Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական դաշտում հերթական քննարկումների ալիքն է բարձրացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու վերաբերյալ։ Ընդամենը մեկ ամիս անց Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և նման հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև փորձագիտական հանրության մոտ։ Քննարկումների առանցքում մեկ հիմնական հարց է՝ արդյոք արտաքին առաջնորդի նման բաց և հասցեական աջակցությունը չի՞ դիտարկվում որպես միջամտություն ինքնիշխան պետության ներքին քաղաքական գործընթացներին։

Այս թեման առավել զգայուն է դառնում այն պայմաններում, երբ Հայաստանը հայտնվել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարի կիզակետում։ Փորձագետների մի մասը նշում է, որ արտաքին դերակատարների աջակցությունը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես դիվանագիտական հայտարարությունների շրջանակից և հաճախ ուղեկցվում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական շահերով։ Հայաստանի պարագայում ևս հնչում են տեսակետներ, ըստ որոնց՝ Ֆրանսիայի աճող տնտեսական և քաղաքական ներկայությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաև քաղաքական գործընթացների վրա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, գրել է.

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին կյանքին: «Ես ստանձնել եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը»,- հայտարարել է նա՝ նույն համատեքստում հիշատակելով նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։ Երբ խոշոր տերության ղեկավարը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակավ հայտարարում է, որ աջակցում է գործող վարչապետին, դա այդ երկրի ներքին կյանքին միջամտելու ցայտուն դրսևորում է: Առավել ուշագրավը, սակայն, Մակրոնի փորձն էր՝ այդ աջակցությունը ներկայացնել որպես «ժողովրդավարության պաշտպանություն»։ Ֆրանսիայի նախագահը փորձել է տարբերակել արտաքին ներգործության «թույլատրելի» և «անթույլատրելի» ձևերը․ եթե Արևմուտքն է աջակցում՝ դա «մասնակցություն է ժողովրդավարությանը», եթե Ռուսաստանն է փորձում ազդեցություն ունենալ՝ դա «ժողովրդավարության կեղծում» է։ Հենց այստեղ է սկսվում քաղաքական ցինիզմը։ Ինքնիշխան պետության ներքաղաքական կյանքում արտաքին դերակատարի բացահայտ աջակցությունը չի դադարում միջամտություն լինել միայն այն պատճառով, որ այն ներկայացվում է «արժեքների պաշտպանության» կամ «ժողովրդավարության աջակցության» փաթեթավորմամբ։ Այսինքն, խնդիրը ոչ թե արտաքին ազդեցության փաստն է, այլ այն, թե ով է իրականացնում այդ ազդեցությունը և ում օգտին։

Միջազգային հարաբերությունները երբեք չեն կառուցվել արժեքների վրա։ Մեծ տերությունները գործում են նախ և առաջ սեփական շահերի տրամաբանությամբ՝ անկախ այն բանից, թե իրենց գործողությունները ինչ բարոյական կամ գաղափարական ձևակերպումներով են ներկայացվում։ Ֆրանսիան Հայաստանում չի իրականացնում վերացական «ժողովրդավարական առաքելություն»։ Փարիզն այստեղ ունի հստակ աշխարհաքաղաքական շահեր՝ Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնում, Ռուսաստանի դիրքերի թուլացում և եվրոպական քաղաքական ներկայության խորացում։

Այս համատեքստում Փաշինյանի իշխանությունը դիտարկվում է որպես այդ քաղաքական գծի գործընկեր և կրող։ Հետևաբար, Մակրոնի աջակցությունն ուղղված է կոնկրետ քաղաքական իշխանությանը։ Երբ Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը ներկայացվում է որպես սպառնալիք, իսկ Ֆրանսիայի բացահայտ աջակցությունը՝ որպես «ժողովրդավարության մասնակցություն», ձևավորվում է երկակի չափանիշների մի համակարգ, որը հենց ինքն է հարվածում ժողովրդավարական ինստիտուտների վստահելիությանը։

Հայաստանի ընտրություններն աստիճանաբար վերածվում են աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, որտեղ տարբեր ուժային կենտրոններ արդեն բացահայտորեն աջակցում են իրենց նախընտրած դերակատարներին։ Որտե՞ղ է ավարտվում «աջակցությունը» և սկսվում «միջամտությունը»։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ:

Մակրոնն ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։ Նա պարզապես փորձել է հիմնավորել, որ արևմտյան ներգործությունն ունի «այլ բնույթ»։ Սակայն միջազգային հարաբերություններում «բացառիկության» այս թեզը մշտապես հանգեցրել է երկակի ստանդարտների, քաղաքական ցինիզմի և փոքր պետությունների ինքնիշխանության արժեզրկման։ Փաշինյանի «ժողովրդավարությունը» վերածվել է ոչ թե ինքնուրույն պետական համակարգի, այլ արտաքին ազդեցությունների պայքարի գործիքի»։

Քննարկումները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև եվրոպական տարբեր նախաձեռնություններ, որոնք վերջին շրջանում ակտիվորեն ներգրավված են հայկական տեղեկատվական և քաղաքական միջավայրում։ Մասնավորապես, խոսվում է արագ արձագանքման խմբերի գործունեության մասին, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործիք։ Սակայն քաղաքական շրջանակներում հարց է բարձրացվում, թե որտեղ է ավարտվում անվտանգության աջակցությունը և որտեղից է սկսվում քաղաքական ազդեցության ձևավորումը։

Այս ամենը կրկին օրակարգ է բերում Հայաստանի ինքնիշխանության, արտաքին ազդեցությունների և ընտրական գործընթացների նկատմամբ վստահության հարցը։ Երբ արտաքին դերակատարները բացահայտ դիրքավորվում են ներքաղաքական պայքարում, բնականորեն առաջանում են մտահոգություններ, թե որքանով են պահպանվում հավասարակշռությունն ու չեզոքությունը։ Իսկ նման պայմաններում ցանկացած հայտարարություն այլևս պարզապես դիվանագիտական ժեստ չէ, այլ ներքաղաքական լուրջ արձագանք առաջացնող գործոն։

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա
Ամենադիտված