ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական քննարկումների ալիքն է բարձրացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ։ Ընդամենը մեկ ամիս անց Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և նման հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև փորձագիտական հանրության մոտ։ Քննարկումների առանցքում մեկ հիմնական հարց է՝ արդյոք արտաքին առաջնորդի նման բաց և հասցեական աջակցությունը չի՞ դիտարկվում որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին քաղաքական գործընթացներին։

Այս թեման առավել զգայուն է դառնում այն պայմաններում, երբ Հայաստանը հայտնվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարի կիզակետում։ Փորձագետների մի մասը նշում է, որ արտաքին դերակատարների աջակցությունը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես դիվանագիտական հայտարարությունների շրջանակից և հաճախ ուղեկցվում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական շահերով։ Հայաստանի պարագայում ևս հնչում են տեսակետներ, ըստ որոնց՝ Ֆրանսիայի աճող տնտեսական և քաղաքական ներկայությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաև քաղաքական գործընթացների վրա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, գրել է.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին կյանքին: «Ես ստանձնել եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը»,- հայտարարել է նա՝ նույն համատեքստում հիշատակելով նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։ Երբ խոշոր տերության ղեկավարը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակավ հայտարարում է, որ աջակցում է գործող վարչապետին, դա այդ երկրի ներքին կյանքին միջամտելու ցայտուն դրսևորում է: Առավել ուշագրավը, սակայն, Մակրոնի փորձն էր՝ այդ աջակցությունը ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Ֆրանսիայի նախագահը փորձել է տարբերակել արտաքին ներգործության «թույլատրելի» և «անթույլատրելի» ձևերը․ եթե Արևմուտքն է աջակցում՝ դա «մասնակցություն է ժողովրդավարությանը», եթե Ռուսաստանն է փորձում ազդեցություն ունենալ՝ դա «ժողովրդավարության կեղծում» է։ Հենց այստեղ է սկսվում քաղաքական ցինիզմը։ Ինքնիշխան պետության ներքաղաքական կյանքում արտաքին դերակատարի բացահայտ աջակցությունը չի դադարում միջամտություն լինել միայն այն պատճառով, որ այն ներկայացվում է «արժեքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության աջակցության» փաթեթավորմամբ։ Այսինքն, խնդիրը ոչ թե արտաքին ազդեցության փաստն է, այլ այն, թե ով է իրականացնում այդ ազդեցությունը և ում օգտին։

Միջազգային հարաբերությունները երբեք չեն կառուցվել արժեքների վրա։ Մեծ տերությունները գործում են նախ և առաջ սեփական շահերի տրամաբանությամբ՝ անկախ այն բանից, թե իրենց գործողությունները ինչ բարոյական կամ գաղափարական ձևակերպումներով են ներկայացվում։ Ֆրանսիան Հայաստանում չի իրականացնում վերացական «ժողովրդավարական առաքելություն»։ Փարիզն այստեղ ունի հստակ աշխարհաքաղաքական շահեր՝ Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնում, Ռուսաստանի դիրքերի թուլացում և եվրոպական քաղաքական ներկայության խորացում։

Այս համատեքստում Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է որպես այդ քաղաքական գծի գործընկեր և կրող։ Հետևաբար, Մակրոնի աջակցությունն ուղղված է կոնկրետ քաղաքական իշխանությանը։ Երբ Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ներկայացվում է որպես սպառնալիք, իսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը՝ որպես «ժողովրդավարության մասնակցություն», ձևավորվում է երկակի չափանիշների մի համակարգ, որը հենց ինքն է հարվածում ժողովրդավարական ինստիտուտների վստահելիությանը։

Հայաստանի ընտրություններն աստիճանաբար վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ արդեն բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրած դերակատարներին։ Որտե՞ղ է ավարտվում «աջակցությունը» և սկսվում «միջամտությունը»։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ:

Մակրոնն ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։ Նա պարզապես փորձել է հիմնավորել, որ արևմտյան ներգործությունն ունի «այլ բնույթ»։ Սակայն միջազգային հարաբերություններում «բացառիկության» այս թեզը մշտապես հանգեցրել է երկակի ստանդարտների, քաղաքական ցինիզմի և փոքր պետությունների ինքնիշխանության արժեզրկման։ Փաշինյանի «ժողովրդավարությունը» վերածվել է ոչ թե ինքնուրույն պետական համակարգի, այլ արտաքին ազդեցությունների պայքարի գործիքի»։

Քննարկումները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև եվրոպական տարբեր նախաձեռնություններ, որոնք վերջին շրջանում ակտիվորեն ներգրավված են հայկական տեղեկատվական և քաղաքական միջավայրում։ Մասնավորապես, խոսվում է արագ արձագանքման խմբերի գործունեության մասին, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործիք։ Սակայն քաղաքական շրջանակներում հարց է բարձրացվում, թե որտեղ է ավարտվում անվտանգության աջակցությունը և որտեղից է սկսվում քաղաքական ազդեցության ձևավորումը։

Այս ամենը կրկին օրակարգ է բերում Հայաստանի ինքնիշխանության, արտաքին ազդեցությունների և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության հարցը։ Երբ արտաքին դերակատարները բացահայտ դիրքավորվում են ներքաղաքական պայքարում, բնականորեն առաջանում են մտահոգություններ, թե որքանով են պահպանվում հավասարակշռությունն ու չեզոքությունը։ Իսկ նման պայմաններում ցանկացած հայտարարություն այլևս պարզապես դիվանագիտական ժեստ չէ, այլ ներքաղաքական լուրջ արձագանք առաջացնող գործոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular