ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Ս․ Վարդանանց տոնն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սրբոց Վարդանանց տոնը (Վարդանանք)։ Վարդանանց տոնին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս․ Պատարագ։  Վարդանանց տոնը շարժական է և նշվում է Բուն Բարեկենդանից առաջ ընկած հինգշաբթի օրը։

Այսպես, առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Կատարվում է հատուկ հիշատակության կարգ՝  ի պատիվ հավատքի և հայրենիքի համար զոհվածների։ Այս օրը տոնն է բոլոր նրանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների անունները՝ Վարդան, Գևորգ, Խորեն, Արտակ, Հմայակ, Տաճատ, Վահան, Գարեգին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնք սրբի անուն չունեն։

Վարդանանց դերը անգնահատելի է Հայաստանի և հայության ներկայիս օրվա համար։ Լինելով առաջինը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունած ազգ՝ մենք այսօր էլ Հայ Առաքելայան Սուրբ Եկեղեցու հետևորդ ենք, որովհետև հազարամյակ առաջ Վարդանանք պահպանել են հավատքը՝ սերունդներով մեզ փոխանցելու համար։ Վարդանանց քաջագործությունը մեզ այսօր էլ ցույց է տալիս հանուն գաղափարի կանգնելու կարևորությունը։ 

Վարդանանց տոնը հայ ժողովրդի պատմության ամենաառանցքային էջերից մեկն է։ Այն նվիրված է 451 թվականի մայիսին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ հայկական զորքը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, դուրս եկավ պարսկական գերհզոր բանակի դեմ։ Սա պայքար էր հանուն խղճի ազատության, քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության պահպանման։ Թեև ճակատամարտում հայերը ռազմական առումով նահանջեցին, սակայն ռազմավարական հաղթանակը նրանցն էր, քանի որ պարսիկները հասկացան, որ հայերին բռնի ուժով կրոնափոխ անելն անհնար է։

5-րդ դարի կեսերին Սասանյան Պարսկաստանը որդեգրել էր ձուլման քաղաքականություն՝ պահանջելով հայերից հրաժարվել քրիստոնեությունից։ Հայ նախարարները և հոգևորականները Արտաշատի ժողովում մերժեցին այդ պահանջը՝ գրելով հայտնի պատասխան նամակը, որտեղ ասվում էր. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը...»։

Ավարայրի ճակատամարտում զոհվեցին Վարդան Մամիկոնյանը և 1036 մարտիկներ (Վարդանանք)։ Նրանց թափած արյունը հիմք դարձավ Նվարսակի պայմանագրի (484 թ.) համար, որով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի ներքին ինքնավարությունն ու դավանելու ազատությունը։ Պատմաբանները Վարդանանց պատերազմը գնահատում են՝ որպես հայոց ինքնության պահպանման առաջին և ամենակարևոր հաղթանակներից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular