ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշտանային ցիկլի փուլերն ու կանանց սննդակարգը. ինչպես ավելի արդյունավետ կերպով վերահսկել քաշը

ՖՈՏՈ

Մարդու էներգիան ու ախորժակը գտնվում են հորմոնների վերահսկողության տակ, սակայն հորմոնալ բալանսը կարող է խախտվել քնի պակասի, սթրեսի և շատ այլ գործոնների հետևանքով:Կանանց օրգանիզմում սեռական հորմոնների մակարդակը մշտապես տատանվում ՝ կախված դաշտանային ցիկլից, ուստի նիհարել ցանկացողները պետք է նաև հաշվի առնեն այս փաստը: Օրինակ՝ լյուտեինային փուլում օգտագործվող ու վատնվող էներգիայի քանակը, որպես կանոն, մեծանում է, ուստի կանայք ավելի շատ բարձր կալորիականությամբ սննդի կարիք են ունենում:

Դաշտանային ցիկլը և սննդակարգը. Գեյկերի և Կիլի ուսումնասիրությունը

Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն ավելորդ քաշով տառապող մոտ 60 կնոջ բաժանել են երկու խմբի, որոնք կես տարի շարունակ հետևել են հատուկ դիետայի (օրական օգտագործում էին մոտ 1600 կկալ): Սակայն խմբերից մեկի համար գիտնականները դիետան մշակել են՝ կանանց դաշտանային ցիկլերի փուլերին համապատասխան:

Բժիշկ Նինա Գեյկերի խոսքով՝ նրանք ավելացրել են օգտագործվող սպիտակուցների քանակությունը դաշտանային ցիկլի այն փուլերում, որոնց ժամանակ հաճախ առաջանում է քաղցի զգացողություն, իսկ այն փուլերի ընթացքում, որոնց ժամանակ կանանց մոտ առաջանում է ճարպոտ ու ածխաջրերով հարուստ սննդամթերք օգտագործելու ցանկություն, նրանք թույլ են տվել կամավորներին մի կտոր սև շոկոլադ ուտել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խմբի կանայք, որոնց դիետան կարգավորվել է իրենց դաշտանային ցիկլին համապատասխան, միջինում 4 կգ ավել ավելորդ քաշ են կորցրել, քան մյուները:


Գիտնականների խոսքով՝ ուսումնասիրությունները դեռ պետք է շարունակվեն, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է դաշտանային ցիկլի տարբեր փուլերում ուշադրություն դարձնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանն ու սննդակարգին:

Դաշտանային ցիկլի փուլերը, սննդակարգը և վարժություններ՝ քաշը վերահսկողության տակ պահելու համար

Վաղ ֆոլիկուլային փուլ (1-4-րդ օրեր).  Գեյկերի պնդմամբ՝ այս փուլում կանանց օրգանիզմում էնեգիայի մակարդակն ամենից ցածրն է լինում, ուստի խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հեշտ ու պարզ վարժություններին (յոգա, զբոսանք և այլն): Որպես կանոն՝ այս ժամանակահատվածում հագենալու համար ավելի քիչ սնունդ է հարկավոր:

Ուշ ֆելիկուլային փուլ (5-15-րդ  օրեր). այս ժամանակահատվածում նախընտրելի է մարզումները դարձնել ավելի ինտենսիվ ու հաճախակի, իսկ քաղցի զգացման ուժեղացման հետ մեկտեղ սննդակարգ հարստացնել սպիտակուցներ պարունակող մթերքով:

Լյուտեինային փուլ (16-28-րդ  օրեր).  դաշտանային ցիկլի այս փուլում սննդակարգը, որպես կանոն, դառնում է ավելի բարձր կալորիականությամբ, սակայն այդ կալորիաները կարելի է վատնել ինտենսիվ մարզումների միջոցով: Այս ընթացքում ցանկացած ֆիզիկական ակտիվություն շատ ավելի հեշտ կտրվի, ուստի պետք չէ բաց թողնել այդ հնարավորությունը: Հարկավոր է օգտագործել առողջարար ճարպեր (ավոկադո, ձիթայուղ, ընկույզներ) ու սպիտակուցներ և խուսափել ածխաջրերով հարուստ մթերքից: Ցիկլի վերջին օրերին կարելի է օգտագործել մի փոքր սև շոկոլադ՝ քաղցր ուտելու ցանկությունը բավարարելու համար:

Այկ կերպ ասած՝ վերոնշյալ ուսումնասիրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անհրաժեշտ է ուշադիր լինել օրգանիզմի հանդեպ: Դաշտանային ցիկլի որոշ օրերին սովորականից մեծ ախորժակ ունենալու դեպքում անհրաժեշտ է օգտագործել առողջ սնունդ, իսկ այդ սննդի միջոցով ստացած ավելորդ էներգիան վատնել ավելի ինտենսիվ ֆիզիկական վարժությունների միջոցով:

Բացի այդ, հարկավոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ կանոնակարգված դաշտանային ցիկլի դեպքում կանանց համար շատ ավելի հեշտ է լինում էներգիան ու ախորժակը վերահսկել, ուստի սննդակարգն ու մարզումների պլանը կազմելը նույնպես շատ ավելի հեշտ կլինի:


Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular