ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը Եկեղեցին տոնելու է Բուն Բարեկենդանը․ ի՞նչ տոն է այն

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի փետրվարի 15-ին տոնելու Բուն Բարեկենդանը, որին հաջորդելու է քառասնօրյա Մեծ պահքը:
Բարեկենդանը բառացի նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան:

Շաբաթապահքերի եւ Մեծ Պահքի նախընթաց օրերը կոչվում է Բարեկենդան։ Մեծ Պահքի Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ այն նախորդում է ամենամեծ պահքին։ Մեծ Պահքը տևում ք 48 օր եւ ավարտվում է Սուրբ Հարության տոնին՝ Զատկին։ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խաղեր եւ ուտեստներ։

Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու որոշ եկեղեցական տոներ ունեն իրենց պահքերը, այդ իսկ պատճառով Բուն Բարեկենդանը կոչվում է Ճշմարիտ եւ տոնվում է կիրակի օրը՝ Մեծ Պահք։

Բարեկենդանը դրախտային կյանքի օրինակ է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Պետք է հիշել, որ սննդային պահք պահելն առանց մեղքից հետ կանգնելու՝ անօգուտ է:
Շաբաթ օրը, մինչև Բուն Բարեկենդանը, երեկոյան ժամերգությանը, վարագույրով փակում են եկեղեցու խորանը, խորանը ծածակվում է մինչև քառասունօրյա պասի ավարտը և բացվում է միայն Քրիստոսի Հարության օրը։

Բուն Բարեկենդանի օրը Պատարագը տեղի է ունենենում փակ վարագույրի ետևում։ Նշվում է միշտ կիրակի օրը և ավարտվում է նույն օրվա երեկոյան։ Բուն Բարեկենդանի նախորդող շաբաթ օրը տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular