովքեր են նրանք։

Մոնիկա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular