ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագետները հայտնաբերել են 4000 տարվա վաղեմության կին ռազմիկների խորհրդավոր դամբարաններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պորտուգալացի հնագետները հայտնաբերել են նոր վկայություններ այն մասին, որ հին Եվրոպայում կանայք կարող էին ռազմական և սոցիալական կյանքում շատ ավելի կարևոր դեր խաղացած լինել, քան նախկինում ենթադրվում էր։ Quaternary հանդեսում հրապարակված ուսումնասիրությունը նվիրված է միջին բրոնզի դարի՝ մոտ 4000 տարվա վաղեմության թաղումներին, որոնք հայտնաբերվել են Պորտուգալիայի հարավում՝ Բայշու Ալենտեժու շրջանում։

Գիտնականներն ուսումնասիրել են 57 ստորգետնյա դամբարան՝ այսպես կոչված հիպոգեաներ, որոնք հայտնաբերվել էին դեռևս 2000-ականների սկզբին՝ Գվադիանա գետի վրա ամբարտակի կառուցումից հետո։ Ներսում հնագետները գտել են 95 մարդու աճյուն, որոնց թվում անսպասելիորեն շատ են եղել զենքի հետ թաղված կանայք։ Հետազոտության տվյալներով՝ նույնականացված թաղումների մոտ 34 տոկոսը պատկանել է կանանց, մինչդեռ տղամարդկանց թաղումների թիվը կազմել է մոտ 21 տոկոս։

Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունը գրավել են հենց թաղման առարկաները։ Որոշ կանանց կողքին դրված են եղել դաշույններ, նիզակների ծայրակալներ և այլ զենքեր՝ գործելակերպ որը նախկինում ավելի հաճախ կապվում էր բացառապես տղամարդ ռազմիկների հետ։ Հեղինակներն ընդգծել են, որ նման գտածոները աստիճանաբար ավելի հաճախ են արձանագրվում նաև Եվրոպայի այլ շրջաններում, ինչը հետզհետե քանդում է հին պատմական մոդելը, ըստ որի՝ զինված էլիտան համարվում էր գրեթե ամբողջությամբ տղամարդկանցից կազմված։

Միևնույն ժամանակ հնագետները զգուշավոր են մեկնաբանություններում։ Գերեզմանում զենքի առկայությունը պարտադիր չէ, որ նշանակի, թե մարդն իսկապես մասնակցել է մարտերի։ Շատ հին մշակույթներում զենքը կարող էր խորհրդանշել բարձր կարգավիճակ, որոշակի ընտանիքի պատկանելություն կամ հատուկ հասարակական դեր։ Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ հենց թաղման ծեսերն են արտացոլում սոցիալական հիերարխիայի բարդ համակարգ, որում կանայք կարող էին ունենալ զգալիորեն ավելի մեծ ազդեցություն, քան նախկինում համարվում էր։

Աշխատության հեղինակները նշել են, որ նման բացահայտումները լավ տեղավորվում են Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից ստացվող հնագիտական տվյալների շարքում, որտեղ ավելի հաճախ են հայտնաբերվում կին ռազմիկների կամ բարձր կարգավիճակ ունեցող կանանց գոյության վկայություններ, որոնք կապված են զենքի և ռազմական խորհրդանշանների հետ։ Վերջին տարիներին նման գտածոները լրջորեն փոխել են պատմաբանների պատկերացումները բրոնզի դարի հին հասարակությունների կառուցվածքի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular