ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիհարելուն խանգարող 7 գործոն

ՖՈՏՈ

Քաշի ավելացման ամենատարածված պատճառներից մեկը նախաճաշը կամ սնվելու մյուս ժամերը բաց թողնելն է:

Եթե ոչ մի կերպ չեք կարողանում նիհարել, ապա հավանաբար պատճառը այն մանրուքներն են, որոնք դուք չեք նկատում: Այսօր կներկայացնենք մի քանի պատճառներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նիահրելու ճանապարհին:

1. Անկանոն սնունդ

Քաշի ավելացման ամենատարածված պատճառներից մեկը նախաճաշը և սնունդի մյուս ժամերը բաց թողնելն է: Առողջ սնունդը իրենից ենթադրում է օրեկան 3 անգյա սնվելը: Եթե դրանցից մեկը բաց թողնեք, ապա կնշանակի, որ մուս անգամ ավելի շատ եք սնվելու, ինչն էլ քաշի ավելացման պատճառ կարող է հանդիսանալ:

2. Հաճախակի ուտում եք սնվելու ընդմիջումների ժամանակ

Հաճախ սնունդ պատրաստելիս դադարում եք այն համտեսել: Բացի այդ պետք է դադարեցնեք ժամանակ առ ժամանակ սառնարանի դուռը բացել, քանի որ այդպես ակաման ավելի շատ եք սնվում:

3. Ուտելու ժամանակ զբաղված եք այլ գործերով

Պետք է ազատվեք սնվելու ժամանակ հեռուստացույց նայելու սովորությունից: Այդպիսով դուք շեղվում եք և կորցնում եք սնվելու նկատմամբ ղեկավարումը: Այդ իրավիճակներում շատ անգամ ավելի եք սնվում, քան սովորական ժամանակ:

Հանգիստ միջավայրում սնվելիս դուք ավելի մանրակրկիտ եք ծամում սնունդը, ինչն էլ նշանակում է, որ ավելի շուտ եք հագենում, և խուսափում եք շատակերությունից:

4. Չափաբաժնի սխալ հաշվարկում

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, մեր օրերին մարդիկ ավելի շատ են սնվում, քան 20-30 տարի առաջ: Այսօր սնունդի չափաբաժինը շատ ավելի մեծ է քան նախկինում է եղել:

Առաջին հերթին դուք պետք է հրաժարվեք մեծ ափսեներից:

5. Շատ քիչ քանակությամբ եք ջուր խմում

Դիետոլոգների պնդմամբ՝ մարդիկ հաճախակի շփոթում են սովը ծարավի հետ: Այսպիսով, եթե ձեզ թվում է, որ դուք քաղցած եք, սկզբում խմեք ջուր, այնուհետև սնվեք: Մարսողության լավացման համար խորհուրդ է տրվում օրական խմել 7-8 բաժակ ջուր:

6. Անքնություն

Եթե դուք օրական չեք քնում առնվազն 7 ժամ, ապա ավելորդ քաշի դեմ պայքարելը Ձեզ համար ավելի դժվար կլինի: Նախ և առաջ անքուն օրգանիզմը պահանջում է ածխաջրեր: Եվ երկրորդ՝ քնած ժամանակ օրգանիզմում կատարվում է ակտիվ քաշի նվազեցում: Անբավարար քնի դեպքում վատանում է մարսողությունը, հետևաբար քաշի իջեցումը դժվարանում է:

7. Բանջարեղենի քիչ օգտագործում

Եթե դուք շատ բանջարեղեն և միրգ ուտեք, ապա ավելի արագ կնիհարեք: Դրա համար կան մի քանի պատճառներ: Նախ և առաջ բանջարեղենն ու միրգը հագեցնում են օրգանիզմը օգտակար բաղադրիչների մեծ քանակությամբ: Եվ երկրորդ՝ բուսական սնունդի ընդունումը լավացնում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով արագանում է ճարպերի այրումը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular